Իվան Լիտվինովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Լիտվինովիչ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մականուն(ներ)՝Vanya[1]
Մասնագիտացում՝trampoline gymnast
Երկիր՝ Բելառուս
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 26, 2001(2001-06-26)[1] (22 տարեկան)
Ծննդավայր՝Վիլեյկա, Մինսկի մարզ, Բելառուս
170 սանտիմետր
Քաշ՝60 կիլոգրամ

Իվան Լիտվինովիչ (բելառուս․՝ Іван Уладзіміравіч Літвіновіч, հունիսի 26, 2001(2001-06-26)[1], Վիլեյկա, Մինսկի մարզ, Բելառուս), բելառուս բատուտիստ, 2020 Օլիմպիական խաղերի չեմպիոն[2], աշխարհի չեմպիոն թիմային և արծաթե մեդալակիր անհատական պայքարում (2019 թվական)։ Բելառուսի Հանրապետության սպորտի միջազգային վարպետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Լիտվինովիչը ծնվել է 2001 թվականի հունիսի 26 -ին Վիլեյկայում։

Մայրը` Տատյանա Ալեքսանդրովնան՝ ԽՍՀՄ սպորտի վարպետ է (սպորտային ակրոբատիկա)[3], բատուտի ցատկերի մարզիչ Վիլեյկա ՕՀՄՊՄԴ-ում[4]։

Իվան Լիտվինովիչը հինգ տարեկանից զբաղվել է ակրոբատիկայով, ութ տարեկանից անցել է բատուտացատկի։ Առաջին մարզիչը եղել է Պյոտր Զայցևը։ Հետո նա մարզվել է մարզիչ Օլգա Վլասովայի ղեկավարությամբ։

Ավարտել է թիվ 1 ավագ դպրոցը և Վիլեյկայի պետական քոլեջը՝ մեքենաշինության որակավորումով[5]։ Սովորել է Բելառուսի ֆիզիկական դաստիարակության պետական համալսարանում[4]։

2021 թվականի գարնանն ստորագրել է նամակ «հանուն խաղաղության և ներդաշնակության», որով կոչ է արվել «վերջ դնել դրսից բելառուսական սպորտի նկատմամբ ոտնձգություններին», որը իշխանամետ բնույթ է կրում[6]։

Սպորտային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի ապրիլին Բաքվում պատանիների համար կայացած Եվրոպայի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ։ 2018 թվականի հոկտեմբերին Իվանը գրավել է 4-րդ տեղը Բուենոս Այրեսում կայացած պատանեկան օլիմպիական երրորդ խաղերում[3]։

2019 թվականին Տոկիոյում կայացած աշխարհի առաջնությունում Իվանն արծաթե մեդալ է նվաճել անհատական մրցապայքարում, իսկ թիմում՝ ոսկե մեդալ[3]։

2020 թվականի փետրվարին Բաքվում ընթացող աշխարհի առաջնության առաջին փուլում Իվանն անհատական հաշվարկում արծաթե մեդալ նվաճեց։

Եվրոպայի 2020 թվականի առաջնությունում, որն անցկացվել է 2021 թվականին Սոչիում, նա թիմային պայքարում նվաճել է ոսկե մեդալ, անհատական մրցումներում զբաղեցրել է 22-րդ տեղը։

2021 թվականին Տոկիոյի Օլիմպիական խաղերում անհատական մրցումներում նվաճել է ոսկե մեդալ[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Olympedia — 2006.
  2. Виталий Олехнович (2021 թ․ հուլիսի 31). «Белорус Иван Литвинович выиграл золото в прыжках на батуте на Олимпиаде в Токио - Люди Onliner». Onliner (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 31-ին.
  3. 3,0 3,1 3,2 Владимир Зданович «Любпю скорость с детства - это моя стихия» // Наш спорт. — 2020.
  4. 4,0 4,1 «Иван Литвинович: «Ходить и прыгать на батуте научился одновременно»». МЛЫН.BY - Новости Минской области (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 31-ին.
  5. Татьяна ПАСТУШЕНКО (2018 թ․ սեպտեմբերի 27). «На Юношеских Олимпийских играх в Буэнос-Айресе Беларусь представят 37 спортсменов». www.sb.by (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 31-ին.
  6. Дмитрий Кузнецов (31 июля 2021). ««Я подписывал письмо, что спорт вне политики». Олимпийский чемпион из Белоруссии — о ситуации в стране». Спорт-Экспресс.
  7. «Белорусский батутист Иван Литвинович выиграл золото Олимпиады в Токио». www.belta.by (ռուսերեն). 2021 թ․ հուլիսի 31. Վերցված է 2021 թ․ հուլիսի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Լիտվինովիչ» հոդվածին։