Ամհարա (շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամհարա
Դրոշ




ԵրկիրԵթովպիա Եթովպիա
ԿարգավիճակԵթովպիայի շրջաններ
Մտնում էԵթովպիա
ՎարչկենտրոնBahir Dar?
Պաշտոնական լեզուներամհարերեն
Բնակչություն19 120 005 մարդ (2005)
Տարածք154 709 կմ²
Հիմնադրված է1992 թ.
Սահմանակցում էՏիգրայ, Աֆար, Օրոմիա և Benishangul-Gumuz Region?
ISO 3166-2 կոդET-AM

Ամհարա (ամհարերեն՝ አማራ), Եթովպիայի 9 շրջաններից մեկը, որի հիմնական բնակչությունը կազմում է ամհարա ազգը։ Նախկինում հայտնի էր որպես Շրջան 9։ Վարչական կենտրոնը Բահր-Դար քաղաքն է։

Այլ նշանավոր քաղաքներ՝ Գոնդեր, Դեսսե, Դեբրե-Բիրհան, Դեբրե-Մարկոս, Կոմբոլչա, Ուոլդիյա, Լալիբելա։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամհարայում է գտնվում Եթովպիայի ամենամեծ ծովը՝ Թանան։ Ինչպես նաև Semien Mountain ազգային պարկը, որտեղ է գտնվում Եթովպիայի ամենաբարձր կետը՝ Ռաս Դաշեն լեռը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսերական Եթովպիայի ժամանակաշրջանում շրջանը բաժանվել է մի քանի մարզի, որոնք գլխավորել են նեգուսները։ Այս մարզերի մեծ մասը 1995 թվականին միավորվել է մեկ շրջանում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնական վիճակագրական գործակալության 2007 թվականի տվյալներով շրջանի բնակչությունը կազմում էր 17 214 056 մարդ. 8 641 580 տղամարդ և 8 580 396 կին։ Քաղաքային բնակչությունը հաշվվում է 2 112 595 մարդ (12,27 %): Բնակչության խտությունը կազմում է 108,19 մարդ/կմ²։ Շրջանում հաշշվում է 3 953 115 տնային տնտեսություն, այս կերպ մեկ տնտեսությանը միջինում հասնում է 4,3 մարդ (3,3 մարդ՝ քաղաքային և 4,5 մարդ՝ գյուղական տնտեսություններում)։

Բնակչության 91,48 % պատկանում է ամհարա էթնիկ խմբին. ինչպես նաև ապրում են ագաու (3,46 %), օրոմո (2,62 %) և այլ էթնիկ խմբեր։ Բնակչության 82,5 %-ը քրիստոնյա-միաբնակներն են, 17,2 %-ը`մուսուլմաններ, 0,2 %-ը՝ բողոքականներ, 0,1 %-ը դավանում են այլ կրոններ։

1994 թվականին կայացած՝ նախկին մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմել է 13 834 297 մարդ, նրանցից 6 947 546-ը՝ տղամարդ և 6 886 751-ը՝ կին։ Քաղաքային բնակչությունը հաշվվել է 1 265 315 մարդ (9,15 %):

CSA-ի 2004 թվականի տվյալներով՝ բնակչության միայն մոտ 28 %-ը ունեին մաքուր խմելու ջրի հնարավորություն (19,89 % գյուղական տեղանքում և 91,8 %՝ քաղաքներում)։ Գրագիտության մակարդակը կազմում է 54,0 % տղամարդկանց և 25,1 %՝ կանանց համար։ Մանկական մահացությունը կազմում է 94՝ 1000 ծնվածներից (ինչը շատ ավելի բարձր է երկրի միջին ցուցանիշից (77-ը 1000-ի))։ Այս մահերի առնվազն կեսը վրա է հասնում երեխայի կյանքի առաջին ամսում[1]։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ագև Ավի (Agew Awi)
  • Բահր Դար (Bahir Dar)
  • Վագ Հեմրա (Wag Hemra)
  • Արևելյան Գոջամ (Misraq Gojjam)
  • Արևմտյան Գոջամ (Mirab Gojjam)
  • Օրոմիա (Oromia)
  • Հյուսիսային Գոնդեր (Semien Gondar)
  • Հյուսիսային Ուոլլո (Semien Wollo)
  • Հյուսիսային Շոա (Semien Shewa)
  • Հարավային Գոնդեր (Debub Gondar)
  • Հարավային Ուոլլո (Debub Wollo)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «FDRE States: Basic Information - Amhara». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 24-ին.
  • Africa Guide: Amhara
  • «Map of Amhara Region at UN-OCHA».{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  • «Map of Amhara Region at DPPA of Ethiopia» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ սեպտեմբերի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամհարա (շրջան)» հոդվածին։