Ժամանակակից արվեստի թանգարան (Բոգոտա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժամանակակից արվեստի թանգարան
Տեսակժամանակակից արվեստի թանգարան
Երկիր Կոլումբիա
ՏեղագրությունՍանտա Ֆե
ՎայրԲոգոտա
Հիմնադրվել էհուլիսի 27, 1955
ՏնօրենԳլորիա Զեա
Կայքmambogota.com
Քարտեզ
Քարտեզ

Բոգոտայի ժամանակակից արվեստի թանգարան[1] (իսպ.՝ Museo de Arte Moderno de Bogotá, MAMBO, անգլ.՝ Bogotá Museum of Modern Art), գեղարվեստական թանգարան Կոլումբիայի Բոգոտա քաղաքում, որը հիմնադրվել է 1955 թվականին և բացվել՝ 1963 թվականին[2]։ Թանգարանի՝ քաղաքի կենտրոնում գտնվող ներկայիս շենքը, որը կառուցվել է 1985 թվականին, զբաղեցնում է 5000 մ² մակերես՝ բաշխված չորս հարկերում, անցկացնում է ժամանակակից արվեստի ստեղծագործությունների ժամանակավոր ցուցահանդեսներ։

Պատմություն և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1955 թվականի հուլիսի 27-ին Կոլումբիայի կրթության նախարար Աուրելիո Կայսեդո Այերբեն (1921-1998) կարգադրություն Է ստորագրել Բոգոտայում ժամանակակից արվեստի թանգարան հիմնելու մասին։ 1962 թվականի նոյեմբերին պատմաբան և արվեստաբան Մարթա Տրաբան նախաձեռնել է հրամանագիրը իրականություն դարձնելու գործընթացը՝ դառնալով ապագա թանգարանի ղեկավարը, և 1963 թվականի փետրվարին թանգարանը սկսել իր գործունեությունը որպես կերպարվեստի զարգացման հաստատություն։ 1963 թվականին բացվել է նաև Խուան Անտոնիո Ռոդի առաջին ցուցահանդեսիը Tumbas-ը (1921-2003)․ ցուցադրությունը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում գտնվող սրահում և այդպիսով դարձել է թանգարանի առաջին հարթակը։ 1965 թվականին Կոլումբիայի ազգային համալսարանի ռեկտոր Խոսե Ֆելիքս Պատինոյի աջակցությամբ թանգարանը տեղափոխվել է համալսարանական արվարձանում գտնվող տարածք․ համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը թանգարանին առաջարկել է իր դահլիճը։

1969 թվականին Գլորիա Զենան ընդունել է MAMBO-ի ղեկավարությունը, որը շարունակել է գտնվել համալսարանական պատերի ներքո մինչև 1970 թվականի հունիսի 3-ը, երբ համալսարանը մի շարք բողոքի ակցիաներից հետո հրաժարվել է պատասխանատվություն կրել պատկերասրահի գործունեության համար։ Նոր շտաբ-բնակարանի ձեռք բերումը հրատապ խնդիր է դառնում նոր ղեկավարության համար, որին հաջողվում է դահլիճ գտնել «Bavaria Building» շենքում, որտեղ 1971 թվականին անցկացվել է Օգյուստ Ռոդենի ցուցահանդեսը։

Թանգարանի ներկայիս շենքը նախագծել է ճարտարապետ Ռոխելիո Սալմոնը (1929—2007)․ այն գտնվում է քաղաքի պատմական կենտրոնում։ Առաջին անգամ բացվել է 1979 թվականին, իսկ 1985 թվականին ավարտվել է շինարարությունը։ 5000 մ² մակերեսով քառահարկ շենքում կա 6 ցուցահանդեսային սրահ, թատերական սրահ (ի վիճակի է իրականացնել կինոթատրոնի գործառույթ), երկու արհեստանոց կրթական միջոցառումներ իրականացնելու համար, պահեստ՝ մշտական ցուցահանդեսների տեղավորման համար, գրադարան, գրքի խանութ, ռեստորան և վարչական շինություններ։ 2019 թվականի վերջի տվյալներով թանգարանի հիմնական հավաքածուն կազմում էր մոտ 3633 աշխատանք՝ ստեղծված ինչպես կոլումբիացի, այնպես էլ արտասահմանյան նկարիչների կողմից։

2016 թվականի ապրիլին տնօրենների խորհուրդը քանդակագործ Կլաուդիո Հակիմին (Claudia Hakim) նշանակել է MAMBO-ի նոր տնօրեն։ Նոր ղեկավարությունը փորձում է «միջազգայնացնել» թանգարանը։ 2016-2018 թվականների ընթացքում թանգարանին հաջողվել է իր միջոցառումների ժամանակ կրկնապատկել այցելուների թիվը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «В столице Колумбии тысячи человек разделись для фотоакции Спенсера Туника». ՌԻԱ Նովոստի. 2016 թ․ հունիսի 5.
  2. Michele Greet, Gina McDaniel Tarver Art Museums of Latin America: Structuring Representation. — Routledge, 2018-03-08. — 343 с. — ISBN 9781351777902

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժամանակակից արվեստի թանգարան (Բոգոտա)» հոդվածին։