Էլվին Ռոյ Քինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլվին Ռոյ Քինգ
անգլ.՝ Elwyn Roy King
ապրիլի 13, 1894(1894-04-13) - նոյեմբերի 28, 1941(1941-11-28) (47 տարեկան)
ԾննդավայրԱվստրալիա Բատերստ, Նոր Հարավային Ուելս
Մահվան վայրՓոինթ Քուկ[en], Վիկտորիա, Ավստրալիա
ՔաղաքացիությունԱվստրալիա
ԶորատեսակԱվիացիա
Ծառայության տարիներ1915–1919
1939–1941
ԿոչումԿապիտանների խումբ[en]
Մարտեր/
պատերազմներ
Արևմտյան ռազմաճակատ, Spring Offensive?, Hundred Days Offensive? և Առաջին համաշխարհային պատերազմ
Պարգևներ
«Թռիչքային ակնառու ձեռքբերումների համար» խաչ[1] և «Մատուցած ծառայությունների համար» շքանշան[1]

Էլվին Ռոյ Քինգ (անգլ.՝ Elwyn Roy King; ապրիլի 13, 1894(1894-04-13), Բաթերսթ - նոյեմբերի 28, 1941(1941-11-28), Point Cook, City of Wyndham), առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ավստրալիական ավիացիոն կորպուսի աս-օդաչու։ Նրան են վերագրվում օդային պատերազմների քսանվեց հաղթանակներ, որով նա չորրորդն է պատերազմական ժամանակաշրջանի ավստրալիական օդաչուների շարքում և կորպուսի օդաչուներից զիջում է միայն Հարրի Կոբբիին։ Խաղաղ ժամանակ աշխատել է որպես քաղաքացիական օդաչու և ինժեներ։ 1939 թվականից մինչ մահը ծառայել է Ավստրալիայի թագավորական ռազմաօդային ուժերում։

Ծնվել է Ավստրալիայի հարավ-արևելքում։ 1916 թվականին ծառայել է Եգիպտոսում, թեթև հեծելազորում։ 1917 թվականի հունվարին, որպես մեխանիկ, տեղափոխվել է ավիացիոն կորպուս՝ ավելի ուշ դառնալով օդաչու։ Ավստրալիայի ռազմաօդային ուժերի 4-րդ էսկադրիլիայի կազմում մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի Արևմտյան ռազմաճակատի մարտերին։ Թռչել է մեկտեղանոց «Sopwith Camel» և «Sopwith Snipe» կործանիչներով։ Վերջինով ոչնչացրել է թշնամու յոթ ինքնաթիռ՝ ավելին, քան այլ օդաչուներ։ Իր ձեռքբերումների դիմաց պարգևատրվել է «Նշանակալի վաստակի համար» շքանշանով և «Թռիչքային նշանակալի վաստակի համար» բրիտանական խաչով։ 1919 թվականին վերադարձել է Ավստրալիա և մի քանի տարի աշխատել է քաղաքացիական ավիացիայում, որից հետո դարձել է հաջողակ ինժեներական ընկերության հիմնադիրներից մեկը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբից հետո Էլվինը վերադարձել է ծառայության Ավստրալիայի թագավորական ռազմաօդային ուժերում, որտեղ նա զբաղվել է օդաչուների վերապատրաստմամբ։ Մահացել է 1941 թվականին քառասունյոթ տարեկանում։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլվին Ռոյ Քինգը ծնվել է 1894 թվականի մայիսի 13-ին ավստրալիական Նոր Հարավային Ուելս նահանգի Բատերստ քաղաքի հարավ-արևելքում։ Նրա հայրը՝ Ռիչարդը, հասարակ ավստրալիացի աշխատավոր էր, մայրը՝ Էլիզաբեթ Մերին, ունեցել է անգլիական ծագում։ Սովորել է պետական դպրոցում, իսկ հետագայում ուսումը շարունակել է հեռակա՝ ուսումնասիրելով մեքենաշինություն։ Ապրել է Ֆորբսում, աշխատել է որպես ավտոմեխանիկ և զբաղվել է հեծանիվների, ավտոմեքենաների և գյուղատնտեսական տեխնիկայի վերանորոգմամբ։ 1915 թվականի հուլիսի 20-ին անցել է ծառայության Ավստրալիական կայսրական ուժերում[2][3]։

Առաջին համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառայության սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թվականի հոկտեմբերի 5-ին Քինգը թեթև հեծելազորի 4-րդ բրիգադի 12-րդ գնդի համար օգնական ուժերի կազմում HMAT «Themistocles»-ով լողաց դեպի Եգիպտոս[3][4]։ Օգնական ուժերը գնդին միացան 1916 թվականի փետրվարին, Հալիպոլիսում՝ լրացնելով Դարդանելյան օպերացիայի արդյունքում ստացված կորուստները[2][5][6]։ Ողջ մայիս ամիսը գունդը զբաղված էր միայն Սուեզի ջրանցքի պաշտպանությամբ, իսկ հետագայում նաև՝ Սինայի թերակղզու պարեկությամբ[6]։

1917 թվականի հունվարի 13-ին Քինգին տեղափոխում են Ավստրալիական ավիացիոն կորպուսի կազմ և ուղարկում են Մեծ Բրիտանիա։ Ապրիլի 18-ին նա, որպես տեխնիկ, միանում է 4-րդ էսկադրիլիային[5][7]։ Օգոստոսին նրան տեղափոխում են ուսումնական էսկադրիլիայի կազմ՝ ինքնաթիռ վարել սովորելու նպատակով։ Հոկտեմբերի 15-ին նա հաջողությամբ ավարտում է ուսումը և սպայի կոչում ստանում[5][8]։ 1917 թվականի նոյեմբերին արդեն որպես օդաչու վերադառնում է նույն՝ 4-րդ էսկադրիլիա։ 1918 թվականի մարտի 21-ին Քինգը ուղարկվում է Ֆրանսիա՝ ակտիվ ռազմական ծառայության[2]։ Այդ նույն օրը սկսվում է գերմանական ուժերի լայնամասշտաբ հարձակումը Անտանտի բանակի դեմ, որը հայտնի է «Միխայել» օպերացիա անունով. սա 1918 թվականի Գարնանային հարձակումների առաջին փուլն էր[9]։

Աս-օդաչու[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Քինգը ժամանում է Ֆրանսիա, նրա էսկադրիլիան թռչում էր վտանգավոր պայմաններում, մեկտեղանոց «Sopwith Camel» կործանիչներով՝ ցածր բարձրություններով՝ աջակցելով ավստրալիական ցամաքային ուժերին։ Նոր օդաչուն փաստացի ոչ մի հնարավորություն չուներ օդային պայքար մղելու[2][10]։ Ամրակազմ, 196 սմ հասակով Քինգը դժվարանում էր վայրէջք կատարել կործանիչով. դրա փոքր սրահում մի կերպ տեղավորվելով՝ օդաչուն դժվարությամբ էր կիրառում ինքնաթիռի կառավարման էլեմենտները[2][11]։ Հրամանատարին դուր չէին գալիս նրա կոշտ վայրէջքները[2][12]։ Քինգի ընկերը՝ նույն էսկադրիլիայի օդաչու Հարրի Կոբբին ավելի ուշ հիշել է, որ «հավանական էր, որ Քինգը կլքի էսկադրիլիան, բայց նա իրեն դրսևորեց որպես հիանալի օդաչու»[13]։ Կոբբին հաճախ Քինգին վերցնում էր իր հետ թռիչքների ժամանակ։ Էսկադրիլիայում նկատել էին, որ երկու կործանիչների պարեկները, որպես կանոն, դեռևս ի վիճակի էին լինում թշնամական ինքնաթիռը ներքաշելու պայքարի մեջ, այն դեպքում, երբ ավելի խոշոր կազմավորումները սկսում էին նահանջել[14]։ 1918 թվականի մայիսի 14-ին Քինգը ոչնչացրեց գերմանական երկտեղանոց մի հետախույզ, որը ուսումնասիրում էր բելգիական Իպրի և ֆրանսիական Բայոլի միջև գտնվող հրետանու տեղակայվածությունը։ Սակայն, ամպամածությունը թույլ չտվեց համոզվելու, որ հակառակորդը ոչնչացված է[15]։ Մայիսի 20-ին Քինգը հաղթանակով ավարտեց իր առաջին օդային կռիվը՝ կործանելով գերմանական Pfalz D.III կործանիչը[5][11]։ Հունիսի 1-ին նրան լեյտենանտի կոչում է շնորհվում[8]։ հունիսի 20-ին Քինգը ֆրանսիական Էսթեր կոմունայի վրա ոչնչացնում է գերմանական օդային գունդը։ Թեպետ գնդիկները խոցելի էին հրկիզվող զենքի համար, դրանք, որպես կանոն, լավ պահպանվում էին կործանիչներով և հակաօդային պաշտպանության կողմից և նման կերպով դիտարկվում էին որպես վտանգավոր և արժեքավոր օբյեկտներ[16]։ Այդ նույն ամսում նա Լիս գետի վրա ոչնչացնում է ևս երկու ինքնաթիռ[17]։

Քինգը (աջից չորրորդը), Կապիտան Հարրի Կոբբին (կենտրոնում) և 4-րդ էսկադրիլիայի սպաները, 1918 թվականի հունիս

1918 թվականի հուլիսի 25-ին Քինգը կրկին աչքի ընկավ՝ Արմանտիեր կոմունայի վրա թռչելիս կործանելով LVG մեկ ինքնաթիռ[18]։ Չորս օր անց նա գլխավորում է 4-րդ էսկադրիլիայի՝ վեց «Sopwith Camel»-անոց խումբը, որը ուղեկցում էր Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերի Airco DH.9 թեթև ռմբակոծիչները։ Մինչ ռմբակոծիչները կատարում էին իրենց առաջադրանքները, խումբը գերմանական առնվազն տասը «ֆոկերների» դեմ քողարկված մտնում էր պայքարի մեջ։ Երեք ավստրալիացիներ, Քինգը՝ ներառյալ, ոչնչացրեցին իրենց հակառակորդներին. բախումն ավարտվեց առանց դաշնակիցների կորուստների[19]։ Օգոստոսի 3-ին Քինգը ևս մեկ գերմանական երկտեղանոց ինքնաթիռ է ոչնչացնում, իսկ հաջորդ օրը հաղթանակը օդում կիսում է Հերբերտ Ուոթսոնի հետ[20]։ 4-րդ էսկադրիլիան նշանակալի կորուստներ է ունեցել Արևմտյան ռազմաճակատի՝ օգոստոսի 8-13-ը տեղի ունեցած Ամյենի օպերացիայով սկսված Հարյուրօրյա հարձակումների ժամանակ[21][22]։ Օգոստոսի 10-ին, Էստերի ռմբակոծման ժամանակ, Քինգը ոչնչացրել է ևս մեկ օդային գունդ և «LVG»[23]: Օգոստոսի 12-ին և 13-ին 4-րդ էսկադրիլիան, Քինգի և Կոբբիի առաջնորդությամբ, 2-րդ էսկադրիլիայի (գլխավորում էր Էդրիեն Կոուլը և Ռո Ֆիլլիպսը) «Royal Aircraft Factory S.E.5» կործանիչով Ֆլանդրիայի վրա թռիչքներ կատարեց:Երկրորդ օրը Քինգը խմբի հետ ոչնչացրեց գերմանական երկտեղանոց «Albatros»-ը[en][24]:

