Էրքան Քոլչաք Քյոսթենդիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրքան Քոլչաք Քյոսթենդիլ
Ծնվել էհունվարի 16, 1983(1983-01-16) (41 տարեկան)
ԾննդավայրԲուրսա, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան

Էրքան Քոլչաք Քյոսթենդիլ (թուրքերեն՝ Erkan Kolçak Köstendil, հունվարի 16, 1983(1983-01-16), Բուրսա, Թուրքիա), թատրոնի ու կինոյի թուրք դերասան և ռեժիսոր։ Իր կարիերան սկսել է թատերական ներկայացումներում, ֆիլմերում և հեռուստասերիալներում։ Այդուհանդերձ, առավել հայտնի է դարձել «Հեյ Ստամբուլ» հեռուստասերիալում մարմնավորած իր դերի։ Կարճամետրաժ ֆիլմերում նկարահանվելու համար՝ արժանացել է մրցանակների։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քյոսթենդիլը ծնվել է 1983 թվականին Բուրսայում։ Ավարտել է Բուրսայի Աթաթուրքի անվան ավագ դպրոցը։ Ավագ դպրոցում սովորելու տարիներին՝ եղել է Բուրսասպոր ֆուտբոլային ակումբի անդամ[1]։

Իր դերասանական կարիերան սկսել է Թունջայ Օզինել թատրոնում, որտեղ մարմնավորել է մի շարք դերեր, այդ թվում «AuT» և «Հակառակ սեռին հանդիպելու արվեստը» թատերական ներկայացումներում[2]։

2009 թվականին դարձել է «Ճակատագրականություն» հեռուստասերիալի սցենարիստ և ռեժիսոր, որն ավելի ուշ հայտնվել է նաև Ֆեյսբուքում։ Նույն տարում նրան առաջարկվել է նկարահանվել «M.A.T» հեռուստասերիալում՝ մարմնավորելով Էմրեի դերը։ 2010 թվականին դարձել է «Ժամանակ» կարճամետրաժ ֆիլմի ռեժիսորը և սցենարիստը, որի համար արժանացել է Սինեպարկ 4-րդ կարճամետրաժ ֆիլմերի կինոփառատոնի, Էսքիշեհիրի Միդիաս արքայի կարճամետրաժ ֆիլմերի կինոփառատոնի և Անթալիայի 47-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր[3]։

Նա նաև դարձել է «Ծխախոտի կանեփ» գեղարվեստական ֆիլմի սցենարիստը, որը նկարահանվել է Ամստերդամում և Ստամբուլում։ Նրա 4-րդ կարճամետրաժ ֆիլմն «Սուման» է, որը նկարահանվել է 2018 թվականին։ Վերջինս Լոս Անջելեսի կինոմրցանակաբաշխության ժամանակ ստացել է լավագույն թուրքական կատակերգական ֆիլմ մրցանակը[4]։

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սրտի հանգույց – Քրաֆթ թատրոն
  • AuT – Իքինջիքաթ թատրոն
  • Հակառակ սեռին հանդիպելու արվեստը – Ըսպարտայի վիրտուալ թատրոն

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գայլերի հովիտ – (2005)
  • Աշնան ցավեր – (2008)
  • M.A.T – Էմրե (2009)
  • Ճակատագրականություն – (2009)
  • Սաքարյա Ֆըրաթ – Մահմութ Քարաքում (2009)
  • Հայրեր և որդիներ – Այհան (2012)
Վերնագիր Տարի Դեր Նոթեր
Շնորհակալություն 2013–14 Մեհմեդ Հեռուստասերիալ
Մեղավոր է 2014 Բռնցքամարտիկ Ֆիլմ
2014 Գաղտնի ոստիկան Ֆիլմ
Անձրև. ճակատագրի ծաղիկը 2014 Շենոլ Ֆիլմ
Հեյ, Ստամբուլ 2014–15 Կառլոս Հեռուստասերիալ
Այլևս ոչ 2015 Տաքսու վարորդ Ֆիքրեթ Ֆիլմ
Սև խնդիր 2015 Գյուվեն Ֆիլմ
Թիմը 2015 Ֆիլմ
Հոյակապ Դար։ Քյոսեմ սուլթան 2015 Շահին Գիրայ Հեռուստասերիալ
Ընտանիք 2016–17 Թոփրաք Հեռուստասերիալ
Սիրո պատերազմ 2017 Մեհմեդ Հեռուստասերիալ
Անտեսանելի մարդը 2017 Քուրթուլաշ Կարճամետրաժ հեռուստասերիալ
Հայրս 2017 Դենիզ Ֆիլմ
2017–ներկա Վարթոլու Սաադեթին / Սալիհ Քոջովալը Հեռուստասերիալ
Գործի դիր 2018 անհայտ Ֆիլմ
2018 Ալի Ֆիլմ
Մյուսլյում 2018 Փավյոն Սահիբի Ֆիլմ
Թուրքական դոնդուրմա 2019 Ալի Ֆիլմ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Vartolu Saadettin eski futbolcu çıktı: Bursaspor kalecisiydim, tam Galatasaray'a transfer olacakken…». futbolmedya.com/ site. 2017 թ․ դեկտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
  2. «Erkan Kolçak Köstendil Kimdir?». Aktuelsinema.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
  3. «2009-2010 yılı festval değerlendirmesi». Animasyongazetesi.com. 2012 թ․ փետրվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
  4. Özsefil, İbrahim Cem (2018 թ․ հունվարի 4). «Erkan Kolçak Köstendil'in Yazıp Yönettiği Kısa Film Suma Los Angeles Film Ödülleri'nden Ödülle Döndü». Filmloverss.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]