Դշխո (անձնանուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դշխո
Դշխո
Տեսակիգական անձնանուն
Սեռիգական
Նշանակությունթագուհի
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Կապված անուններԹագուհի, Սուլթան, Մլքե, Վասիլիկ
Կապված հոդվածներ«Դշխո» սկսվող էջեր

Դշխո, հայկական իգական անուն։ Առաջացել է հայերեն դշխո՝ «թագուհի» բառից։ Հոմանիշ անձնանուններ են Թագուհի, Սուլթան, Մլքե, Վասիլիկ։ Ամենահին հիշատակությունը 628 թվականին է։ Գործածական է նաև Դշխուն, Դշխու, Դժխոյ, Դժխու, Դշխուն, Դշխոն, Դշխոյն, Դշխուհի, Դշխոյմելիք, Դշխուխաթուն ձևերով[1]։

Գործածություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դժխոյ, 628 թվականին հիշատակված է Բագարանի արձանագրության մեջ[2]։
  • Դշխու, դուստր Բարսեղ քահանայի և քույր Նորավգես կամ Ներսես քահանայի, ով 1222 թվականին Սեբաստիայի գրիչներից էր[3]։
  • Դշխոյ, դուստր Լևոն Գ-ի և քույր Հեթում Բ-ի, ով մահացել է 1278 թվականին[4]։
  • Դշխուն տիկին, դուստր Առաջպարոնի և կին Պարոնպապի։ Ասպավերուկ գյուղում 1455 թվականին Կարապետ գրչին գրել տվեց մի Ավետարան[5][6]։
  • Դշխոյ, դուստր Գրիգորի և քույր կոշկակար Մարտիրոսի, ով 1470 թվականին Աշոտաց երկրի Անկյունաց վանքում գրել տվեց մի Ավետարան[7][8]։
  • Դշխոյ, դուստր Շահամիրի, ով 1487 թվականին Սարգիս վարդապետին գրել տվեց մի Ավետարան[9]։
  • Դշխոյ, ազգական տանուտեր Պետրոսի, ով Վանում 1495 թվականին ստացավ մի Ավետարան՝ գրված Զաքարիա գրչի ձեռքով[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Բ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1944, էջ 72-73 — 682 էջ։
  2. Կոգեան «Կամսարականները 137»
  3. Տաշեան Ցուց․ 558
  4. Չամչ․ Գ․ 270, 279
  5. Ձեռագիր Սեբաստիա (ՀԱ 1925, 132)
  6. Նօտարք 181
  7. Ձեռագիր Վենետիկ, Ա․ 588
  8. Այրարատ 52 ա
  9. Ձեռագիր Սեբաստիա, ՀԱ 1925, 264
  10. Թորոս աղբար, Բ․ 276