Թագուհի (անձնանուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թագուհի (այլ կիրառումներ)
Թագուհի
Թագուհի
Տեսակիգական անձնանուն
Սեռիգական
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Փաղաքշական ձևերԹագուկ, Թագուշ, Թագու, Թագուն, Թագուհիցա
Կապված հոդվածներ«Թագուհի» սկսվող էջեր

Թագուհի, հայկական իգական անուն։ Առաջացել է հայերեն թագուհի բառից։ Այս անվանը համապատասխանում են լատիներեն Regina, հունարեն Վասիլիկ, արաբերեն Մլքե, Սուլթան, հայերեն Դշխո անձնանունները։ Սկսել է գործածվել 1-ին դարից, գործածական է նաև այժմ (2015)։ Փաղաքշական ձևերն են՝ Թագուկ, Թագուշ, Թագու, Թագուն։ Կոստանդնուպոլսում գործածական է եղել նաև Թագուհիցա ձևը[1]։

Գործածություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թագուհի, քույր հայոց Սանատրուկ թագավորի, ով քրիստոնյա դարձավ Բարդուղիմեոս առաքյալի քարոզությամբ և նահատակվեց եղբոր ձեռքով[2]։
  • Թագուհի, ազնվական կին Ուտի գավառի Բագնաց գյուղից, ով 465 թվականին նահատակվեց Հոնաց զորավարի ձեռքով Աստեղաբլուրում[3]։
  • Թագուհի, կին Բակուրան սևաստոսի, ով նվեր ստացավ մի Ավետարան, որ գրել էր իր եղբայրը 1194 թվականին[4]։
  • Թագուհի ոմն, հիշատակված է Խարբերդում 1205 թվականին[5]։
  • Թագուհի, կին Շարափշահի Պահլավունու՝ Ապիրատի որդու։ Նվերներ է արել Բագնայրին 1234 թվականին[6][7]։
  • Թագուհի, առաջին կին Ումեկ իշխանի, ով կառուցել է Տփղիսի Սուրբ Գևորգ եկեղեցին 1251 թվականին[8]։
  • Թագուհի, մերձավոր Շնորհավոր Տփիփսեցու, ով 1253 թվականին Հաղպատի վանքին 100 դահեկան է նվիրել ժամատան շինության համար[9]։
  • Թագուհի, կին Սարգսի և մայր Վարդան գրչի, ով ընդօրինակել է 2 ձեռագիր՝ Վախտանկ իշխանի համար 1279-1280 թվականներին[10]։
  • Թագուհի, դուստր Սահակ երեցի, մի տուն և մի այգի է նվիրել Աշտարակի ս․ Մարիանե մատուռին 1281 թվականին[11]։
  • Թագուհի, կին Ումիկի և մայր Ճար Մանազկերտցու, ով նվիրատվություններ է արել Գոշավանքին 1283 թվականին[12][13][14]։
  • Թագուհի, կին Երեմիաս քահանայի, ով Կարնոյ Կան գյուղում 1283 թվականին գրել տվեց Ավետարան[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Բ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1944, էջ 241-243 — 682 էջ։
  2. Չամչյան, Ա․ 298
  3. Չամչյան, Բ․ 127
  4. Rapport Arm. 47
  5. Ձեռագիր Վենետիկ, Ա․ 400
  6. Ալիշան՝ Շնորհ․ 14
  7. Արձանագրություն Շիրակ 119
  8. Յովսէփեան «Նիւթեր և ուս․ Ա․ 9-10»
  9. Արձանագրություն Երզնկյանց, Հնախ․ տեղագր․ 29
  10. Յովսէփեան «Նիւթեր և ուս․ Ա․ 6»
  11. Այրարատ 186
  12. Արձանագրություն Շահխաթ․ Բ․ 367
  13. Ազգագրական հանդես, Ժ․ 28
  14. Արցախ 350
  15. Ձեռագիր Վենետիկ Ա․ 644