Արձագանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արձագանք, որևէ արգելքից անդրադարձած և դիտորդի ընկալած ալիք (ձայնային, էլեկտրամագնիսական և այլն)։ Ձայնի արձագանքը լսելի է միայն այն դեպքում, եթե աղբյուրից մինչև արգելք և արգելքից դիտորդ ընկած հեռավորությունը ձայնը անցնում է 0, 05-0, 06 վրկ-ից ավելի ժամանակամիջոցում։ Արձագանքները լինում են՝ բազմապատիկ (ստացվում են մի շարք անդրադարձնող մակերևույթների առկայության դեպքում, օրինակ, լեռներում), երաժշտական (առաջանում է դատարկ ստադիոններում, բետոնե աստիճաններով բաց ամֆիթատրոններում՝ մեծաթիվ անդրադարձումների հետևանքով, իսկ երբ տեղերը զբաղված են ունկնդիրներով, անդրադարձնող մակերևույթը դառնում է կլանող, և արձագանքը մարում է) և ներդաշնակ (ստացվում է ալիքի երկարությունից փոքր չափեր ունեցող արգելքից ձայնի անդրադարձման դեպքում, օրինակ, լավ արտահայտված օբերտոններով երաժշտական ձայնի անդրադարձումը ծառի տերևներից)։ Բազմաթիվ արձագանքների միախառնումը փակ տարածության մեջ առաջացնում է ռևերքերացիա (ետհնչունություն)։ Իմանալով ձայնի տարածման արագությունը (u) և չափելով արձագանքի ուշացման ժամանակամիջոցը (\tau), կարելի է որոշել մինչև արգելքը եղած հեռավորությունը՝ l= \frac{u \tau}{2}։ Այս մեթոդով են աշխատում արձագանքի էֆեկտի հիման վրա գործող սարքերը (օրինակ, է խոլոտը հիդրոձայնային լոկատորը)։ Արձագանքի երևույթը լայն կիրառություն ունի նաև ուլտրաձայնային արատանշման մեջ, որտեղ անդրադարձման աղբյուր են համասեռ միջավայրում եղած բազմապիսի վնասակար խախտումները (ճեղքվածքներ, դատարկություններ և այլն)։ Էլեկտրամագնիսական արձագանքի երևույթի հիման վրա է ստեղծված ժամանակակից ռադիոլոկացիան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png