Ժակ Պրևեր
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժակ Պրևերը ֆրանսիացի բանաստեղծ և կինոդրամատուրգ է, ապրել է 1900-1977 թթ.:
1925-ին հակվել է սյուրռեալիզմին: Պրևերի շատ բանաստեղծություններ, ներառյալ «Մեռած տերևները», դարձել են ֆրանսիական հանրահայտ երգեր, իսկ 1930-ականներից դրանց վրա երաժշտություն էր գրում Ժոզեֆ Կոսման: Պրևերը համարվում է ֆրանսիական կինոյի «բանաստեղծական ռեալիզմի» ուղղության ամենավառ ներկայացուցիչներից մեկը, նա է 1930-40-ականների ֆրանսիական կինոյի շատ գլուխգործոցների սցենարիստը, առաջին հերթին` Մարսել Կառնեի ֆիլմերի:
