Ինտերնացիոնալիստ զինվորների հուշարձան (Մոսկվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինտերնացիոնալիստ զինվորների հուշարձան
Ինտերնացիոնալիստ զինվորների հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄոսկվա
Շինության ձևՔանդակ
Նյութբրոնզ
Ներկա վիճակԿանգուն
 Monument to soldiers-internationalists (Moscow) Վիքիպահեստում

Ինտերնացիոնալիստ զինվորների հուշարձան (ռուս.՝ Памятник воинам-интернационалистам), հուշարձան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է Աֆղանական պատերազմում զոհված ինտերնացիոնալիստ զինվորներին։ Տեղադրված է Պոկլոննայա բլրի վրա գտնվող Հաղթանակի զբոսայգում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինտերնացիոնալիստ զինվորների հուշարձանը ստեղծվել է աֆղանական պատերազմի վետերանների կազմակերպությունների նվիրատվություններով, ինտերնացիոնալիստ զինվորների անձնական ներդրումներով` Մոսկվայի կառավարության օժանդակությամբ։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործներ Ս. Ա. Շչերբակովը և Ս. Ս. Շչերբակովը, ճարտարապետներ Յ. Պ. Գրիգորևը և Ս. Գրիգորևը։

Հուշարձանը ձախ ձեռքին սաղավարտով և աջ ձեռքին ինքնաձիգով, կամուֆլյաժային համազգեստով խորհրդային երիտասարդ զինվորի չորսմետրանոց բրոնզե պատկերաքանդակ է։ Զինվորը պատկերված է ժայռի եզրին կանգնած և նայում է հեռուն։ Զինվորի պատկերաքանդակը կանգնած է կարմիր գրանիտից պատրաստված պատվանդանին, որի վրա փակցված է ճակատամարտի պատկերով բրոնզաձույլ խորաքանդակ։

Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2004 թվականի դեկտեմբերի 27-ին և նվիրված է եղել Աֆղանստան խորհրդային զորքերի մուտք գործելու 25-ամյակին։ Հուշարձանի բացման արարողությանը ներկա են եղել աֆղանցի վետերաններ, Ամինի պալատը գրոհած հատուկջոկատայիններ, վետերանների կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Памятник воинам-интернационалистам». Московский туристический портал. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 11-ին.
  • «В Москве открыт памятник воинам-интернационалистам». РИА Новости. 2004 թ․ դեկտեմբերի 27. Վերցված է 2015 թ․ մարտի 11-ին.
  • «В Москве на Поклонной горе открыт памятник воинам-интернационалистам». Первый канал. 2004 թ․ դեկտեմբերի 27. Վերցված է 2015 թ․ մարտի 11-ին.