1918 թվականի օգոստոսի 16-ին Քինգը մասնակցել է Լիլից ոչ հեռու գտնվող գերմանական Օբուրդեն օդանավակայանի դեմ խոշոր գրոհին, որի արդյունքում ոչնչացվել է հակառակորդի երեսունյոթ ինքնաթիռ։ Օպերացիայի ավարտին Քինգը վառել է գերմանական ինքնաթիռների չորս կամ հինգ անգարներ[25][26]։ Արդյունքում, Լիլի արվարձանները զգալիորեն մաքրվում են գերմանական ավիացիոն ուժերից[27]։ Օգոստոսի 30-ին Քինգը իր էսկադրիլիայի երկու այլ օդաչուների հետ Լավանտիի վրա ոչնչացնում է ևս երկու «DFW» ինքնաթիռներ[28]։ Սեպտեմբերի 1-ին Քինգը Օբերս լեռնաշղթայի վրա ոչնչացնում է հետախուզական օդային մի գունդ[29]։ Երեք օր անց Կոբբիի հետ, Լիլի մոտակայքում գնացքի վրա կատարված հարձակումից հետո, նա«LVG» է կործանում[30]։ 1918 թվականի սեպտեմբերի 8-ին պարգևատրվում է «Թռիչքային նշանակալի վաստակի համար» բրիտանական խաչով[31]։ «The London Gazette» թերթում դեկտեմբերի 3-ին հրապարակված պարգևատրման տեքստում ընդգծվում էին նրա՝ « հակառակորդի գնացքների և զինուժի գնդացրային կրակով ռմբակոծման և գրոհի անվեհեր և կարևոր գործողությունները», որոնց ժամանակ «նա հաջողությունների է հասել՝ թռչելով ցածր բարձրություններով և իրեն վտանգի ենթարկելով»[32]. Սեպտեմբերի 16-ին, օդային պատերազմի կարճատև դադարից հետո, Քինգը Լիլի վրա ոչնչացնում է մեկ բիպլան (կրկնաթև ինքնաթիռ) «ֆոկեր»[33]։ Այդ նույն ժամանակ նա դառնում է կապիտան և խմբի հրամանատար[11]։ Սեպտեմբերի վերջին Քինգի հաղթանակների թիվը հասնում է տասնութի։ Հոկտեմբերի 2-ին նա «Sopwith Camel»-ով իրականացնում է իր վերջին կռիվը՝ ոչնչացնելով գերմանական օդային ևս մեկ գունդ[5]։

Յոթ հաղթանակ «Sopwith Snipe» կործանիչով օգնել է Քինգին ռեկորդակիր դառնալ օդաչուների իր դասում

1918 թվականի հոկտեմբերին Քինգին և ողջ 4-րդ էսկադրիլիային տրամադրվում են արդիականացված «Sopwith Snipe» մեկտեղանոց կործանիչներ, որոնց մեծացված կաբինաները ավելի հարմար էին խոշորամարմին օդաչուի համար[2][21]։ Հոկտեմբերի 28-ին Քինգը նոր ինքնաթիռով հաղթանակների թարմ շարք սկսեց։ Հոկտեմբերի 29-ին նա բելգիական Տուրնե քաղաքի վրա պայքարի արդյունքում ոչնչացրեց հակառակորդին. այդ կռիվը հաճախ նկարագրվում է որպես «պատերազմական օդային խոշորագույն կռիվներից մեկը»[34][35][36]։ Երկու կողմերից ավելի քան յոթանասունհինգ կործանիչներով օդային պատերազմներից Քինգը, նախքան ճակատային գրոհում LVG-ն ոչնչացնելը, խույս է տվել իր վրա հարձակվող հինգ «ֆոկերներից»[36]։ Արդեն հաջորդ օրը օդաչուն ոչնչացրել է ևս երեք գերմանական «Fokker D.VII» կործանիչներ, ընդ որում երկուսը՝ առանց որևէ կրակոցի։ Գրահելով հակառակորդներից մեկի վրա՝ նա միաժամանակ խորտակեց մյուսին։ Այդ «ֆոկերը», փորձելով խուսափել Քինգին բախվելուց, մխրճվել է երրորդ «ֆոկերի» մեջ[36][37]։ Պատերազմի օդային վերջին կռիվներից մեկը կայացավ նոյեմբերի 4-ին Լյոզ քաղաքի վրա։ Քինգը հինգ րոպեի ընթացքում ոչնչացրեց երկու «Fokker D.VII»[38]: Պատերազմի վերջին օրերին «Sopwith Snipe» կործանիչով յոթ հաղթանակները այդ դասակարգման օդաչուների շարքում նրան ռեկորդակիր դարձրեցին[39]։

Ողջ պատերազմի ընթացքում Քինգը շարքից դուրս է բերել թշնամու քսանվեց կործանիչներ՝ վեց ինքնաթիռներ հանվել են վերահսկողությունից, երեսուն ինքնաթիռներ և չորս օդային գնդեր ոչնչացվել են անձամբ օդաչուի կողմից և ևս երեք ինքնաթիռներ ոչնչացվել են այլ օդաչուների հետ համատեղ[11][40]։ Ավստրալիական ավիացիոն կորպուսի օդաչուների շարքում միայն Հարրի Կոբբին ունի ամենաշատ հաղթանակները օդում։ Ավստրալիական բոլոր օդաչուների մեջ Քինգը չորրորդն է այս շարքում։ Միաժամանակ, Կոբբին, երկու այլ ազգակիցների՝ Ռոբերտ Լիտլի և Ռոդերիկ Դալլասի հետ ամենաշատ հաղթանակներն են գրանցել օդային մենամարտերում [41]։ 1919 թվականի հունիսի 3-ին Քինգը պարգևատրվել է «Նշանակալի վաստակի համար» շքանշանով[42][43]։

Միջպատերազմական ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Քինգը (աջից երկրորդը), կապիտան Ջորջ Ջոնսը (աջ ծայրամասում) և 4-րդ էսկադրիլիայի այլ սպաներ Գերմանիա, 1918 թվականի դեկտեմբեր

1918 թվականի դեկտեմբերին, ռազմական գործողությունների ավարտից հետո, Քինգի 4-րդ էսկադրիլիան Քյոլնից ոչ հեռու, Բիքենդորֆում միանում է բրիտանական բանակին։ 1919 թվականի մարտին բանակը վերադառնում է Անգլիա, մայիսի 6-ին Քինգը կարողանում է վերադառնալ Ավստրալիա[3][21]։ 1919 թվականի օգոստոսի 11-ին Մելբուրնում անցնում է թոշակի։ Սկսում է աշխատել որպես օդային սուրհանդակ «Larkin-Sopwith Aviation Co. of Australasia Ltd»-ում, որի հիմնադիրներից մեկը աս-օդաչու Հերբերտ Լարկինն[2][44]։ Միևնույն ժամանակ ի օգուտ Ֆրենկ Մակնամերայի հրաժարվել է Ավստրալիայի նախկին թագավորական ռազմաօդային ուժերի փոխարեն ձևավորված Ավստրալիական նոր ավիացիոն կորպուսի (անգլ.՝ Australian Air Corps) առաջարկից[2][45]։ 1920 թվականի հունվարի 20-ի նամակում նա գրում է՝ «Ես զգում եմ, որ պետք է հրաժարվեմ այդ տեղից ի օգուտ շատ լավ և անվեհեր սպայի»։ Ապրիլին Մակնամերան հրավեր է ստանում ԱԱԿ-ից[45]։

Սուրհանդակ աշխատելու տարիներին Քինգը մի քանի նորարական թռիչքներ է իրականացրել[2]։ 1920 թվականին նա իրագործում է փոստային առաջին օդային առաքումը դեպի Ավստրալիայի արևելքի մի քանի քաղաքներ[46][47][48] և առաջին վայրէջքները՝ Քվինսլենդի հարավի մի քանի գյուղերում[49]։ Մասնակցել է նաև օդային մրցավազքերի[50][51]։ 1922 թվականի ապրիլին, արդեն աշխատելով «Larkin Aircraft Supply Co. Ltd» իրավահաջորդ-կազմակերպությու:նում՝ Քինգը բարեհաջող տեղափոխել է 2000 ուղևորների, թռչել է 48 000 միլ (77 000 կմ) Վիկտորիա, Նոր Հարավային Ուելս և Քվինսլենդ նահանգների վրայով[52][53]։ Թողնելով ավիացիոն բիզնեսը՝ նա նեկ այլ օդաչուի հետ հիմնադրում է «Shipman, King and Co. Pty Ltd»-ը։ Ընկերությունը հաջողությամբ զբաղվել է ներմուծմամբ և բազմապիսի տեխնիկայի հավաքմամբ, որը թույլ է տվել Քինգին զբաղվելու մրցարշավային ավտոմեքենաների վերանորոգմամբ և մասնակցելու մրցարշավների[2][54]։

