Թոմ և Ջերի. Շերլոկ Հոլմս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմ և Ջերի. Շերլոկ Հոլմս
անգլ.՝ Tom and Jerry Meet Sherlock Holmes
Տեսակմուլտֆիլմ և Tom and Jerry film?
Ժանրկինոկատակերգություն, քրոսովեր, մարտաֆիլմ, արկածային ֆիլմ և դետեկտիվ ֆիլմ
Հիմնված էԹոմն ու Ջերին
Շարքի մասն էlist of Tom and Jerry feature films?
ՌեժիսորՍփայկ Բրանդտ
Ջեֆ Սյերժի
ՍցենարիստՅորլ Քրես
ՀնչյունավորումՄալքոլմ ՄակԴաուել, Մայքլ Յորք, Ջոն Ռիս-Դևիս, Գրեյ Դելայլ, Ջեֆ Բերգման, Ֆիլ Լամար, Գրեգ Էլլիս, Ջես Հեմել, Ռիչարդ Մակգոնագլ, Քեթ Սյուսի, Թոմաս Քեննի, Բիլի Ուեսթ և Ջո Ալասքի
Գործադիր պրոդյուսերՍեմ Ռեջիստթեր
Բեմադրող նկարիչԲիլլի Ուեսթ
Ջո Ալասկի
Մայքլ Յորք
Ջոն Ռիվ-Դևիս
ԵրաժշտությունՄայքլ Տավերա
Հնչյունային օպերատորՄիխայել Ստավերա
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունTurner Entertainment և Warner Bros. Animation
ԴիստրիբյուտորWarner Premiere և Նեթֆլիքս
Տևողություն50 րոպե
Շարքlist of Tom and Jerry feature films?
ՊրիկվելԹոմ և Ջերի։ Մարդուկ-ջարդուկի պատմություն
ՍիկվելTom and Jerry and the Wizard of Oz?
Թվական2010

Թոմ և Ջերի. Շերլոկ Հոլմս (անգլ.՝ Tom and Jerry Meet Sherlock Holmes), ամերիկյան կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ[1], որի շնորհանդեսը տեղի է ունեցել 2010 թվականի օգոստոսի 24-ին[2]։ Ֆիլմը համարվում է Սփայկ Բրանդտի և Ջեֆ Սյերժի ռեժիսորական աշխատանքը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրադարձությունները տեղի էին ունենում Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում[3]։ Հայտնի ամերիկացի ոստիկանական հետախույզ Շերլոկ Հոլմսը և նրա գործակիցները Լոնդոնում որոնում էին ոսկի գողացած հանցագործին։

Այդ պահին նրանց ոտքերի վրայով անցնում են միմյանց հետ բանավիճող Թոմը և Ջերին։ Նրանք հանկարծակի լսում են այդ լուրի մասին և որոշում են օգնել ոստիկանին։

Հանկարծ ոստիկանները հայտնաբերում են մի անգլիացի երգչուհու՝ ով կարող էր լինել գողության թեկնածու։ Որոշ ժամանակ անց Մեծ Բրիտանիայի դատարանը այդ երգչուհուն ճանաչում է մեղավոր, սակայն Շերլոկ Հոլմսը դեռ հաստատակամ չէր այդ որոշման մեջ։

Թոմը, Ջերին, Տաֆֆան և այլ կենդանիներ համախմբվում են իրական հանցագործին գտնելու համար։ Որոշ ժամանակ անց Ջերիի ջանքերի շնորհիվ կենդանիների խումբը բացահայտում է, որ գողությունը կատարել է պրոֆեսոր Մորիարտին[4], որն մշտապես եղել է Շերլոկ Հոլմսի հակառակորդը և ուզեցել է սպանել նրան։ Նենգ գիտնականը հերթով առևանգում է իր գաղտնիքը բացահայտած կենդանիներին։

Վերջում մնում է միայն Թոմ կատուն։ Թոմը թակարդի միջոցով բռնում է պրոֆեսորին, և նույն պահին սենյակ են մտնում Շերլոկ Հոլմսը և իր աշխատակիցները։ Դրանք ձերբակալում են հանցագործին։ Ի վերջո, Թոմը փրկում է բոլորին...

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բիլլի Ուեսթ — Թոմ (տիտրերի վրա նշված է)
  • Ջո Ալասկի — Ջերի (տիտրերի վրա նշված է)
  • Մայքլ Յորք — Շերլոկ Հոլմս
  • Ջոն Ռիս-Դևիս — բժիշտ Վաթսոն
  • ՄալքոլմՄակդաուլ — պրոֆեսոր Մարիարտի
  • Գրեյ Գելայիլ — Ռեֆ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ֆիլմի ընդհանուր բովանդակությունը` սյուժեն». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.
  2. «Թոմ և Ջերի. Շերլոկ Հոլմս մուլտֆիլմը «amazon.com» կայքում». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.
  3. «Ֆիլմի կերպարները». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.
  4. «Ֆիլմի բոլոր կերպարները – Պրոֆեսոր Մորիարտի». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.