Թռչող ձուկ (ձկներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թռչող ձուկ (այլ կիրառումներ)
Թռչող ձուկ
Հավայան կղզիների ափամերձ ջրերում ապրող ձկները մտնում են ընդհանուր ձկնաշխարհի մեջ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Ճառագայթալողակ ձկներ
Կարգ Beloniformes
Ընտանիք Exocoetidae
Լատիներեն անվանում
Exocoetidae
Ցեղեր
  • Քայլեփոգոն
  • Սիփսալետուս
  • Եքսոկոիտոս
  • Ֆոդիեթոր
  • Հիրոնդիքթիզ
  • Փերեքսոկոտեիտուս
  • Փրոգնիսիզ

Թռչող ձուկ, Exocoetidae, ճառագայթալողակ դասին պատկանող ձկներ։ Այս տեսակի ձկների ընտանիքը հայտնի է, որպես թռչող ձուկ։ Գոյություն ունեն մոտավորապես 64 կենսաբանական տեսակներ, որոնք խմբավորված են յոթից ինը ցեղերի մեջ։ Թռչող ձուկը կարող է կատարել հզոր, ինքնագնաց թռիչքներ ջրից դուրս՝ օդում, նրանց երկար լողակները թույլ են տալիս թռչել մեծ տարածություններ։ Սա հազվադեպ հանդիպող բնական և պաշտպանական մեխանիզմ է, որն օգնում է խուսափել գիշատիչներից։ Exocoetidae անվանումը ոչ միայն ներկա գիտական անվանումն է, այլև լատիներեն անվանումն է թռչող ձուկ։ Թռչող ձկների ամենահին գտածոները թվագրվում են, որպես 235-242 միլիոն տարվա հնություն ունեցող գտածոներ։ Բայց այդ գտածոները շատ են տարբերվում ժամանակակից թռչող ձկներից, որոնք 66 միլիոն տարիների ընթացքում բազմաթիվ փոփոխությունների են ենթարկվել[1][2]։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Exocoetidae լատիներեն անվանումն է ոչ միայն ճառագայթալողակ ձկների, այլթռչող ձկների ողջ ընտանիքի։ -idae ածանցը հաջորդում է լատիներեն exocoetus բառին, որը հին հունարենից թարգմանաբար նշանակում է «դրսում քնող»[3], այս տեսակի ձկներն այս անվանումը ստացել են, որովհետև հնում մարդիկ հավատում էին, որ ձկները գիշերը դուրս էին գալիս ջրից և քնում ափին[4]։

Տարածումը և նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թռչող ձուկ

Թռչող ձուկն ապրում է բոլոր օվկիանոսներում՝ մասնավորապես արևադարձային եւ ջերմ մերձարևադարձային ջրերում։ Նրանք սովորաբար հայտնվում են Էպիպելաջիկ գոտում։ Այս գոտին ունի օվկիանոսի մակերեսից հաշված մոտ 200 մետր խորություն։ Այն հաճախ հայտնի է նաև, որպես «Արևի գոտի» անվանումով, քանի որ այնտեղ լուսավոր է և տեսանելի։ Գրեթե բոլոր փոփոխությունները տեղի են ունենում այս գոտում, որովհետև ֆոտոսինթեզի համար այստեղ բավականաչափ լույս կա։ Հետևաբար, բույսերի և կենդանիների ճնշող մեծամասնությունը գտնվում է այս հատվածում, և հեշտությամբ կարելի է տարբերել բոլոր կենդանիներին սկսած պլանկտոններից մինչև շնաձկներ։ Չնայած նրան, որ Էպիպելաջիկ գոտին արտակարգ տարածք է թվում, դա էլ ունի իր թերությունները։ Շնորհիվ օրգանիզմների մեծ բազմազանությանը, որ կա այդ գոտում շատ են նաև գիշատիչները և դրանց զոհ գնացող տեսակները[5]։ Փոքր օրգանիզմներն, ինչպիսին թռչող ձկներն են, ավելի մեծ օրգանիզմների թիրախներ են հանդիսանում։ Նրանց համար հատկապես դժվար է հետապնդողներից խուսափելը, մինչև որ նրանք սերունդ կտան[5] Կտրուկ օվկիանոսային հոսանքները մեծ դժվարություն են առաջացնում այսպիսի փոքր ձկների՝ տվյալ միջավայրում ապրելու համար։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ապրելու դժվարին պայմանները ստիպել են ձկներին հարմարվել միջավայրին և դրա արդյունքում ձևափոխվել են նրանց կողերը[6]։ Արդյունքում թռչող ձկներն ավելի լավ են հարմարվել շրջապատող միջավայրին։ Դառնալով օդում տեղափոխվող՝ նրանք գերազանցել են իրենց հետապնդող գիշատիչներին։ Արագությունը և մանևրելու ունակությունն էլ հենց այս ձկների առավելությունն է։ Հետազոտությունները ցույց են տվել, որ թռչող ձուկը ենթարկվել է ձեւաբանական փոփոխությունների իր ողջ պատմության ընթացքում առաջին անգամ։ Թռչող ձուկն ունի այսպես կոչված նեյրոնային կամարներ, որոնք կապ են հանդիսանում մկանային հյուսվածքների և կմախքի ոսկորների միջև։ Ամբողջովին լայնացած նեյրոնային կամարներն ստեղծում են ամուր կապ ողնաշարի և գանգի միջև[7]։ Սա ի վերջո այս ձկներին հնարավորություն է տալիս ունենալ ամուր ողնաշար, որն էլ օգնում է նրանց թռիչքի ժամանակ։ Ամուր մարմին ունենալը թռիչքի ժամանակ ձկանը տալիս է աերոդինամիկ առավելություններ, մեծացնում է թռիչքի արագությունը[7] Ամուր ողնաշարն ու պոչը այս ձկներին հնարավորություն է տալիս մարմինը դուրս հրել ջրից և սահել-անցնել բավականաչափ տարածություն ինչպես նաև ամուր մարմնի շնորհիվ ձկները կորցնում են իրենց ճկունությունը, ինչն էլ օգնում է նրանց թռիչքի ընթացքում վայր չընկնել[8]։ Յուրաքանչյուր թռիչքի (սահքի) վերջում ձուկը կարող է կամ գլխիվայր իջնել ջրի մեջ և շարունակել լողալ, կամ պոչով հրվել ջրին և նոր թռիչք սկսել[9]Քաղվածելու սխալ՝ Invalid parameter in <ref> tag։ թռչող ձկների «թևը» նման է թռչունների թևին և ունի նույն աերոդինամիկան։ «Թևը» ձկանը հնարավորություն է տալիս թռչել ուղիղ կամ թեքվել թռիչքի ընթացքում[10]։

