Էմմա Մարտիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմմա Մարտիկյան
Ծնվել է1908
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն
Մահացել է1991
Մահվան վայրԵրևան
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան
Մասնագիտությունվիրաբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1964) և պրոֆեսոր (1965)
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան և ՀՀ ԱՆ

Էմմա Սերգոյի Մարտիկյան (1908, Բաքու, Ռուսական կայսրություն - 1991, Երևան), հայ վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1964), պրոֆեսոր (1965)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմմա Մարտիկյանը ծնվել է 1908 թվականին Բաքվում։ 1930 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1930-1941 թվականներին աշխատել է Երևանի 2-րդ կլինիկական հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքում[1]։ Հայրենական պատերազմի ժամանակ եղել է Երևանի էվակոհոսպիտալի գլխավոր վիրաբույժը[2], միաժամանակ աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտում, 1963 թվականից եղել է մանկական վիրաբուժության ամբիոնի վարիչը[3], 1965-1975 թվականներին՝ ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժը։

Աշխատանքները վերաբերում են թոքամզի ենթասուր և քրոնիկական թարախային բորբոքումների (հրազենային ծագման) վիրահատական բուժման առանձնահատկություններին։ Առաջարկել է սահմանափակ թարախակույտերի նպատակահարմար դասակարգում, արյան մածուցիկության փոփոխությունը դիտել որպես (էնդարտերիտ) վաղ ախտանշան։ Ուսումնասիրել է էխինոկոկոզի տարածվածությունը Հայաստանում, մշակել այդ հիվանդության բուժման, կանխարգելման արդյունավետ միջոցներ[1]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վիրաբույժների գիտական ընկերության անդամ, 1865[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007։
  2. «Մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկա». www.ysmu.am. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  3. Admin. «Кафедра детской хирургии». old.ysmu.am (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.(չաշխատող հղում)