Իսահակ Իսահակյան (բանաստեղծ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իսահակ Իսահակյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Իսահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Իսահակ Իսահակյան
Ծնվել էհուլիսի 16, 1893(1893-07-16)[1][2]
ԾննդավայրԻսահակյան, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2]
Վախճանվել էհունվարի 31, 1916(1916-01-31)[1][2] (22 տարեկան)
Վախճանի վայրԿարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2]
Մասնագիտությունգրող
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Պարգևներ
ԱզգականներԱվետիք Իսահակյան[2]
Իսահակ Իսահակյան Վիքիդարանում

Իսահակ Գևորգի Իսահակյան (հուլիսի 16, 1893(1893-07-16)[1][2], Իսահակյան, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - հունվարի 31, 1916(1916-01-31)[1][2], Կարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2]), հայ բանաստեղծ։

Ավետիք Իսահակյանի եղբորորդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսահակ Իսահակյանին նվիրված հուշարձան Գյումրիի Պատվո բլուրում

Սովորել է Ալեքսանդրապոլի առևտրական ռուսական ուսումնարանում։ Իր ըմբոստ ելույթների համար 1909 թվականին դպրոցից վտարվել է, սակայն Ավետիք Իսահակյանի և իր ուսուցիչ Կոստանդին Աբովյանի (Խաչատուր Աբովյանի թոռան) միջնորդությամբ, վերընդունվել է։ 1913-1914 թվականներին սովորել է Թիֆլիսի սպայական զինվորական դպրոցում։ Բանաստեղծություններ գրել է 11 տարեկան հասակից։

Իսահակ Իսահակյանը 1907 թվականին Ալեքսանդրապոլում Տեր-Մարտիրոսյանի, Գևորգ Աֆրիկյանի, Աղասի Վարդանյանի հետ կազմակերպել են «Ալագյազի տղերքը» գրական խմբակը, որտեղ հրատարակվել են գրական ալմանախներ, Ալեքսանդրապոլի և Թիֆլիսի հայ մամուլի էջերում տպագրել իրենց ստեղծագործությունները, հանդես են եկել առանձին գրքույկներով։ Գրական գործունեությանը զուգընթաց Իսահակ Իսահակյանը զբաղվել է ինքնազարգացմամբ. կարդացել, ուսումնասիրել է համաշխարհային գրականության և փիլիսոփայական մտքի ներկայացուցիչների երկերը։

1913 թվականին զորակոչվել է և ուղարկվել Թիֆլիսի յունկերական դպրոցը։

1912 թվականին լույս է տեսել Իսահակ Իսահակյանի «Հեքիաթ արևի տակ» քնարական արձակ պոեմը։ 1974 թվականին նույն խորագրով լույս է տեսել Իսահակ Իսահակյանի երկերի ժողովածուն (բանաստեղծություններ, արձակ էջեր, նամակներ՝ ուղղված հորեղբորը՝ բանաստեղծ Ավետիք Իսահակյանին)։

1914 թվականին կռվել է Կովկասյան ռազմաճակատում, արժանացել Գեորգիևյան խաչ շքանշանի։ 1915 թվականի գարնանը, Ղաբաբայիթի բարձունքի վրա կռվել է թուրքական ուժերի դեմ։ Այդ ճակատամարտում ցուցաբերած սխրագործությունների համար նրան կոչել են «Ղաբաբայիթի արծիվ»։

Զոհվել է Էրզրումի վրա գրոհելիս[3]։

Մեջբերումներ Իսահակ Իսահակյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեր ցեղի անգին ծաղիկը, մեր տան աստղը այլևս չկա,,. Միակ մխիթարությունս այն է, որ հերոսի պես ընկավ մեծ գաղափարի համար։ Սուրբ նահատակ, անմահ դարձավ։ Հայ ազգը հավիտյան կհիշե իր ազնիվ, իր սիրուն զավակին, որ իր տաղանդը և դալար կյանքը զոհ բերեց...
- Ավետիք Իսահակյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
  3. «Իսահակ Իսահակյան (մահվան 50-ամյակի առթիվ)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 23-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսահակ Իսահակյան (բանաստեղծ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 392