Էխոլոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էխոլոտ (էխո—արձագանք և լոտ), ծովի խորությունը չափող նավավարական և հետազոտական հիդրոակուստիկ սարք։ Նավի ճառագայթիչ վիբրատորից ուղարկված ձայնը, անդրադառնալով ծովի հատակից, ընդունվում է նավի վրա գտնվող ընդունիչ վիբրատորով։ Ձայնի առաքման և ընդունման միջև ընկած ժամանակահատվածով որոշվում է ձայնի անցած ճանապարհը, իսկ վերջինով՝ ծովի խորությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png