Թռչող ձուկը վեր բարձրանալիս

Genus Exocoetus-ն ունի մեկ զույգ թև և ամուր կազմավորված մարմին, մինչդեռ Cypselurus-ն ունի տափակ մարմին և երկու զույգ թև, ինչն էլ ձկան՝ օդում մնալու ժամանակը հասցնում է առավելագույնի։ 1900-ից 1930-ական թվականներին ուսումնասիրել են թռչող ձկներին, մտածելով, որ հնարավոր է նրանք նպաստեն ինքնաթիռների պատրաստմանը[10]։ Exocoetidae-ն սնվում է հիմնականում պլանկտոններով։ Իսկ իրենք կեր են հանդիսանում դելֆինների, սաղմոնների, թռչունների, կաղամարների և այլ խոշոր ձկնատեսակների համար։

Թռիչքի չափումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի մայիսին Ճապոնական NHK հեռուստաընկերության անձնակազմը նկարահանել է լոքո թռչող ձկանը Ճապոնիայի Յակուշիմա կղզու ափին։ Ձուկը թռչել է 45 վայրկյան[11]։ Նախորդ ռեկորդը եղել է 42 վայրկյան[11]։ Թռչող ձկան թռիչքները, շուրջ 50 մետր են։ Նրանք կարող են ճանապարհորդել 70 կմ/ժ արագությամբ[10]։ Ծովի մակերեսից նրանց առավելագույն բարձրությունը 6 մետր է։

Ձկնորսություն և խոհանոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնական խոհանոցում հաճախ թռչող ձկանը չորացնում են։ Ճապոնիայում թռչող ձկան ձկնկիթն օգտագործվում է սուշիի որոշ տեսակների համար և այն հայտնի է Տոբիկո անվանմամբ։ Թայվանում դա հանդիսանում է նաև որպես դիետա։ Թռչող ձուկը Բարբադոսում ազգային ուտեստներից է։ Թռչող ձկները միշտ ձգվել են դեպի լույսը և մարդիկ ձկնորսությամբ են զբաղել միայն այն ժամանակ, երբ լուսնի լույս չի եղել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Oldest flying fish fossil found in China "Բնություն", Նորություններ, 31 հոկտեմբերի 2012 ․
  2. Xu, Guang-Hui; Li-Jun Zhao, Ke-Qin Gao and Fei-Xiang Wu (2012) A new stem-neopterygian fish from the Middle Triassic of China shows the earliest over-water gliding strategy of the vertebrates" Proceedings of the Royal Society B: Biological Sciences, Published online before print հոկտեմբերի 31, 2012. doi:10.1098/rspb.2012.2261
  3. Harper, Douglas. "exocet". Online Etymology Dictionary.
  4. Pliny the Elder|Pliny's Natural History (Pliny)|Natural History, vol. IX, 19)
  5. 5,0 5,1 Davenport, J. (1994). Ինչու՞ և ինչպե՞ս են թռչում այդ ձկները։ Կենսաբանության մեջ այս ձկների մասին կա հետևյալ կարծիքը։ 4(2), 184-214.
  6. Dasilao, J., & Yamaoka, K. (1998). Զարգացել է ողնաշարը և պողային հատվածը (Teleostei: Exocoetidae). Ichthyological Research, 45(3), 303-308.
  7. 7,0 7,1 Dasilao, J., & Yamaoka, K. (1998). Development Of The Vertebral Column And Caudal Complex In A Flyingfish,Parexocoetus Mento Mento (Teleostei: Exocoetidae). Ichthyological Research, 45(3), 303-308.
  8. Dasilao, J. C., & Sasaki, K. (1998). Phylogeny Of The Flyingfish Family Exocoetidae (Teleostei, Beloniformes). Ichthyological Research, 45(4), 347-353.
  9. «Արխիվացված պատճենը» (PDF). Journal of Zoology. 221 (3): 391–403. 1990. doi:10.1111/j.1469-7998.1990.tb04009.x. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին. {{cite journal}}: |first= missing |last= (օգնություն); Unknown parameter |անուն= ignored (օգնություն)
  10. 10,0 10,1 10,2 Kutschera, U. (2005). «Predator-driven macroevolution in flyingfishes inferred from behavioural studies: historical controversies and a hypothesis» (PDF). Annals of the History and Philosophy of Biology. 10: 59–77. Արխիվացված է օրիգինալից (Portable Document Format) 2007 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին. {{cite journal}}: Text "PDF" ignored (օգնություն)
  11. 11,0 11,1 «Արագ թռչող ձուկ սահում է ինչպես լաստանավ». BBC News. 2008 թ․ մայիսի 20. Վերցված է 2008 թ․ մայիսի 20-ին.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թռչող ձուկ (ձկներ)» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թռչող ձուկ (ձկներ)» հոդվածին։