Իոսիֆ Օլշանսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իոսիֆ Օլշանսկի
ռուս.՝ Иосиф Григорьевич Ольшанский
Ծնվել էդեկտեմբերի 22, 1917(1917-12-22)
ԾննդավայրԿրեմենչուգ
Մահացել էհունվարի 12, 2004(2004-01-12) (86 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանKhimki Cemetery
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի փիլիսոփայության, գրականության և պատմության ինստիտուտ (1941)
Մասնագիտությունդրամատուրգ, սցենարիստ և գրող
ԱշխատավայրՍցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն

Իոսիֆ Օլշանսկի (ռուս.՝ Ольшанский, Иосиф Григорьевич, դեկտեմբերի 22, 1917(1917-12-22), Կրեմենչուգ - հունվարի 12, 2004(2004-01-12), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս դրամատուրգ, սցենարիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Նիկոլայ Չեռնիշևսկու անվան Մոսկվայի փիլիսոփայության, գրականության և պատմության ինստիտուտը։

1942 թվականին Տոմսկում եղել «Օկոն ՏԱՍՍ»-ի աշխատակից։

1943 թվականին ծառայել է բանակում։

1944 թվականին սովորել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում։ 1945-1949 թվականներին աշխատել է համամիութենական ռադիոյում, որպես խմբագիր։ 1949 թվականից զբաղվել է գրականության աշխատանքով։

Եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ (1958)։

Համամիութենական մրցույթի դափնեկիր է «Տունը, որտեղ ես ապրում եմ» ֆիլմի սցենարի համար (1956 թվական), Բրյուսելում և Սան Ֆրանցիսկոյում միջազգային կինոփառատոների դափնեկիր։

1960-1972 թվականներից անընդհատ սցենարիստների արվեստանոց է ղեվակավարել Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներում[1][2][3][4][5]։

Որդին կինոսցենարիստ և դրամատուրգ Վիկտոր Օրշանսկին է։

Մահացել է 2004 թվականին, թաղված է Խիմկինսկի գերեզմանատանը։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրամատուրգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինոսցենարներ։ Մոսկվա, 1957 թվական
  • Կինոսցենարներ։ Մոսկվա, 1964 թվական
  • Ծիածանի ութ գույներ։ Պիես. Մոսկվա, 1967 թվական
  • Բաց դռների օր։ պիես. Մոսկվա, 1972 թվական
  • Երաժշտություն 11-րդ հարկում։ Պիես. Մոսկվա, 1972 թվական
  • Տղան մարսային դաշտից. Մոսկվա, 1973 թվական
  • Բրոնզե թիկնոց։ Պիես. Մոսկվա, 1976 թվական
  • Մամոնտի հասակով Թիմմին։ Պիես. Մոսկվա, 1976 թվական
  • Հրեշտակների դպրոց։ Պիես. Մոսկվա, 1976 թվական
  • Ի՞նչպես փրկել սպիտակ ռնգեղջյուրին։ Պիես. Մոսկվա, 1985 թվական

Արձակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անհաջողակը։ պատմվածք. Մոսկվա, 1966 թվական
  • Այդքան երկար ու կարճ կյանք։ Վեպ, Մոսկվա, 1981

Կինոսցենար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1957 թվական` Տունը, որտեղ ես ապրում եմ
  • 1958 թվական` Հուզումնալի գիշեր
  • 1958 թվական` Երեքը դուրս եկան անտառից
  • 1961 թվական` Իսկ եթե սա սեր է՞
  • 1961 թվական` Երկրագնդի առաջին օրը
  • 1963 թվական` Տոթ
  • 1963 թվական` Մինչ մարդը կենդանի է
  • 1965 թվական` Ծովափի ճանապարհ
  • 1966 թվական` Չմոռանաս... Լուգովայա կայարան
  • 1969 թվական` Հին տունը
  • 1969 թվական` Քրիստոնյաները
  • 1971 թվական` Ռուբեցալի ճանապարհը
  • 1972 թվական` Մրցարշավորդները
  • 1972 թվական` Նայեք այս դեմքին
  • 1973 թվական՝ Իրական և հորինվածք
  • 1975 թվական` Հրաշքի սպասելով
  • 1975 թվական` Այդքան երկար ու կարճ կյանքը
  • 1978 թվական` Սև կախարդի նվերը
  • 1978 թվական` Երկար օրերի ամիս
  • 1980 թվական` Օղաձև ճանապարհի տունը
  • 1981 թվական` Շավիղներ
  • 1981 թվական` Նախագահի գիշերը
  • 1983 թվական` Մանկատան տիրուհին
  • 1984 թվական` Այլմոլորակայինը
  • 1985 թվական` Քաղաքը մեր գլխավերևում
  • 1987 թվական` Կարմիր խաչի նշանի տակ
  • 1989 թվական` Կանայք, որոնց բախտը բերել է
  • 1991-1992 թվականները` Անսպասելի այց

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сценарное отделение// Высшие курсы сценаристов и режиссёров
  2. Сценарное отделение// Высшие курсы сценаристов и режиссёров
  3. Сценарное отделение// Высшие курсы сценаристов и режиссёров
  4. Сценарное отделение// Высшие курсы сценаристов и режиссёров
  5. Сценарное отделение// Высшие курсы сценаристов и режиссёров

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]