Էրիկ Հարությունյան (ֆուտբոլիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրիկ Հարությունյան
Դիմանկար
Ծնվել է2001
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ՄասնագիտությունԱմերիկյան ֆուտբոլիստ

Էրիկ Հարությունյան (անգլ.՝ Erik Harutyunyan, 2001, Երևան, Հայաստան), ամերիկացի ֆուտբոլիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրիկ Հարությունյանը հաճախել է Կալիֆոռնիայի Բըբրբենքի ավագ դպրոց[1]։ Խաղացել է ֆուտբոլային թիմում՝ որպես հարձակվող և անկյունային պաշտպան, ինչպես նաև մասնակցել է բասկետբոլի, վոլեյբոլի և թեթև ատլետիկայի խաղերին։ 2018 թվականին, որպես ավագ, գնդակը բռնել է 53 անգամ և վաստակել 878 յարդ, 36 անգամ հակառակորդին վնասազերծել (թակլ), 5 անգամ խլել է գնդակը հակառակորդից (ինտերսեպհշեն) և 12 անգամ գնդակը հասցրել հակառակորդի գոլային գծից ներս (թաչդաուն)[2]։ Հարությունյանը ընդունել է Կալիֆորնիայի համալսարանի՝ ֆուտբոլ խաղալու առաջարկը[3]։ Նա ճանաչվել է ALL-CIF-ի ավագ խաղացող, ինչպես նաև բասկետբոլի բոլոր լիգաներում` թիմի կրտսեր և ավագ։ Հարությունյանը ծնվել է Երևանում, բայց 3 տարեկան հասակում մեկնել է ԱՄՆ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Burbank football's Harutyunyan earns All-CIF honor». Վերցված է 2020 թ․ հունիսի 26-ին.
  2. «Athlete Erik Harutyunyan». Վերցված է 2020 թ․ հունիսի 26-ին.
  3. «Harutyunyan Steals Show in Big Burbank Football Win». Վերցված է 2020 թ․ հունիսի 26-ին.