Էսթեր Մալանգու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էսթեր Մալանգու
Ծնվել էնոյեմբերի 11, 1935(1935-11-11)[1][2] (88 տարեկան)
ԾննդավայրMiddelburg, Մպումալանգա, ՀԱՀ
Քաղաքացիություն ՀԱՀ
Մասնագիտություննկարչուհի և վիզուալ արտիստ
Պարգևներ
Իխամանգա շքանշան
 Esther Mahlangu Վիքիպահեստում

Էսթեր Մալանգու (աֆրիկաանս՝ Esther Mahlangu), Հարավաֆրիկացի նկարիչ[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էսթեր Մալանգուն ծնվել է 1935 թվականի նոյեմբերի 11-ին Հարավային Աֆրիկա Միդելբուրգ վարչական կենտրոնում[4]։ Նա ապրում է Մպումալանգա նահանգի Վելտերվրեդ գյուղում։ Նդեբելեի ավանդույթի համաձայն, նրան նկարել սովորեցրել է տատիկն ու մայրը 10 տարեկանում[5]։ Դեռահասության տարիքում Էսթեր Մալանգուն ձեռք է բերել պատի ավանդական նկարչության վարպետություն, որը կատարել են միայն նդեբելացի կանայք հատուկ առիթներով[6][7]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալանգուն իր աշխատանքի շնորհիվ հայտնի է դարձել և սկսել պատվերներ ստանալ։ Մալանգուն հետզհետե սկսել է զարգացնել և նորարարել ավանդական դիզայնի և նկարչության տեխնիկան[8]։ Ժամանակի ընթացքում սկսել է նկարները տեղափոխել կտավի և այլ նյութերի վրա։ Նկարչուհին ձեռք է բերել երկրպագուների մեծ լսարան։ Նա վերացական կերպով է պատկերել սովորական առօրյա իրերը։ Նա նկարել է ձեռքով՝ առանց նախնական չափումների և էսքիզների։ Բացի սեփական երկրից, Մալանգուն հանդես է եկել Ավստրալիաում, Ամերիկայում, Ճապոնիայում և եվրոպական շատ երկրներում ։ 1980-1991 թվականներին նա ապրում էր Բոտշաբելոյի բացօթյա թանգարանի տարածքում, որտեղ այցելուները կարող էին ծանոթանալ նդեբելեի մշակույթին[9]։ Էսթեր Մալանգուն 1989 թվականին մասնակցել է հայտնի Փարիզի Պոմպիդու կենտրոնում գտնվող Երկրի կախարդներ ցուցահանդեսին[10]։ Իր ստեղծագործական կարիերայի ընթացքում նա կիրառել է բազմերանգ երկրաչափական նդեբելե նմուշներ` սկսած մեքենաներից մինչև ինքնաթիռ։ Նման օրինակներից մեկը 1991 թվականն էր, երբ նրան խնդրեցին նոր BMW 525i- ի վրա կիրառել օրինակը[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Koloane D. Mahlangu, Esther // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T096603
  2. Delarge J. Le Delarge (ֆր.)Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  3. McGlone, Peggy (2014 թ․ հոկտեմբերի 3). «Ndebele artist Mahlangu uses bold colors, striking graphics to honor African heritage» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
  4. «Esther Mahlangu gets conferred with an Honourary Doctorate». ZAlebs (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
  5. «Great women artists». Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
  6. Magnin, André; Soulillou, Jacques (1996). «Contemporary art of Africa». New York : H.N. Abrams. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
  7. Cushing, Nathan (2014 թ․ սեպտեմբերի 17). «South African artist painting commissioned murals at VMFA». RVANews (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
  8. «Esther Mahlangu: An Artistic Residency - Exhibitions» (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ օգոստոսի 18. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
  9. «Dr. Esther Mahlangu - Overview». The Melrose Gallery (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
  10. Cashdan, Marina (2016 թ․ սեպտեմբերի 23). «Esther Mahlangu Is Keeping Africa's Ndebele Painting Alive». Artsy (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
  11. «12». BMW Art Cars (ամերիկյան անգլերեն). 2011 թ․ մայիսի 13. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին. {{cite web}}: Text "Esther Mahlangu" ignored (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էսթեր Մալանգու» հոդվածին։