1925 թվականի մարտի 31-ին ամուսնացել է քսանամյա Ժոզեֆինա Լիվինգսթոնի հետ, Մելբուրնի մերձակա Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Զույգը որդի և դուստր է ունեցել[2]։

Երկրորդ համաշխարհային պատերազմ և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականի դեկտեմբերին, Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուն պես, Քինգը կրկին վերադարձավ ավիացիա՝ Ավստրալիայի Թագավորական ռազմա-օդային ուժեր՝ ծառայության[2]։ 1940 թվականի հունվարի 2-ին նա Վիկտորիա նահանգի Էսսենդոն քաղաքում դառնում է Ավստրալիայի Թագավորական ռազմա-օդային ուժերի օդաչուական 3-րդ նախապատրաստական դպրոցի հրամանատարը։ Քանի որ Ավստրալիան մասնակցում էր ավիացիոն նախապատրաստական միջազգային ծրագրին , դպրոցն ներառում էր զգալի քանակությամբ քաղաքացիական ինքնաթիռներ և մասնավոր ավիաընկերությունների աշխատակիցներ։ Արդեն հուլիսին բոլոր մասնավոր ինքնաթիռները ռազմաօդային ուժերի բալանսում էին[55]։ Դեկտեմբերի 21-ին Քինգը ընդունում է օդաչուական 5-րդ նախապատրաստական դպրոցի հրամանատարությունը Նարրոմինում ( նահանգ Նոր Հարավային Ուելս)[56]։ Ստանալով թռիչքի հրամանատարի կոչում՝ 1941 թվականի հուլիսի 7-ին Մելբուրնի մերձակայքում Քինգը ստանձնում է Ավստրալիայի Թագավորական ռազմա-օդային ուժերի 1-ին օդաչուական դպրոցի ղեկավարությունը[57]։ Հոկտեմբերին Քինգի կոչումը բարձրացվում է մինչև խմբային-կապիտան, նա նշանակվում է Փոինթ-Կուկի նոր շտաբի հրամանատար[2]։

