Իվան Մատվեիչ (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Մատվեիչ
ռուս.՝ Иван Матвеич
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Երկիր Ռուսական կայսրություն
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել էմարտի 3 (15), 1886

«Իվան Մատվեիչ» (ռուս.՝ Иван Матвеич), Անտոն Չեխովի պատմվածքը` գրված 1886 թվականին։ Առաջին անգամ լույս է տեսել Պետերբուրգյան թերթում № 60, 1886 թվականի մարտի 3-ին։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոն Չեխովի «Իվան Մատվեիչ» պատմվածքն առաջին անգամ լույս է տեսել Պետերբուրգյան թերթում № 60, 1886 թվականի մարտի 3-ին, Ա. Չեխոնտե ստորագրությամբ։
Խմբագրված տարբերակով պատմվածքը ընդգրկվել է «Խայտաբղետ պատմվածքներ» ժողովածուի մեջ։ 1899 թվականի մարտի 24-ին Պյոտր Պերցովը, իմանալով առաջիկա հրատարակման մասին, Չեխովին առաջարկում է իր պատմվածքների հավաքածուում ընդգրկել մի քանի ստեղծագործություններ «Խայտաբղետ պատմվածքներ» ժողովածուից։ Այդ պատմվածքներից նա նշում էր «Իվան Մատվեիչ» պատմվածքը, որը Պերցովն անվանել է «շատ լավ»։ Չեխովը, հավանաբար, արձագանքում է խնդրանքին և ընդգրկում է պատմվածքը իր ստեղծագործությունների ժողովածուի առաջին հատորում, որը հրատարակվում է Ադոլֆ Մարքսի կողմից 1899-1901 թվականներին։
Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է բուլղարերեն, գերմաներեն, սերբախորվաթերեն։

Ֆոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Մատվեիչ պատմվածքում նկարագրված պատմությունը մասնակիորեն տեղ է գտել գրողի կենսագրությունում։ Միխայիլ Չեխովը հիշում է.

Այս պատմվածքի հերոսը` Իվան Մատվեիչը, ընդօրինակել է իմ եղբայր Իվանին, երբ վերջինս դեռ ուսուցիչ չէր դարձել և, աշխատավարձի կարիք ունենալով, ման էր գալիս ամբողջ Մոսկվայով և կատարում Սոկոլնիկոյում բնակվող բանաստեղծ Պ. Դ. Բոբորիկինի թելադրանքը[1][2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրահայտ գիտնականին (նախատիպը գրող) խիստ զայրացնում էր Պյոտր Դանիլիչը, որը երաշխավորել էր երիտասարդ գրագրին։ Գրագիր Իվան Մատվեիչը մշտապես երկու- երեք ժամ ուշանում էր։ Գիտնականը ցանկանում է հանդիմանել գրագրին, չվճարել աշխատավարձը և դուրս գցել նրան։ Գալիս է գրագիրը և բացատրում, որ եղել է մորաքրոջ ծննդին, իսկ մորաքույրն այստեղից վեց վերստ հեռու է ապրում։ Գիտնականը թեյ է տալիս գրագրին և նստեցնում աշխատանքի։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Чехов А. П. Иван Матвеич // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1974—1982.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Вокруг Чехова, стр. 103.
  2. Рассказ Иван Матвеич

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]