Էսթի Մամո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էսթի Մամո
Դիմանկար
Ծնվել էհունվարի 29, 1983(1983-01-29) (41 տարեկան) կամ 1983
ԾննդավայրChilga, Semien Gondar Zone, Ամհարա, Եթովպիա
Քաղաքացիություն Եթովպիա
Մասնագիտությունդերասանուհի, մոդել և կինոդերասանուհի
 Esti Mamo Վիքիպահեստում

Էսթի Մամո (եբրայերեն՝ אסתי ממו‎,հունվարի 29, 1983(1983-01-29) կամ 1983, Chilga, Semien Gondar Zone, Ամհարա, Եթովպիա), եթովպական ծագմամբ իսրայելցի մոդել և դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էսթի Մամոն ծնվել է 1983 թվականին Եթովպիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Չիլգե քաղաքի Բետա Իսրայել համայնքում[1]։ Երբ նա 9 տարեկան էր, նրա ընտանիքը Եթովպիայից ներգաղթել է Իսրայել։ Իսրայելում նրանք ապրել են աղքատության մեջ, ինչի պատճառով էլ նրա եղբայրը 2004 թվականին ինքնասպան է եղել։

Դեռահաս տարիքում Մամոն հիմնել է պարային խումբ, որը կոչվում էր «Mango»։ Խումբը ելույթ է ունեցել Իսրայելում և ներկայացրել է այդ երկիրը Լոնդոնի Նոթինգ Հիլ պարահանդեսում։

Դպրոցը թողնելուց հետո Մամոն իրեն նվիրել է նորաձևությանը։ 2004 թվականից նա մասնակցել է Եվրոպայում մի շարք միջազգային ապրանքանիշերի գովազդային արշավներին։ 2005 թվականին «Blazer» տղամարդկանց ամսագրի դեկտեմբերյան համարում հրապարակված առցանց հարցման արդյունքում ամենասեքսուալ կանանց վարկանիշում Էսթի Մամոն զբաղեցրել է 97-րդ տեղը։ Նա Իսրայելում նկարահանվել է մի քանի հեռուստաբեմադրություններում։

Էսթի Մամոն զբաղվում է բարեգործությամբ, մասնակցում է Եթովպիայի հրեական սփյուռքի համայնքներում, ինչպես նաև Իսրայելում եթովպացի հրեաների բարեգործական աշխատանքներին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Esti Mamo». 2011 թ․ հուլիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 31-ին.
  2. «'Queen of Sheba'Model tries to open doors for fellow Ethiopians in Israel - Washington Jewish Week - Online Edition - Rockville, MD». 2011 թ․ օգոստոսի 11. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էսթի Մամո» հոդվածին։