Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խանզադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էմմա Վաղինակի Խանզադյան (օգոստոսի 29, 1922(1922-08-29), Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ - 2007[1], սեպտեմբերի 30), հայ պատմաբան, հնագետ։ Պատմական գիտությունների դոկտոր (1986):
Էմմա Խանզադյանը ծնվել է 1922 թվականին Ղարաքիլիսայում (այժմ՝ Վանաձոր)։ 1950 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1964 թվականից եղել է ՀԽՍՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1978 թվականից՝ վաղ հնագիտության բաժնի վարիչ[2][3]։ Աշխատությունները վերաբերում են Հայկական լեռնաշխարհի նախնադարյան (մասնավորապես բրոնզի և վաղ երկաթի դարերի) մշակույթին[4]։
- Հայկական լեռնաշխարհի մշակույթը մ.թ.ա. III հազարամյակում, Երևան, 1967։
- Գառնի։ Հատոր IV: Պեղումների արդյունքները 1949-1966 թվականներին (Վաղ բրոնզից մինչև ուրարտական շրջանը ներառյալ), Երևան, 1969։
- Լեռնա-մետաղաձուլական գործի պատմության Մեծամորի թանգարան, Երևան, 1970 (համահեղինակ)։
- Մեծամոր։ (Ուսումնասիրություն 1965-1966 թվականների պեղումների տվյալներով), Երևան, 1973 (համահեղինակ)։
- Էլառ - Դարանի, Երևան, 1979։
- Գեղհովտի վանտոսպյան (ուրարտական) քարայր-դամբարանը, Երևան։ «Զանգակ -97», 2001 (համահեղինակ)։
- Հայկական լեռնաշխարհի մշակույթը մ.թ.ա. III հազարամյակում, Երևան, 1967 (համահեղինակ)։
- Հին Արևելքի շրջանակավոր դաստակով դաշույններն ու սրերը, Երևան, «Զանգակ-97», 1999։