Իսլանդիայի կլիմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսլանդիական ձմեռային բնության գեղատեսիլ տեսարան։

Իսլանդիայի կլիմա, ցուրտ ծովային (դասակարգում Cfc), ըստ Ալիսովի նաև ծովային մերձարկտիկական։

Սակայն կլիմայական պայմանները մեղմանում են Հյուսիսատլանտյան հոսանքով, որը անցնում է կղզու հարավային և արևմտյան ափերով[1]։

Իսլանդիայի տարածքը պայմանականորեն կարելի է բաժանել երեք կլիմայական գոտիների։

  • Հյուսիսային հատված՝ այս երկրամասում կլիման մեծապես ձևավորվում է հյուսիսային բևեռից ներթափանցող սառը ծովային հոսանքների ազդեցությամբ։ Ձմռան ամիսներին գրանցվում են չափազանց ցուրտ օրեր։ Տեղումները քիչ են, սակայն ձյունը տեղում է շարունակաբար։ Այս շրջաններում սովորաբար ձմռան ամիսներին ձևավորվում է կայուն ձյունածածկ, իսկ ափամերձ շրջաններում և հյուսիսային կղզիներում մերձակա հատվածները ծածկվում են «հավերժական սառույց»-ի շերտերով։ Տարվա ամենատաք ամիսներին օդի ջերմաստիճանը տատանվում է 0 °C-ի շուրջ։
  • Կենտրոնական հատված՝ Իսլանդիայի տարածքի ամենացուրտ շրջանը, որտեղ տարածվում է տունդրային գոտին։ Չնայած տեղումները քիչ են, սակայն ցածր ջերմաստիճանի դեպքում դրանք գերազանցում են գոլորշացումը, այդ պատճառով դիտվում է ավելցուկային խոնավություն և, հավերժական սառցույթի պայմաններում՝ ճահճացում։ Այս գոտիականությունում քիչ թե շատ արտահայտված է մթնոլորտի շրջանառության մուսոնային բնույթը՝ ամառը գերակշռում են դեպի մայրցամաք ուղղված, իսկ ձմռանը՝ մայրցամաքից եկող քամիները։ Այս պայմաններում միջին հունվարյան ժամանակահատվածում իսլանդական տունդրայում օդի ջերմաստիճանը կարող է գերազանցել -40 °C-ը։
  • Հարավային հատված՝ Իսլանդիայի տարածքի ամենամեղմ կլիմայական պայմաններ ունեցող շրջանը, որի կլիման մեծապես ձևավորվում է Ատլանտյան օվկիանոսի գոլֆստրիմների ազդեցությամբ։ Իսլանդիայի հարավային ափերը ողողում են Նորվեգական ծովի ջրերը, որոնք այստեղ են հասցնում Սկանդինավյան թերակղզու կլիմայական ազդեցությունը։ Ամռան ամենատաք ամսին՝ հուլիսին, այստեղ կարող է գրանցվել ավելի քան +15 °C։

Բևեռային շրջանին մոտիկ գտնվելու պատճառով, այստեղ ձմեռվա գիշերները և ամառվա ցերեկները շատ կարճ են տևում։

Ռեյկյավիկ (1961-1990)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 1.9
(35.4)
2.8
(37)
3.2
(37.8)
5.7
(42.3)
9.4
(48.9)
11.7
(53.1)
13.3
(55.9)
13.0
(55.4)
10.1
(50.2)
6.8
(44.2)
3.4
(38.1)
2.2
(36)
7.0
(44.6)
Միջին ցածր °C (°F) −3.0
(26.6)
−2.1
(28.2)
−2.0
(28.4)
0.4
(32.7)
3.6
(38.5)
6.7
(44.1)
8.3
(46.9)
7.9
(46.2)
5.0
(41)
2.2
(36)
−1.3
(29.7)
−2.8
(27)
1.9
(35.4)
Աղբյուր #1: Իսլանդիայի օդերևութաբանական գրասենյակ[2]
Աղբյուր #2: Իսլանդիայի եղանակային տվյալների հանրագումար[3]
Աքուրեյրի (1961-1990)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 0.9
(33.6)
1.7
(35.1)
2.1
(35.8)
5.4
(41.7)
9.5
(49.1)
13.2
(55.8)
14.5
(58.1)
13.9
(57)
9.9
(49.8)
5.9
(42.6)
2.6
(36.7)
1.3
(34.3)
6.7
(44.1)
Միջին ցածր °C (°F) −5.5
(22.1)
−4.7
(23.5)
−4.2
(24.4)
−1.5
(29.3)
2.3
(36.1)
6.0
(42.8)
7.5
(45.5)
7.1
(44.8)
3.5
(38.3)
0.4
(32.7)
−3.5
(25.7)
−5.1
(22.8)
0.2
(32.4)
Աղբյուր #1: Իսլանդիայի օդերևութաբանական գրասենյակ[2]
Աղբյուր #2: Իսլանդիայի եղանակային տվյալների հանրագումար[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]