Ժոզեֆ-Միշել Մոնգոլֆիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժոզեֆ-Միշել Մոնգոլֆիե
ֆր.՝ Joseph-Michel Montgolfier
Ծնվել էօգոստոսի 26, 1740(1740-08-26)[1][2][3][…]
Դավազիե
Մահացել էհունիսի 26, 1810(1810-06-26)[1][3][4][…] (69 տարեկան)
Balaruc-les-Bains
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունգործարանատեր և գյուտարար
ԱնդամակցությունՖրանսիական գիտությունների ակադեմիա և Société d'encouragement pour l'industrie nationale?
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1]
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ՀայրPierre Montgolfier?
ՄայրAnne Duret?
 Joseph-Michel Montgolfier Վիքիպահեստում

Ժոզեֆ-Միշել Մոնգոլֆիե (ֆր.՝ Joseph-Michel Montgolfier), օգոստոսի 26, 1740(1740-08-26)[1][2][3][…], Դավազիե - հունիսի 26, 1810(1810-06-26)[1][3][4][…], Balaruc-les-Bains), առաջին օդապարիկը ստեղծած Մոնգոլֆիե եղբայրներից ավագը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիքում 16 երեխաներից եղել է տասներկուերորդը։ Կրտսեր եղբոր՝ Ժակ-Էտյենի (1745—1799) հետ իրեն նվիրել է մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսումնասիրմանը։ Նրա հետ մեկտեղ էլ ստանձնել է հոր ՝ Անոնեում գտնվող թղթի ֆաբրիկայի կառավարումը։ 1783 թվականին նրանք պատրաստեցին առաջին օդապարիկը, որը օդ բարձրացավ տաքացված օդի շնորհիվ (հետագայում այդ տիպի օդապարիկները նրանց անունով կոչվեցին մոնգոլֆիեր)։

1784 թվականին Ժոզեֆ-Միշելը հայտնագործեց անկարգելը (ռուս.՝ парашют), 1794 թվականին ՝ ճախրելու համար նախատեսված հատուկ սարք։ 1796 թվականին Պիեր Ամի Ֆրանսուա Արգանտի հետ միասին ստեղծեց ջրաբաշխական եղանակով աշխատող խոյահարող սարք։ Ի դեպ, 1797 թվականին փարիզցի օդագնացներից մեկը՝ Անդրե-Ժակ Գարներենը, համարձակվեց փորձարկել Մոնգոլֆիեի պատրաստած անկարգելը։ Փորձարկումը հաջողությամբ պսակվեց, և նա դարձավ աշխարհի առաջին պարաշյուտիստը։

Ֆրանսիական հեղափոխության ժամանակաշրջանում Ժոզեֆ-Միշելը մեկնեց Փարիզ, դարձավ Արվեստների և արհեստների թանգարանի վարիչ և արվեստների և արհեստների խորհրդակցական բյուրոյի անդամ։ Նա մասնակցել է նաև Ազգային արդյունաբերության զարգացումը խրախուսող ընկերության հիմնադրման աշխատանքներին։

1807 թվականին Մոնգոլֆիեն պարգևատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով, որը նրան հանձնել է անձամբ Նապոլեոն Բոնապարտը։

Եղել է մասոն, 1784 թվականից ՝ Ֆրանսիայի Մեծ արևելքի «Ինը քույրեր» օթյակի անդամ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Монгольфье». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. 4,0 4,1 4,2 GeneaStar
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոզեֆ-Միշել Մոնգոլֆիե» հոդվածին։