Թռիչք (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թռիչք
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՌեյն Ռաամատ
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՏալլինֆիլմ
Թվական1973

«Թռիչք», Ռեյն Ռաաթի խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ, նկարահանված 1973 թվականին «Տալլինֆիլմ» ստուդիայում։

«Թռիչք»-ը,խորհրդանշական ֆիլմ է, չափազանց ընդհանրացված, որը պատմում է մարդու հավերժական, անկասելի ցանկության մասին դեպի վեր՝ թե՛ բառացի, թե՛ փոխաբերական իմաստով՝ ինչպես տիեզերքի անծայրածիրության, այնպես էլ սեփական երազանքների ու երևակայության անսահման հեռավորության վրա[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդը արթնանում է, և տեսնում է դեպի վեր թռչող խատուտիկի բմբուլ։ Դրանից բռնվելով՝ նա բարձրանում է ավելի ու ավելի բարձր, սակայն բմբուլը դուրս է գալիս նրա ձեռքից մթնոլորտից դուրս։ Այնուհետև նա սկսում է հորինել XIX դարի ոճով տարբեր զվարճալի թռչող սարքեր, որոնք բոլորը ջարդվում են։ Ի վերջո, նա ստանում է ինքնաթիռ, որը կարող է հետևել բմբուլին, մինչդեռ այն նախ վերածվում է ռեակտիվ ինքնաթիռի, իսկ հետո՝ հրթիռի, և վերջապես դուրս է գալիս տիեզերք։ Այնտեղ տիեզերական հագուստով մարդը շարունակում է իր թռիչքը դեպի անսահմանություն՝ բմբուլ-երազանքի հետևից։

Փառատոններ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1973, Զագրեբում («Լավագույն կարճամետրաժ ֆիլմ»)[2]
  • 2011, Ֆիլմը մասնակցել է Ֆիլմը մասնակցել է էստոնական անիմացիոն դասականների «ՄուլտՖեստ» ռետրոսպեկտիվին (Մոսկվա, «Խուդոժեստվեննի» կինոթատրոն)[3]։
  • 2012, Ֆրեդրիկստադում (Նորվեգիա) ֆիլմի ռեժիսոր Ռեյն Ռաամաթին շնորհվել է կինոյում անձնական ավանդի համար մրցանակ՝ «Մի կյանքի աշխատանքի համար», «Թռիչք» ֆիլմն ընդգրկվել է մրցանակակիր ֆիլմերի ցանկում[4]։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ռեժիսոր Ռեյն Ռաամաթ[5]
սցենարիստ Պաուլ-Էրիկ Ռումմո
նկարիչ-բեմադրող Ավո Պայստիկ
նկարիչ Այմե Բինտ
օպերատոր Արվի Իլվես
կոմպոզիտոր Ռ․ Ռաննալ
ձայնային օպերատոր Թոյվե Էլմե

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Асенин С. Верность избранному пути // Кинопанорама. — Искусство, 1981. — Т. 3.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. С. В. Асенин. «Пути советской мультипликации». Արխիվացված 2014-02-04 archive.today «Мир Мультфильма», 3d-master.org.
  2. «Фильмография Рейна Раамата с перечислением основных призов и наград». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 12-ին.
  3. «Ссылка на участие фильма в фестивале «МультФЭст» на сайте «ARTHOUSE.RU»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 1-ին.
  4. «Эстонский режиссёр Рейн Раамат получил в Норвегии премию за Личный вклад в кинематограф: «За дело всей жизни», среди упомянутых фильмов — фильм «Полёт»». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 1-ին.
  5. «Статья на сайте об эстонской культуре о Рейне Раамате с упоминанием о фильме (на эстонском языке)». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]