Էռնի առանձնատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էռնի առանձնատուն
Տեսակշենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՍամարա
Ճարտարապետական ոճմոդեռն
Շինանյութաղյուս
ՃարտարապետԱլեքսանդր Շչերբաչյով
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Դոկտոր Էրիխ-Լեոնգարդ Գուստավովիչ Էռնի առանձնատուն (ռուս.՝ Особняк доктора Эриха-Леонгарда Густавовича Эрна), ճարտարապետության հուշարձան Ռուսաստանի Դաշնության Սամարա քաղաքում։ Կառուցվել է 1900-1902 թվականներին ճարտարապետ Ալեքսանդր Շչերբաչովի նախագծով։ Շենքը գտնվում է Չապաևի փողոց, տուն 165 հասցեով։ Մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ է (գրանցման համար` 631410051600005)` համաձայն Ժողովրդական պատգամավորների Կույբիշևի մարզային խորհրդի գործադիր կոմիտեի 1987 թվականի մայիսի 6-ի № 165 որոշման[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատական խորհրդական դոկտոր Էռնը տան նախագիծը ճարտարապետ Ալեքսանդր Շչերբաչովին պատվիրել է 1900 թվականին։ Շինարարությունն ավարտվել է 1902 թվականին, և Էռնն այնտեղ տեղափոխվել է իր ընտանիքի հետ։ Տարածքների մի մասը վարձակալությամբ հանձնվել է այլ բժիշկների որպես աշխատասենյակներ և բնակարաններ[2]։

1920-ական թվականներին Էռնի նախկին տանը գործել է Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովի (ВЧК) Սամարայի բաժանմունքը[2]։ 1941-1943 թվականներին շենքում տեղակայվել է Մոսկվայից տարհանված Լեհաստանի դեսպանությունը։ Մասնավորապես, այս շենքում 1941 թվականի դեկտեմբերի 4-ին ԽՍՀՄ արտաքին գործերի ժողկոմ Վյաչեսլավ Մոլոտովը և Լեհաստանի վտարանդի կառավարության նախագահ Վլադիսլավ Սիկորսկին ստորագրել են «Կայուն և արդար խաղաղության հասնելու» հռչակագիրը[3][4]։ Հետագայում առանձնատունն ընդգրկվել է Սամարայի մարզային կլինիկական հիվանդանոցի համալիրի կազմում[4]։

Ճարտարապետական նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանձնատունը կառուցվել է մոդեռն ոճով։ Հնարավոր է, որ սա Սամարայում այդ ոճի առաջին շենքն է։ Առավել աչքի է ընկնում խոշոր կիսակոր էրկերը, որը ցցված է շենքի գլխավոր ճակատի աջ մասի անկյունում։ Էրկերի վրա արծվի տեսքով խորաքանդակը կորսվել է խորհրդային տարիներին։ Ձախ մասը զարդարում է նրբագեղ ոլորքով բարդ ձևի ճակտոնը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Особняк Эрна.
  2. 2,0 2,1 kraeham (2012 թ․ հունիսի 17). «Дома владельца клиники и аптекаря Греве, докторов Эрн и Гринберга». ЖЖ. Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
  3. 3,0 3,1 «20 лучших зданий самарского модерна». СамКульт. 2015 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
  4. 4,0 4,1 В. Григанов. «Забытые шедевры старого города». Дио24. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.