Իջնում էր անցած տարվա ձյունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իջնում էր անցած տարվա ձյունը
ռուս.՝ Падал прошлогодний снег
Տեսակպլաստիլինային անիմացիոն ֆիլմ և կինոնկար
Ժանրերգիծանք և ֆիլմ-հեքիաթ
ՌեժիսորԱլեքսանդր Տատարսկի
ՍցենարիստՍերգեյ Իվանով
ՀնչյունավորումՍտանիսլավ Սադալսկի
ԵրաժշտությունԳրիգորի Գլադկով
ՕպերատորԻոսիֆ Գոլոմբ
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունԷկրան
Տևողություն19,75 րոպե
Թվական1983

«Իջնում էր անցած տարվա ձյունը» (ռուս.՝ «Падал прошлогодний снег»), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը բեմադրել է ռեժիսոր Ալեքսանդր Թաթարսկին Սերգեյ Իվանովի սցենարով 1983 թվականին[1]։ Նկարահանվել է պլաստիլինային մուլտիպլիկացիայի տեխնիկայով։ Սյուժեի հիմքում զվարճալի ամանորյա[2] հեքիաթ է, որը պատմում է տոնածառի համար եղևնի փնտրելու գնացած տղամարդու մասին։

Մուլտֆիլմն առանձնանում է նրանով, որ մուլտֆիլմի հերոսների աֆորիստական արտահայտությունները, որոնք լի են աբսուրդական հումորով, վերածվել են ժողովրդական թևավոր խոսքերի[3]։

Մուլտֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1983 թվականի դեկտեմբերի 31-ին ժամը 15:50-ին ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսության 2-րդ ծրագրով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմի գլխավոր հերոսը հիմար, պարզամիտ, ծույլ ու ագահ մարդ է։ Բացի այդ, նա նաև թլվատ է (չի կարողանում արտասանել «որոշ տառեր և թվեր»), շատ է սիրում գարեջուր խմել և անընդհատ հայտնվում է հիմար իրավիճակներում։ Բարեբախտաբար, նա ունի «խիստ և հեղինակավոր» կին։ Ամբողջ պատմությունը սկսվում է նրանից, որ կինն իր ամուսնուն ուղարկում է Նոր տարվա համար անտառից տոնածառ բերելու։ Բայց ամանորյա անտառը հեքիաթային վայր է՝ լի անսպասելի իրադարձություններով։ Շփոթվելով անտառի հրաշքներից՝ մարդը տուն է վերադառնում դատարկաձեռն։

Սյուժեն բաժանված է իրար հետ կապված երկու պատմությունների։ Առաջին պատմությունը հիմնված է աշխարհի շատ ժողովուրդների հեքիաթներում հանդիպող սյուժեի վրա. այն պատմում է ագահ մարդու մասին, որը, անտառում նապաստակ տեսնելով, երազում է, թե ինչպես է հարստանալու բռնված կենդանու շնորհիվ։ Արդյունքում, նա իր ճիչով վախեցնում է նապաստակին և զրկվում որսից։ Երկրորդ պատմության մեջ կինը կրկին գյուղացուն ուղարկում է տոնածառի հետևից, և նա ճանապարհին տեսնում հավի ոտքերով խրճիթ, որի ներսում գտնում է կախարդական փայտիկ. անզգուշորեն օգտգործելով այն՝ գյուղացին ենթարկվում է բազմաթիվ վերափոխումների՝ դժվարությամբ վերադարձնելով իր սկզբնական տեսքը։

Ֆիլմն ավարտվում է նրանով, որ տղամարդը դատարկաձեռն վերադառնում է գյուղ և կնոջից հանդիմանություն ստանալով՝ նստում է ձյունով ծածկված կամրջի եզրին։ Կադրից դուրս պատմողն ասում է, որ տղամարդը երրորդ անգամ է գնում եղևնու հետևից և վերջապես գտնում է այն, բայց քանի որ արդեն գարուն էր, նա ծառը հետ է տանում։ Այս խոսքերից հետո տղամարդը սկսում է սրինգ նվագել։ Նրան է մոտենում այն ագռավը, որի վրա նա նախկինում ձնագնդեր էր նետում, և իր թևերով գրկում է նրան։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմն ունեցել է «Ёлки, палки, лес густой» սկզբնական աշխատանքային անվանումը։ Թաթարսկին նրա վրա աշխատել սկսել է Կիևի ստուդիայում. բոլոր հանրապետական ստուդիաները պետք է նկարահանեին իրենց հեքիաթը ԽՍՀՄ-ի 60-ամյակի կապակցությամբ, և դրա տնօրենը դիմել է Թաթարսկուն՝ պլաստիլինային մուլտֆիլմ նկարահանելու համար։ Այդ մասին Թաթարսկին պատմել է. «Եվ ռեժիսորը, որի հետ ես հրեշավոր հարաբերություններ ունեի, բայց նրան նույնպես պետք էր կատարել իր ծառայությունը... առաջարկեց Ուկրաինայի անունից պլաստիլինային ֆիլմ նկարահանել։ Նա հասկանում էր, որ դա հաղթաթուղթ կլինի, որ ոչ ոք դա չի անի։ Եվ ես համաձայնեցի»[4]։

