Էստոնական երգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էստոնական երգ
Ժանրբանաստեղծություն
ՀեղինակՎահան Տերյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1906
ՀրատարակչությունՄուրճ
Հրատարակվել է1906
Հայերեն հրատ.1906
ՇարքՄթնշաղի անուրջներ
ՎիքիդարանԷստոնական երգ

«Էստոնական երգ», հայ բանաստեղծ Վահան Տերյանի բանաստեղծություններից[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Էստոնական երգ» բանաստեղծությունը հեղինակը գրել է 1906 թվականին։ Առաջին անգամ տպագրվել է նույն թվականին Թիֆլիսում լույս տեսնող «Մուրճ» ամսագրում (№ 9, էջ 120) «Երգ» (էստոներենից) վերնագրով։ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուի մաս է կազմում[2]։

Տպագրվել է Վահան Տ․ գրական ստորագրությամբ։ Վերամշակումից հետո ներմուծվել է «Մթնշաղի անուրջներ» ժողովածու՝ առանց «էստոներենից» բառի, «էստոնական երգ» վերնագրով[2]։

Տարտուի համալսարանի դասախոս Ս․ Իսակովը գրել է․

Դժբախտաբար ցայսօր պարզված չեն այս հիանալի երկի գրության ոչ աղբյուրը, ոչ էլ առիթը կամ պատճառները[3]։

Որոշակի փաստեր նշում են տերյանագետները․ Տերյանին մոտիկից ճանաչողներն (Ա․ Իսահակյան, Հ․ Կուսիկյան և այլք) ասել են, որ Մոսկվայի համալսարանի ուսանող Տերյանը մի էստոնացի աղջկա հետ է ծանոթ եղել՝ Ալինա Մագուր անունով։ Որոշ ժամանակ հետո Մագուրը հեռացել է Մոսկվայից՝ վշտի մեջ թողնելով Տերյանին։ Ժամանակին ուսանող Տերյանը հաճախ է հանդիպել նրան ու լսել օրիորդի «էստոնական ծոր տղող երգերը»։ Մագուրը և նրա երգերն էլ հենց այս բանաստեղծության համար դառնում են առիթ, աղբյուր և պատճառ[1][2]։

Տարբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերյանի կողմից «Մուրճում» կատարած մշակումներ․[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ կը հոգնես, կը գազազես դու կյանքից,
Եկ իմ մոտս, դարձիր մոտս դու նորից,
Իմ հարազատ, սիրտս քեզնով է շնչել
Չի կամենա նա վերստին քեզ տանջել․․․[1][2]

Եթե բախտն ու վայելքները քեզ ժըպտան,
Օտարները քեզ գգվանքով ողջույն տան,
Գուցե ես լամ բախտիդ համար, իմ անգին,
Սակայն դարձիր, դարձիր մոտս դու կրկին․․․

Եթե հեռվում ճակատագիրն անհոգի
Սիրտդ մատնե ձմեռնաշունչ տանջանքի,
Օ, գիտցիր այնժամ սիրտս կըցավի
Ինձ կը տանջե լուռ կսկիծը քո ցավի։

«Մթնշաղի անուրջներում»․[խմբագրել | խմբագրել կոդը]

12 Ինձ կը տանջե պաղ կսկիծը քո ցավի[1][2]։

Արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Էստոնական երգ» բանաստեղծությունը երգի է վերածել Վաչե Հովսեփյանը[4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Տերյան, Վահան (1960). Երկերի ժողովածու։ Հատոր առաջին. Հայպետհրատ. էջեր 12, 289–290.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Վահան, Տերյան (1972). Երկերի ժողովածու։ Հատոր առաջին. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. էջեր 26, 308.
  3. Коммунист (1964). «198». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  4. https://www.aravot.am/2016/12/23/834166/. «ԷՍՏՈՆԱԿԱՆ ԵՐԳ Խոսք՝ Վահան Տերյանի Երաժշտություն՝ Վաչե Հովսեփյանի». {{cite web}}: External link in |last= (օգնություն); Missing or empty |url= (օգնություն); line feed character in |title= at position 14 (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  5. «About: Vache Hovsepyan». dbpedia.org. Վերցված է 2024 թ․ մարտի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Էստոնական երգ