Թրենտ Կովալիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թրենտ Կովալիկ
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 22, 1995(1995-02-22)[1] (29 տարեկան)
ԾննդավայրWantagh, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունդերասան, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան
Պարգևներ և
մրցանակներ
Կայքtrentkowalik.com
 Trent Kowalik Վիքիպահեստում

Թրենտ Կովալիկ (անգլ.՝ Trent Kowalik, փետրվարի 22, 1995(1995-02-22)[1], Wantagh, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի պարող, դերասան և երգիչ։ «Թոնի» մրցանակի դափնեկիր՝ «Լավագույն տղամարդու դեր մյուզիքլում» անվանակարգում, նաև Քննադատների արտաքին միության հատուկ մրցանակի դափնեկիր՝ «Բիլի Էլիոտ» մյուզիքլում խաղացած գլխավոր դերի համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրենտ Կովալիկը ծնվել է 1995 թվականի փետրվարի 22-ին Բելմորս բնակավայրում՝ ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Նասաու շրջանում։ Երեք տարեկանում սկսել է պարել սովորել Դորոթիի պարի դպրոցում (անգլ.՝ Dorothy's School of Dance)։ Չորս տարեկանում սկսել է իրանական պարերի դասեր վերցնել։ Վեց տարեկանում մասնակցել է Բաց առաջնությանը (անգլ.՝ Open Championship), ելույթ է ունեցել Inishfree School of Irish Dance պարի դպրոցի հետ։ 2006 թվականի ապրիլին՝ 11 տարեկանում, պատանեկան տարիքային խմբում հաղթել է Իռլանդական պարերի աշխարհի առաջնությունում (իռլանդերեն՝ Oireachtas Rince na Cruinne), որը անցկացվում էր Բելֆաստում՝ Հյուսրսային Իռլանդիայում[3]։ Կովալիկը ստացել է Շոտլանդիայի, Անգլիայի և Իռլանդրայի մի քանի ազգային մրցանակներ։ Շարունակում է զբաղվել բալետով, չեչոտկայով ջազային և լիրիկական պարերով[4]։ Մասնակցել է բազմաթիվ հեռուստաշոուներում, այդ թվում՝ «Inside the NFL»–ում և «Good Morning America»–ում։

Ներկայումս շարունակում է բալետ սովորել The Jacqueline Kennedy Onassis School–ում՝ Ամերիկյան բալետի թատրոնի նախապրոֆեսոնալ դիվիզիոնում։

Billy Elliot the Musical[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի դեկտեմբերի 17-ին Թրենտ Կովալիկը առաջնաելույթ է ունեցել «Billy Elliot the Musical» մյուզիքլի օրգինալ բեմադրությունում՝ գլխավոր դերակատարներից մեկի՝ Բիլի Էլիոտի դերում։ Մյուզիքլը բեմականացվել է Վեստ Էնդում՝ Victoria Palace Theatre -ի բեմում[5][6]։ Կովալիկի վերջին ելույթը Լոնդոնում կայացել է 2008 թվականի հունիսի 7-ին։

2008 թվականին ապրիլի 22-ի մամլո ասուլիսում հայտարարվել է, որ Թրենտ Կովալիկը Կիրիլ Կուլիշի և Դեյվիդ Ալվարեսի հետ որպես գլխավոր դերակատար ընդգրկվելու է Բրոդվեյի բեմադրության պրեմիերայում։ Թրենտի առաջին ելույթը կայացել է 2008 թվականի հոկտեմբերի 8-ին Imperial Theatre- ի բեմում։ Վերջին ելույթը՝ 2010 թվականի մարտի 7-ին[7][8]։

2009 թվականի հունիսի 7-ին Կովալիկը նաև Կիրիլ Կուլիշը և Դեյվիդ Ալվարեսը դարձել են «Թոնի» մրցանակի դափնեկիր՝ «Լավագույն տղամարդու դեր մյուզիքլում» անվանակարգում։ Մրցանակաբաշխության գոյության ողջ պատմության ընթացքում Կովալիկը մրցանակի այս անվանակարգում ամեմաերիտասարդ դափնեկիրն է եղել։ Բացի դրանից, 2009 թվականը դարձել է առաջին տարին, որ մրցանակը հանձնվել է երեք դերասանների միաժամանակ։

Մրցանակաբաշխության ժամանակ մյուզիքլը ներկայացվել է «Electricity» էպիզոդի խորեոգրաֆիկ մասով՝ ԿԻրիլ Կուլիշի կատարմամբ և Էլթոն Ջոնի նվագակցությամբ, նաև «Angry Dance» էպիզոդը՝ Թրենտ Կովալիկի կատարմամբ։ Մյուզիքլը առաաջադրվել է 15 հորիզոնականներում և դարձել է դրանցից 10-ի դափնեկիր, այդ թվում՝ «Տարվա լավագույն մյուզիքլում»[9][10]։

Նույն թվականին Կովալիկը դարձել է Քննադատների արտաքին միության (անգլ.՝ Outer Critics Circle Award)[11] հատուկ մրցանակի դափնեկիր ակնառու նվաճումների համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. http://www.theatreworldawards.org/past-recipients.html
  3. «World Championship Results (1970-2007)». web.archive.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 3-ին.
  4. Billy Elliot: The Smash Hit West-End Show comes to Broadway October 1, 2008
  5. В этом мюзикле главная роль исполняется попеременно тремя или четырьмя (в зависимости от постановки) юными актёрами, которые сменяются ежедневно.
  6. Robertson, Campbell (2008 թ․ ապրիլի 22). «The Boys of 'Billy' Get Ready to Lead». The New York Times. Վերցված է 2010 թ․ մայիսի 26-ին.
  7. Gans, Andrew (2008 թ․ ապրիլի 22). «Playbill News: Broadway Finds Its Billy Elliots». Playbill. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 21-ին.
  8. Kahn, Robert (2008 թ․ ապրիլի 22). «Wantagh teen wins lead 'Billy Elliot' Broadway role». Newsday. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 21-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  9. «Мюзикл «Билли Эллиот» получил 10 премий «Тони»». lenta.ru. Վերցված է 2012 թ․ ապրիլի 8-ին.
  10. «'Billy Elliot' Leads Tony Nominations». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 10-ին.
  11. Gans, Andrew.«Billy Elliot, Carnage, Ruined and Avenger Are Outer Critics Circle Award Winners» Արխիվացված 2009-05-14 Wayback Machine, playbill.com, May 11, 2009

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թրենտ Կովալիկ» հոդվածին։