Տնօրենի հետ երկար ձգվող կոնֆլիկտի պատճառով Թաթարսկին հեռացել է Կիևի ստուդիայից և տեղափոխվել Մոսկվա՝ շարունակելով աշխատանքը մուլտֆիլմի վրա արդեն «էկրան» ստուդիայում՝ «հրեշավոր» կերպով կրճատված բյուջեով և ժամկետներով[4][5]։

Նկարահանված առաջին տարբերակը ներկայացնում էր պատմություն մի հերոսի մասին, որը չի հնազանդվել պատմողին. կինը (նրան հնչյունավորել է Լիա Ախեջակովան) պատմում է մի հեքիաթ, բայց տղամարդը (Ստանիսլավ Սադալսկի) չի լսում նրան, ամեն ինչ անում է իր ձևով, և պատմությունը գնում է այլ ճանապարհով։ Չնայած ռեժիսորի և սցենարիստի հուսահատ դիմադրությանը՝ «Իջնում էր անցած տարվա ձյունը» մուլտֆիլմը ուղարկվել է «վերանայման»։ Ռեժիսոր Ալեքսանդր Թաթարսկին ասել է[3]. «Ձյուն»-ի հանձնման ժամանակ ինձ մոտ նախաինֆարկտային վիճակ էր։ Ինձ ասացին, որ ես անհարգալից եմ վերաբերվում ռուս մարդուն. «Դուք ունեք ընդամենը մեկ հերոս՝ ռուս մարդը, և նա էլ ապուշ է»։

Թաթարսկին ստիպված է եղել վերամոնտաժել մուլտֆիլմը և վերաշարադրել տեքստը՝ հրաժարվելով սկզբնական հայեցակարգից։ Լիա Ախեջակովան արդեն չի կարողացել հնչյունավորել հերսուհուն, այդ պատճառով Սադալսկին հնչյունավորել է երկուսին էլ՝ պատմողին ու տղամարդուն։ Թաթարսկու խոսքով՝ «դա լավ գաղափար չէր։ Ընդհանուր առմամբ, այն ամենը, ինչ հնարավոր էր, մենք դրանում փչացրինք»[4]։

Նաև պահանջվել է փոխել վերնագիրը. ասել են, որ «Ёлки, палки, лес густой» անպարկեշտ բառ է, սկսվում է «ё» տառով։ «Իջնում էր անցած տարվա ձյունը» անվանումը Թաթարսկին հորինել է երազում. արթնացել է, կնոջ շրթներկով այն գրել հատակին, որպեսզի չմոռանա, իսկ առավոտյան տեսել է և շատ զարմացել[4]։

Եզրափակիչ լուսագրերում Սադալսկուն չեն նշել։ Պետհեռուստառադիոյի նախագահ Սերգեյ Լապինին մուլտֆիլմի հանձնումից առաջ տեղեկություններ են տարածվել, որ Սադալսկին ձերբակալվել է «Կոսմոս» հյուրանոցի ռեստորանում օտարերկրյա քաղաքացու հետ (ըստ Ստանիսլավ Յուրիևիչի՝ դա եղել է նրա ազգականուհին, որն ունեցել է Գերմանիայի քաղաքացիություն)։ Օտարերկրացիների հետ շփվելու համար որպես պատիժ՝ դերասանի ազգանունը հանել են լուսագրերից[3][6][7], սակայն նրան հիշատակել են «հետգրությունում»՝ շնորհակալություն հայտնելով «նկարահանման համար ձայնը տրամադրելու համար»[8]։

Ըստ Գլադկովի՝ մուլտֆիլմի որոշ կոմպոզիցիաներում բնորոշ «կռնչան» ձայնը ստեղծվել է եղջյուրների դասի կազու կոչվող երաժշտական գործիքի միջոցով[9][10]։ Կոմպոզիտորին բացատրելով, թե ինչպիսին պետք է լինի վերջնական երգը՝ Թաթարսկին Գլադկովին ասել է. «Գրիշա, ստեղծիր այնպիսի մեղեդի, որի տակ մեզ կթաղեն»։ Այդպես էլ եղել է. «Իջնում էր անցած տարվա ձյունը» մուլտֆիլմի թեման հնչել է ռեժիսորի հուղարկավորության ժամանակ[11]։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Սերգեյ Իվանով
  • Ռեժիսոր՝ Ալեքսանդր Թաթարսկի
  • Բեմադրող նկարիչ՝ Լյուդմիլա Տանասենկո
  • Կոմպոզիտոր՝ Գրիգորի Գլադկով
  • Օպերատոր՝ Իոսիֆ Գոլոմբ
  • Հնչյունային օպերատոր՝ Նելլի Կուդրինա
  • Դերերի հնչյունավորող՝ Ստանիսլավ Սադալսկի
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝ Ալեքսանդր Ֆեդուլով, Բորիս Սավին, Ալեքսանդր Թաթարսկի, Վլադլեն Բարբե
  • Նկարիչներ՝ Ելենա Կոսարևա, Իգոր Ռոմանով, Իրինա Չերենկովա, Օլգա Պրյանիշնիկովա, Օ. Տկալենկո, Տատյանա Կուզմինա
  • Մոնտաժող՝ Լյուբով Գեորգիևա
  • Խմբագիր՝ Ալիս Ֆեոդորիդի
  • Տնօրեն՝ Զինաիդա Սարաևա

