Էմիլի Լինդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմիլի Լինդ
անգլ.՝ Em
Ծնվել էմայիսի 6, 2002(2002-05-06) (21 տարեկան)
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և ձայնային դերասանուհի
Ծնողներմայր՝ Barbara Alyn Woods?

Էմիլի Էլին Լինդ (անգլ.՝ Emily Alyn Lind, մայիսի 6, 2002(2002-05-06), Չիկագո, Իլինոյս), ամերիկացի դերասանուհի։ Առավել հայտնի է «Իմ բոլոր երեխաները» ֆիլմում՝ Էմմայի դերում[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլի Էլին Լինդը ծնվել է 2002 թվականի մայիսի 6-ին՝ Լոս Անջելեսում[2], կինոպրոդյուսեր Ջոն Լինդայի և դերասանուհի Բարբարա Վուդսի ընտանիքում։ Էմիլին ունի երկու հարազատ քույր, ավագը Նատալի Լինդն է, կրտսերը՝ Ալիվյա Լինդը, ովքեր նույնպես դերասանուհի են։

Իր ստեղծագործական ճանապարհը սկսել է «Մեղուների գաղտնի կյանքը» ֆիլմից, երիտասարդ Լիլիի դերն է կատարել։ Դրանից հետո նա մասնակցել է այնպիսի ծրագրերի, ինչպիսիք են «Դատարկության մուտքը», «Մեր կյանքի օրերը», «Իստվիկ», «Իմ բոլոր երեխաները», «Թեժ կետ» և «Մտածել ինչպես հանցագործ»։

2011 թվականին Լինդը «Վրիժառություն» սերիալում երկրորդական դեր է ստացել, որտեղ նա մանուկ Ամանդայի դերն է խաղացել։ 2012 թվականին նա նկարահանվել է «Տեսիլքներ Կոննեկտիկուտում 2։ Անցյալի ստվերները» ֆիլմում, Էբիգեիլ Սպեների և Չադ Մայքլ Մյուրեյի հետ։ 2013 թվականին դերասանուհին «Սիրելի գաղտնի օրագիրը» ֆիլմում գլխավոր դեր է ստացել, սերիալի հիման վրա մանկական հայտնի գրքեր կան։ 2014 թվականին դեր է ստացել «Ջեկին և Ռաիանը» ֆիլմում, Քեթրին Հայգլի և Բեն Բարնսի հետ միասին, որի պրեմիերան կայացել է Վենեցիայի կինոփառատոնի ժամանակ։ 2015 թվականին աղջիկը դեր է ստացել «Սև կոդ» հեռուստասերիալում, Արիելի դերն է կատարել։ 2017 թվականին նկարահանվել է «Իսկ լույսն էլ դուրս է գալիս» սարսափ ֆիլմում։ 2018 թվականին Էմիլին խաղացել է «Վերարտադրում» գիտական ֆանտաստիկայի թրիլլերում, Կիանու Ռիվզի և Էլիս Իվի հետ միասին։

