Էյսա Գոնսալես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էյսա Գոնսալես
Ծննդյան թիվ՝հունվարի 30, 1990(1990-01-30)[1][2][3] (34 տարեկան)
Ծննդավայր՝Heroica Caborca, Սոնորա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն՝ Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություն՝դերասանուհի, երգչուհի, կոմպոզիտոր և հաղորդավար
IMDb։ID 2555462
eizagonzalezr.com.mx

Էյսա Գոնսալես (իսպ.՝ Eiza González, հունվարի 30, 1990(1990-01-30)[1][2][3], Heroica Caborca, Սոնորա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի դերասանուհի և երգիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էյսա Գոնսալեսը ծնվել է 1990 թվականի հունվարի 30-ին Մեքսիկայում։ Մայրը՝ Գլենդա Ռեյնը, մեքսիկացի մոդել է։ Հայրը՝ Կարլոսը, վթարի է ենթարկվել մոտոցիկլով և մահացել, երբ Էյսան 15 տարեկան էր։ Էյսան ունի մեծ եղբայր։ 2003-2006 թվականներին նա զբաղվել է դերասանական և թատերական տարբեր դասընթացներով։ Ավարտել է «Edron Academy»-ն և «American School Foundation»-ը։ 14 տարեկան հասակում ընդունվել է «Televisa’s Centro de Educación Artística» դերասանական դպրոցը։ 2008 թվականին Էյսան այցելել է Լի Ստրասբերգի ստուդիա, որը գտնվում է Նյու Յորքում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոնսալեսն առաջնելութել է 2007 թվականին «Լոլա․ շատ վաղուց» սերիալում[4]։ Նկարահանվել է «Always» (2007-2008), «Avon» (2008-2009) գովազդներում։ Հաճախ հայտնվել է «Glamour» և «Cosmopolitan» ամսագրերի մեքսիկական տարբերակների շապիկներին։ 2008 թվականին ստացել է «TVyNovelas Award for Best Female Revelation» մրցանակը։ 2014-2016 թվականներին նկարահանվել է «Մթնշաղից մինչև լուսաբաց» հեռուստասերիալում[5]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2011-2013 թվականներին հանդիպել է մեքսիկացի գործարար Պեպե Դիասոմի հետ։ Նաև նշվում է, որ հարաբերություններ է ունեցել ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի, դերասաններ Սեբաստիան Ռուլիի և Լիամ Հեմսվորթի հետ[6][7][8]։

2018 թվականին հանդիպել է դերասան Ջոշ Դյուամելի հետ[9]։

Հուլիսի վերջից Էյսան հարաբերություններ ունի ամերիկացի դերասան Տիմոտի Շալամեի հետ[10]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր
2019 Alita: Battle Angel Նիսանա
2012-2013 Amores verdaderos Նիկի Բրիզ
2017 Baby Driver Մոնիկա
2020 Bloodshot Կետի
2014 Casi treinta Քրիստիանա
2020 Cut Throat City Լյուսինդա Վալենսիյա
2019 Fast & Furious Presents: Hobbs & Shaw Մադամ M
2014-2016 From Dusk Till Dawn: The Series Սանտանիկո Պանդոմոնիում
2021 Godzilla vs. Kong
2020 I Care a Lot Ֆրեն
2015 Jem and the Holograms Ջետա
2007-2008 Lola: Érase una vez Լոլա
2009 Mujeres asesinas Գաբրիելա Օրտեգա
2019 Paradise Hills Ամարնա
2008 Plaza Sésamo Լոլա
2013 Propuesta Indecente հարուստ աղջիկ
2019 She's Missing Ջեյն
2010-2011 Sueña conmigo Քլարա Մոլինա
2018 Welcome to Marwen Կարալալա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 MAK (польск.)
  3. 3,0 3,1 National Library of Israel Names and Subjects Authority File
  4. «Afirma Eiza Gonzбlez que su prioridad es la mъsica». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 7-ին.
  5. ‘From Dusk Till Dawn’ Adds to Cast as El Rey Launch Nears
  6. «Новая подруга Лиама Хемсворта». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
  7. Miley will not be pleased! Liam Hemsworth pictured with Mexican beauty Eiza Gonzales AGAIN after their wild weekend in Vegas... the same day he confirms split with Cyrus
  8. EIZA DOES IT Is this stunning Mexican actress Eiza Gonzalez Cristiano Ronaldo’s new girlfriend?
  9. Getting Steamy! Josh Duhamel and Eiza Gonzalez Lock Lips While Vacationing Together in Mexico
  10. «Стало известно, на кого Тимоти Шаламе променял Лили-Роуз Депп. Новая возлюбленная старше актера на 6 лет». Harper’s Bazaar - модный женский журнал. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 11-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էյսա Գոնսալես» հոդվածին։