Էմիլի Լենց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմիլի Լենց
գերմ.՝ Heinrich Friedrich Emil Lenz
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 12 (24), 1804[1][2]
ԾննդավայրՏարտու, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն[3][1][2][…]
Մահացել էհունվարի 29 (փետրվարի 10), 1865[1] (60 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Պապական մարզ[3][1][2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունԴորպատի կայսերական համալսարան
ԵրկերԼենցի կանոն
Մասնագիտությունֆիզիկոս, ճարտարագետ, գյուտարար և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան, Գլխավոր մանկավարժական ինստիտուտ, Սուրբ Պետրոսի դպրոց, Միխայիլովյան հրետանային ուսումնարան և Սանկտ Պետերբուրգի համալսարան
ԱմուսինQ114903257?
Ծնողներհայր՝ Christian Heinrich Friedrich Lenz?, մայր՝ Q124837382?
ԱնդամությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[2]
ԵրեխաներRobert Lenz?[4]
 Heinrich Friedrich Emil Lenz Վիքիպահեստում

Հայնրիխ Ֆրիդրիխ Էմիլ Լենց (գերմ.՝ Heinrich Friedrich Emil Lenz), կամ՝ Էմիլի Խրիստիանովիչ Լենց (ռուս.՝ Эмилий Христианович Ленц, փետրվարի 12 (24), 1804[1][2], Տարտու, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն[3][1][2][…] - հունվարի 29 (փետրվարի 10), 1865[1], Հռոմ, Պապական մարզ[3][1][2]), բալթիկ գերմանական ծագմամբ ռուս ֆիզիկոս և էլեկտրատեխնիկ, Պետերբուրգի ԳԱ ակադեմիկոս (1830), Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր (1836 թվականից) և ռեկտոր (1863 թվականից)։

1833 թվականին սահմանել է մակածված հոսանքների ուղղության որոշման կանոնը (տես Լենցի կանոն)։ Մշակել է էլեկտրամագնիսների հաշվարկման մեթոդները։ 1842 թվականին ճշգրիտ փորձերով հիմնավորել է էլեկտրական հոսանքի ջերմային ազդեցության օրենքը (տես Ջոուլ-Լենցի օրենք)։ Աշխատանքներ ունի մետաղների դիմադրության ջերմաստիճանային կախումը սահմանելու, մագնիսական հոսքի չափման բալիստիկ մեթոդ ստեղծելու (Մորից ֆոն Յակոբիի հետ) վերաբերյալ։ Զբաղվել է նաև երկրաֆիզիկայի հարցերի հետազոտությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 566