2019 թվականին Էմիլին խաղացել է «Դոկտոր Սոն» ֆիլմում, Էվան ՄաքԳրեգորի և Ռեբեկա Ֆերգյուսոնի հետ միասին, Սթիվեն Քինգի հայտնի վեպի հիման վրա և «Փայլատակում» ֆիլմի շարունակությունն է համարվում։ 2020 թվականի մարտին հայտնի է դարձել, որ Էմիլին գլխավոր դեր կխաղա 2007 թվականի «Բամբասկոտը» հեռուստանովելի նոր՝ 2021 թվականի շարունակության մեջ[3]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Իսկական անվանում Դեր
2008 ֆ Մեղուների գաղտնի կյանքը The Secret Life of Bees մանուկ Լիլին
2009 ֆ Դատարկության մուտքը Enter the Void մանուկ Լինդան
2009 ֆ Մեր կյանքի օրերը Days of our Lives Գրեիս
2009–2010 ֆ Իստվիկ Eastwick Էմիլի Գարդեներ
2010 ֆ Պիտակավորված արյուն Blood Done Sign My Name Ջուլի Թայսոն
2010 հֆ Ո՞վ է Կլարկ Ռոքֆելլերը Who Is Clark Rockefeller? Ռեին «Սնուքս» Բոսս
2010 ս Մեդիում Medium վեցամյա աղջիկ
2010 ս Իմ բոլոր երեխաները All My Children Էմմա Լեիվերի
2010 ս Թեժ կետ Flashpoint մանուկ Ալեքսիսը
2010 ս Մտածել ինչպես հանցագործ Criminal Minds Անա Բրուկս
2010 հֆ Նոյեմբերին ծնվածները November Christmas Վանեսսա Մարկս
2010 հֆ Կիրակին Տիֆֆանիում Sundays at Tiffany’s մանուկ Ջեինը
2011 ֆ Ջ. Էդգար J. Edgar Շիրլի Տեմպլ
2011 մֆ Սանտայի գաղտնի ծառայությունը։ Հանցագործը Պաինեկի դեմ Prep & Landing: Naughty vs. Nice Գրեիս Գուդվին
2011–2015 ս Վրիժառություն Revenge մանուկ Ամանդա Կլարկը
2012 հֆ Գեղեցիկ մարդիկ Beautiful People Թինա
2012 ֆ Թռիչքների ուսուցումը Won’t Back Down Մալիյա Ֆիցպատրիկ
2012 ս Հավայան կղզինե 5.0 Hawaii Five-0 Լյուսի
2013 ֆ Մուվի 43 Movie 43 աղջիկը ծննդյան օրը
2013 ֆ Տեսիլքներ Կոննեկտիկուտում 2։ Անցյալի ստվերները The Haunting in Connecticut 2: Ghosts of Georgia Հաիդի Ուաիրիկ
2013 հֆ Սիրելի գաղտնի օրագիրը Dear Dumb Diary Ջեիմի Քելլի
2013 ֆ Բոլոր ամերիկյան ծննդյան օրհներգերը All American Christmas Carol մանուկ Սինդին
2014 ս Արվարձան Suburgatory Նադյա Ներգեն
2014 ս Բանականության խաղեր Mind Games Դելլա
2014 ֆ Ջեկին և Ռաիանը Jackie & Ryan Լիա
2014 ֆ Ծաղրասարյակ Mockingbird Էբբի
2015 ֆ Թաքնված Hidden Զոի
2015–2018 ս Սև կոդ Code Black Արիել
2016 ֆ Իսկ լույսն էլ դուրս է գալիս Lights Out Սոֆին մատղաշ հասակում
2016 ս Պիկ ժամ Rush Hour Քրիստին Սանդերս
2017 ֆ Դայակ The Babysitter Մելանի
2017 Tree House Time Machine Մեգգի
2018 ֆ Վերարտադրում Replicas Սոֆի Ֆոստեր
2018 ս Ապագա մարդը Future Man Թաի-Էննը մատղաշ հասակում
2019 ֆ Դոկտեր Սոն Doctor Sleep Զմեիկա Էնդի
2020 ս Սրբազան սուտ Sacred Lies Ջոլին Դրիգալսկի
2020 ֆ Դայակ։ Մարդասպան թագուհին The Babysitter: Killer Queen Մելանի
2021 ս Բամբասկոտը Gossip Girl Օդրի

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Նոմինացիա Աշխատանք Արդյունք
2011 National Youth Arts Awards Երկրորդական պլանի լավագույն դերասանուհի Նոյեմբերին ծնվածները Հաղթանակ[4]
2012 Young Artist Awards Հեռուստասերիալում լավագույն դերը՝ մինչև 10 տարեկան դերասանուհիների մեջ Վրիժառություն Հաղթանակ[5]
Երիտասարդ դերասանուհու լավագույն հնչյունավորում Սանտայի գաղտնի ծառայությունը։ Հանցագործը Պաինեկի դեմ Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Emily Alyn Lind Credits
  2. «Emily Alyn Lind Q&A». kidzworld. 2013 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 4-ին.
  3. Andreeva, Nellie (2020 թ․ մարտի 2). «'Gossip Girl': Emily Alyn Lind To Star In Reboot On HBO Max». deadline. Վերցված է 2020 թ․ մարտի 2-ին.
  4. «National Youth Arts Awards 2010—2011». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 15-ին.
  5. «33rd Annual Young Artist Awards — Nominations / Special Awards». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլի Լինդ» հոդվածին։