Թոմասին ՄաքՔենզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմասին ՄաքՔենզի
անգլ.՝ Thomasin McKenzie
Ծնվել էհուլիսի 26, 2000(2000-07-26)[1][2] (23 տարեկան)
ԾննդավայրՎելինգտոն, Նոր Զելանդիա
ԿրթությունSamuel Marsden Collegiate School?
Քաղաքացիություն Նոր Զելանդիա
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Ծնողներհայր՝ Stuart McKenzie?, մայր՝ Miranda Harcourt?

Թոմասին Հարքորթ ՄաքՔենզի (անգլ.՝ Thomasin Harcourt McKenzie; հուլիսի 26, 2000(2000-07-26)[1][2], Վելինգտոն, Նոր Զելանդիա), նորզելանդացի դերասանուհի։ Նա հայտնի է դարձել իր 2018 թվականի բեկումնային դերով «Հետքեր մի թողեք» ամերիկյան ֆիլմում, ինչի շնորհիվ քննադատների կողմից բարձր գնահատականների է արժանացել[3][4][5]։ 2019 թվականին նա նույնպես ուշադրության է արժանացել «Ջոջո ճագար» երգիծական ֆիլմում Նացիստական Գերմանիայում թաքնվող գերմանացի հրեա աղջկա դերը կատարելու համար։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄաքՔենզին ծնվել է Նոր Զելանդիայի Վելինգտոն քաղաքում դերասանուհի Միրանա Հարքորթի և ռեժիսոր Սթյուարտ ՄաքՔենզիի ընտանիքում։ Նա դերասանուհի Քեյթ Հարքորթի և դերասան Փիթեր Հարքորթի թոռն է։ Փիթերի ընտանիքը հիմնել է Harcourts International ռիելթորական ընկերությունը[6]։ Թոմասինը հետևել է իր մոր և տատիկի օրինակին և որոշել է դերասանական կարիերայով զբաղվել՝ 2014 թվականին կերտելով դեռահասներ Լուիզ Նիքոլասի դերը «Համաձայնություն», Փիքսի Հանայի դերը՝ «Շորթլանդ սթրիթ» և Լյուսի Լյուիսի դերը՝ «Լյուսի Լյուսը չի կարող պարտվել» հեռուստաֆիլմերում։

ՄաքՔենզին ներկայումս ապրում է Վելինգտոնում, որտեղ 2018 թվականին ավարտել է Samuel Marsden բարձրագույն դպրոցը[3]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ[7]
2012 Գոյություն Existence Սքրափս
2014 Համաձայնություն․ Լուի Նիքոլասի պատմությունը Consent: The Louise Nicholas Story երիտասարդ Լուիզ
2014 Երկար ժամանակ կողքին A Long Beside Քեյթ (երիտասարդ ) Կարճամետրաժ ֆիլմ
2014 Հոբիթ։ Հինգ զորքերի ճակատամարտը The Hobbit: The Battle of the Five Armies Ասթրիդ
2015 Ընկերոջ խաղը The Boyfriend Game Էդիթ
2017 Անցումը The Changeover Ռոուզ Քիթոն
2018 Հետքեր մի թողեք Leave No Trace Թոմ
2019 Արքան The King Ֆիլիպպա Անգլիացի
Ջոջո Ճագար Jojo Rabbit Էլսա Քոր
Քելիի բանդայի իրական պատմություն True History of the Kelly Gang Մերի
2020 Կորցրած աղջիկներ Lost Girls Շեր Գիլբերթ
2021 Բանի Քինգի արդարությունը The Justice of the Bunny King Հետարտադրություն
Շան ուժը The Power of the Dog Նկարահանումներ
TBA Անցյալ գիշեր Սոհոյում Last Night in Soho Էլոիզա Հետարտադրություն

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ[7]
2014 Համաձայնություն․ Լուի Նիքոլասի պատմությունը Consent: The Louise Nicholas Story երիտասարդ Լուիզ Հեռուստաֆիլմ
2015 Շորթլանդ սթրիթ Shortland Street Փիքսի Հանա 28 սերիաներ
2016 Վառ ամառվա գիշեր Bright Summer Night Փեթրա Քուինս Սերիա․ «Եզրափակիչ»
2016 Ջին Jean երիտասարդ Ջին Հեռուստաֆիլմ
2017 Քուլ Դե Սաքը The Cul De Sac Ուիլա 3 սերիաներ
2017 Լյուսի Լյուիսը չի կարող պարտվել Lucy Lewis Can't Lose Լյուսի Լյուիս 11 սերիաներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 Keogh, Brittany (2017 թ․ մարտի 10). «Young Kiwi actor Thomasin McKenzie's big break in US movie My Abandonment». Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.
  4. «Leave No Trace (2018)». Rotten Tomatoes. Fandango Media. Վերցված է 2018 թ․ հունիսի 30-ին.
  5. Macandrew, Ruby (2017 թ․ մարտի 14). «Wellington teenager Mi McKenzie lands lead movie role in US film My Abandonment». Stuff.co.nz. Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.
  6. McFadden, Suzanne (2017 թ․ օգոստոսի 11). «At home with Dame Kate Harcourt and daughter Miranda».
  7. 7,0 7,1 «Thomasin McKenzie». IMDb. Վերցված է 2018 թ․ հունիսի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմասին ՄաքՔենզի» հոդվածին։