Էլվին Ռոյ Քինգը մահացել է 1941 թվականի նոյեմբերի 28-ին գլխուղեղի ուռուցքից, 47 տարեկանում[2][54]։ Դիակիզվել է Մելբուրնի հյուսիսարևմտյան մերձակայքում գտնվող դիակիզարանում[2][58]։ Քինգին հրաժեշտ տալու էին եկել քաղաքացիական և ռազմական ավիացիայի հարյուրավոր ներկայացուցիչներ, որոնց թվում՝ Ռազմա-օդային ուժերի ղեկավար, ավիացիայի մարշալ սեր Չարլզ Բյորնետտը և պաշտպանության նախարարը։ Դագաղը տանում էին ավիացիայի փոխմարշալ Հենրի Ռիգլին, ավիացիայի կոմոդոր Ռայմոնդ Բրոունելը, խմբային-կապիտան Ալան Ուոլտերսը և թռիչքի հրամանատար Հենրի Ուիննեքը[59]։ Էլվին Քինգի անունը դաջված է Կանբերայի Ավստրիալիայի ռազմական հուշահամալիրի Հիշատակի Դահլիճի 97-րդ հուշատախտակի վրա[60]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Commonwealth War Graves Commission database
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 Fraser, Alan. «King, Elwyn Roy (1894–1941)». Australian Dictionary of Biography.
  3. 3,0 3,1 3,2 «Roy King». The AIF Project. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 27-ին.
  4. «Australian Imperial Force – Nominal Roll». Australian War Memorial. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Garrisson, 1999, էջ 93
  6. 6,0 6,1 «12th Light Horse Regiment». Australian War Memorial.
  7. Stephens, 2006, էջ 9
  8. 8,0 8,1 «Flying Corps return». The Sunday Times. Sydney: National Library of Australia. 1919 թ․ հունիսի 15. էջ 1.
  9. Molkentin, 2010, էջ 236
  10. Cutlack, 1941, էջ 234,239
  11. 11,0 11,1 11,2 11,3 Newton, 1996, էջ 43
  12. Fraser, Alan. «McCloughry, Wilfred Ashton (1894–1943)». Australian Dictionary of Biography.
  13. Molkentin, 2010, էջ 283
  14. Molkentin, 2010, էջ 267,281
  15. Cutlack, 1941, էջ 281-282
  16. Cutlack, 1941, էջ 284-288
  17. Cutlack, 1941, էջ 289-290
  18. Cutlack, 1941, էջ 298
  19. Cutlack, 1941, էջ 303
  20. Cutlack, 1941, էջ 338
  21. 21,0 21,1 21,2 «4 Squadron AFC». Australian War Memorial.
  22. Molkentin, 2010, էջ 284-285
  23. Cutlack, 1941, էջ 340-341
  24. Cutlack, 1941, էջ 313
  25. Cutlack, 1941, էջ 346-349
  26. Molkentin, 2010, էջ 298
  27. Cutlack, 1941, էջ 350
  28. Cutlack, 1941, էջ 351
  29. Cutlack, 1941, էջ 353
  30. Cutlack, 1941, էջ 356
  31. «Recommendation: Distinguished Flying Cross» (PDF). Australian War Memorial. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
  32. Կաղապար:LondonGazette
  33. Cutlack, 1941, էջ 359
  34. Stephens, 2006, էջ 21
  35. Odgers, 1996, էջ 42-43
  36. 36,0 36,1 36,2 Cutlack, 1941, էջ 376-379
  37. Molkentin, 2010, էջ 321-322
  38. Cutlack, 1941, էջ 381
  39. Shores, 2001, էջ 76
  40. Shores, 1990, էջ 224
  41. Wilson, 2005, էջ 30-31
  42. Կաղապար:LondonGazette
  43. «Recommendation: Bar to Distinguished Flying Cross» (PDF). Australian War Memorial. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հոկտեմբերի 10-ին.
  44. Smith, Ann G. «Larkin, Herbert Joseph (1894–1972)». Australian Dictionary of Biography.
  45. 45,0 45,1 Coulthard-Clark, 1991, էջ 20
  46. «Aeroplanes visit Sale». Gippsland Times. Gippsland, Victoria: National Library of Australia. 1920 թ․ մարտի 11. էջ 3.
  47. «'Couriers' by air». The Brisbane Courier. Brisbane: National Library of Australia. 1920 թ․ հուլիսի 10. էջ 5.
  48. «Aerial mail in the Riverina». Maffra Spectator. Maffra, Victoria: National Library of Australia. 1920 թ․ դեկտեմբերի 20. էջ 3.
  49. «Aviation». Forbes Advocate. Forbes, New South Wales: National Library of Australia. 1920 թ․ հոկտեմբերի 29. էջ 5.
  50. «Flying». The Barrier Miner. Broken Hill, New South Wales: National Library of Australia. 1920 թ․ հունվարի 3. էջ 2.
  51. «Victorian aerial derby». The Register. Adelaide: National Library of Australia. 1920 թ․ դեկտեմբերի 28. էջ 5.
  52. «Air travel». The Chronicle. Adelaide: National Library of Australia. 1922 թ․ ապրիլի 29. էջ 38.
  53. «Aviator's action». The Register. Adelaide: National Library of Australia. 1923 թ․ նոյեմբերի 22. էջ 12.
  54. 54,0 54,1 «Death of Group Capt E.R. King». The Argus. Melbourne: National Library of Australia. 1941 թ․ նոյեմբերի 29. էջ 3.
  55. RAAF, 1995, էջ 18-19
  56. RAAF, 1995, էջ 22-23
  57. RAAF, 1995, էջ 100-101
  58. «King, Elwyn Roy». Commonwealth War Graves Commission.
  59. «Funeral of Group Capt King». The Argus. National Library of Australia. 1941 թ․ դեկտեմբերի 1. էջ 5.
  60. «Roll of Honour – Elwyn Roy King». Australian War Memorial.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]