Իվան Չեռնիշովի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Չեռնիշովի տուն
Տեսակմեծ առանձնատուն, կալվածք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԲասմաննի շրջան
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Իվան Չեռնիշովի քաղաքային դաստակերտ (ռուս.՝ Городская усадьба Ивана Чернышёва), ճարտարապետության հուշարձան Մոսկվայում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XVIII դարում շենքում տեղակայված էր մետաքսի գործարանը, պատկանում էր վաճառական Անդրեյ Իվանովիչ Բաբուշկինին։ 1756 թվականին նրա որդիները` Պյոտրն ու Սեմյոնը, վերակառուցել են հին ապարանքը, որը գտնվում էր իրենց հողամասում[2]։

1787 թվականին դաստակերտի սեփականատեր է դարձել գեներալ-լեյտենանտ Ի. Լ. Չեռնիշովը։ Գլխավոր տունը փոփոխությունների է ենթարկվել. աջ կողմում հայտնվել է քարե կամարաշարի վրա պատշգամբ։

1859 թվականին կալվածքը վաճառվել է ծխախոտային գործարանատեր Մ. Ի. Բոստանջոգլոյին, որը, ինչպես վկայում է ավանդությունը, հասցրել է «դաժան պարտություն չիբուխներին և ծխամորճներին` դրանք փոխարինելու համար հորինելով թղթային պարկուճներ կամ փամփուշտներ»։

1920-ական թվականներին դաստակերտում գտնվել է Բաումանսկի շրջկոմը։ 1930-ական թվականներին գլխավոր տան առջև, կողաշենքերի և դարպասով պարսպի տեղում կառուցվել է «Բաումանսկի ստրոիտել» կոոպերատիվի ութհարկանի մասնաշենքը։ Այնտեղ Հայրենական մեծ պատերազմից առաջ ապրել է հետախույզ Նիկոլայ Իվանովիչ Կուզնեցովը։

2000 թվականին վերակառուցման ժամանակ դաստակերտի ճակատին հայտնաբերվել են XVIII դարի բարոկկո ոճի երեսկալների և նախշերի մնացորդներ։

Ներկայումս Իվան Չեռնիշովի դաստակերտը մշակութային ժառանգության օբյեկտ է[3]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Постановление Совета Министров РСФСР № 624 от 04.12.1974
  2. Городская усадьба И. Л. Чернышёва — Знаменитые и известные исторические здания и дома Москвы
  3. ДЕПАРТАМЕНТ КУЛЬТУРНОГО НАСЛЕДИЯ ГОРОДА МОСКВЫ/ Городская усадьба (дом З. Г. Чернышева), XVII—XVIII вв.