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իջնում էր անցած տարվա ձյունը» մուլտֆիլմն արժանացել է բազմաթիվ փառատոնային մրցանակների.

  • «Արծաթե Կուկեր» մրցանակ Վառնայի միջազգային կինոփառատոնում, Բուլարիա, 1983 թվական,
  • Ֆիդիժի դիպլոմ Վառնայի III ՄՖԱՖ - ում և այլն[12]

Фильм «Падал прошлогодний снег» получил много фестивальных наград:

  • Приз «Серебряный Кукер» на МКФ в Варне, Болгария, 1983,
  • Վառնայի անիմացիոն ֆիլմերի III միջազգային փառատոնի դիպլոմ և այլն[12]։

Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ականներին թողարկվել է մուլտֆիմի սցենարի վրա հիմնված բեմադրություն ձայներիզներով ու CD սկավառակներով։ 1997 թվականին Sony ընկերությունը մուլտֆիլմի հիման վրա թողարկել է Sony Trinitron հեռուստացույցի գովազդը։

2003 թվականին «1C» ընկերությունը մուլտֆիլմի մոտիվներով թողարկել է համանուն արկածային համակարգչային խաղ, որը պատմում է գյուղացու նոր արկածների մասին, և որը հնչյունավորել է Ստանիսլավ Սադալսկին[13], իսկ 2005 թվականին թողարկվել է դրա շարունակությունը[14]։ Երկու խաղերն էլ բացասական արձագանքներ են ստացել Absolute Games կայքում[13][14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Капков, 2006
  2. Георгий Бородин (2001). «Новогодняя анимация». Аниматор.ру (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  3. 3,0 3,1 3,2 Сергей Курий (2007 թ․ հուլիսի 23). «И будет падать прошлогодний снег...». Портал гражданской журналистики. Интернет-издание ХайВей. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 18-ին. {{cite web}}: Invalid |url-status=1 (օգնություն)
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Александр Татарский интервью» (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 16-ին.
  5. «Факты м/ф "Падал прошлогодний снег"». Пикабу (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 16-ին.
  6. «Станислав Садальский: Я люблю быть дураком, но не люблю, когда из меня дурака делают!». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 28-ին.
  7. «Падал прошлогодний снег, или Пацанское состояние Стаса Садальского». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 23-ին.
  8. Данные из финальных титров.
  9. Григорий Гладков (1983). «Ярмарка смеха (17-й выпуск)». TVпоказ. Արխիվացված է օրիգինալից (видео) 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 13-ին.
  10. Елена Карлина (2016 թ․ դեկտեմբերի 21). «Григорий Гладков: «Падал прошлогодний снег» - наш ответ Феллини». «Союзное Вече». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.
  11. «Похороны Александра Татарского». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 24-ին.
  12. «Татарский А. М. Биография Призы». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 25-ին.
  13. 13,0 13,1 «Падал прошлогодний снег». Absolute Games — Рецензия. 2003 թ․ ապրիլի 22. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 28-ին. «Атмосфера всеми любимого мультфильма оказалась разбавлена разными нововведениями. Не всегда удачными» {{cite web}}: Invalid |url-status=1 (օգնություն)
  14. 14,0 14,1 Игорь Артёмов — Рецензия (2005 թ․ դեկտեմբերի 10). «Падал прошлогодний снег 2». Absolute Games. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 28-ին. «Обесцененные ныне лицензии отечественной классики регулярно получают новые путевки в жизнь, однако дань уважения все больше оборачивается откровенной халтурой и желанием поживиться за чужой счет» {{cite web}}: Invalid |url-status=1 (օգնություն)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сергей Капков. Александр Татарский // Наши мультфильмы / сост. Ирина Марголина, Наталья Лозинская. — М. : Издательская программа «Интерроса», 2006. — С. 234—241. — 352 с. — (подарочное издание / авторы концепции издания Арсений Мещеряков, Ирина Остаркова). — ISBN 5-91105-007-2.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]