Իշխան Պետրոսի և իշխանուհի Ֆևրոնյայի հուշարձան (Բատայսկ)
Իշխան Պետրոսի և իշխանուհի Ֆևրոնյայի հուշարձան | |
---|---|
Իշխան Պետրոսի և իշխանուհի Ֆևրոնյայի հուշարձանը | |
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | 2011 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Բատայսկ |
Նյութ | բրոնզ |
Ներկա վիճակ | կանգուն |
Իշխան Պետրոսի և իշխանուհի Ֆևրոնյայի հուշարձան (ռուս.՝ Памятник князю Петру и княгине Февронии), քանդակագործական ստեղծագործություն, որը տեղադրված է Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Բատայսկ քաղաքի կենտրոնում։ Ռուսաստանի տարածքում գոյություն ունի Պետրոսի և Ֆևրոնյայի ավելի քան 10 հուշարձան[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իշխան Պետրոսի և իշխանուհի Ֆևրոնյայի հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2011 թվականի նոյեմբերի 3-ին Բատայսկում։ Քանդակը պատկերում է Մուրոմի իշխան Յուրի Վլադիմիրովիչի երկրորդ որդուն` իշխան Պետրոսին, և նրա կնոջը` Ֆևրոնյային, որոնք, ըստ ավանդույթների, հաղթահարել են բարդ ճանապարհ դեպի ամուսնական երջանիկ կյանք[2]։
Նրանք դասվել են սրբերի շարքին։ Հուշարձանը տեղադրվել է Ռոստովի և Նովոչերկասկի մետրոպոլիտ Մերկուրիի օրհնությամբ` Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևի աջակցությամբ[3]։
Հուշարձանը պատրաստելու համար օգտագործվել է բրոնզ։ Հուշակոթողը գտնվում է քաղաքի մշակութային-ժամանցային կենտրոնի մուտքի մոտ։ Արձանի հեղինակը քանդակործ Սերգեյ Իսակովն է։ Պատրաստելու աշխատանքը տևել է մոտ 6 տարի։ Քանդակի քաշը 2 տոննա է, բարձրությունը պատվանդանի հետ մոտ 4 մետր է։ Իշխան Պետրոսը և իշխանուհին Ֆևրոնյան պատկերված են դեպի երկինք աղավնի արձակելիս։ Վերևից նորապսակներին նայում է հրեշտակը, որը, ըստ հեղինակի, պետք է երաշխավորի նրանց ամուսնության հարատևությունը[1]։
2015 թվականի հուլիսին առաջին անգամ անցկացվել է եկեղեցական մաղթանք իշխան Պետրոսի և իշխանուհի Ֆևրոնյայի հուշարձանի մոտ։ Նրա ժամանակ ընթերցվել է օրհներգություն ընտանիքի և ամուսնության հովանավոր մուրոմցի հրաշագործների պատվին։ Միջոցառմանը մասնակցել է Ազովի գործակալության ավելի քան 25 քահանա։ Իսկ բուն արարողությանը ներկա եղել ուղղափառ դավանանքի 100-ից ավելի քաղաքացի[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Муромский информационно-познавательный портал». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 3-ին.
- ↑ Памятники православным святым в городе Батайске
- ↑ В Батайске открыт памятник Петру и Февронии
- ↑ В Батайске впервые провели молебен у памятника Петру и Февронии