Էմիս Քիլլա
Էմիս Քիլլա | |
---|---|
Ի ծնե անուն | իտալ.՝ Emiliano Rudolf Giambelli |
Նաև հայտնի է որպես | Emis Killa[1] |
Ծնվել է | նոյեմբերի 14, 1989 (34 տարեկան) Վիմերկատե, Մոնցա և Բրիանցա, Լոմբարդիա, Իտալիա |
Երկիր | Իտալիա |
Ժանրեր | հիփ հոփ |
Մասնագիտություն | ռեփեր, երաժիշտ և ստուդիական երաժիշտ |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Sony Music Entertainment |
Կայք | emiskilla.it |
Emis Killa Վիքիպահեստում |
Էմիլիանո Ռուդոլֆ Ջիամբելի, առավել հայտնի է որպես Էմիս Քիլլա (նոյեմբերի 14, 1989, Վիմերկատե, Մոնցա և Բրիանցա, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի ռեփեր[2][3]։
Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Էմիս Քիլլան ծնվել է Իտալիայի Վիմերկատե քաղաքում։ Նրա մայրը ծնունդով Պալերմոյի սիցիլիացի էր, որն աշխատում էր որպես մետաղագործ, իսկ հայրը երաժիշտ էր, որը ծնունդով Լոմբարդիայից էր։ Էմիս Քիլլայի հայրը տառապել է երկբևեռ աֆեկտիվ խանգարմամբ և մահացել 2010 թվականին՝ սրտի կաթվածից։
2007-2010․ կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականին, 17 տարեկան հասակում, Քիլլան դարձել է իտալական «TecnichePerfette» ֆրիսթայլ մրցույթի հաղթող[4]։ Էմիս Քիլլան համագործակցել է Blocco Recordz անկախ ընկերության հետ, որի հետ նա թողարկել է «Keta Music» (2009) միքսը, որին հաջորդել է «Champagne e Spine» (2010) ալբոմի թողարկումը։
2011-2012․ The Flow Clocker vol.1 և L'erba cattiva[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականին նա թողարկել է իր «The Flow Clocker vol. 1» միքսը, որին հաջորդել է «L'erba cattiva» (2012) ալբոմը։
«L'erba cattiva» ալբոմի երրորդ թրեքը՝ «Parole di ghiaccio», որը թարգմանաբար նշանակում է «սառը բառեր», YouTube-ում երկու շաբաթվա ընթացքում հավաքել է 7․5 միլիոն դիտում, երեք ամսում՝ 20 միլիոն դիտում, որն իտալական երաժշտարվեստում եղել է բացառիկ ռեկորդ։
2013-2015․ Mercurio[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի հուլիսի 12-ին էմիս Քիլլան թողարկել է «Vampiri» սինգլը՝ իր երկրորդ ալբոմին ընդառաջ։ Երգի տեսահոլովակը թողարկվել է հինգ օր անց՝ հուլիսի 17-ին։
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի մայիսի 5-ին Էմիս Քիլլան հաղթել է TRL մրցանակ՝ «Տարվա հայտնություն 2012» մրցանակը[5]։
2012 թվականի դեկտեմբերի 12-ին, Hip Hop Awards-ում «Լավագույն նոր արտիստ» և «Լավագույն համագործակցություն» անվանակարգերում հաղթել է Club Dogo-ի, J-Ax-ի և Marracash-ի հետ միասին՝ իր «Se il mondo fosse» երգով։
2015 թվականի հունվարին «Mercurio» նոմինացվել է IMPALA-ի «Տարվա եվրոպական անկախ ալբոմ» անվանակարգում[6]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Il peggiore (2011)
- L'erba cattiva (2012)
- Mercurio (2013)
- Terza stagione (2016)
- Supereroe (2018)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Allmusic — 1991.
- ↑ «Sorrisi IT». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ MonrifNet. «Emis Killa, da Vimercate al top: "Vengo dal nulla e lo canto a ritmo di rap" - Il Giorno - Milano». www.ilgiorno.it.
- ↑ «Emis Killa». New Generation. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 18-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ «23 albums up for European Independent Album of the Year Award». IMPALA. 2015 թ․ հունվարի 29. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիս Քիլլա» հոդվածին։ |
|