Էլկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլկա
Տեսակմուլտֆիլմ
ԵրաժշտությունQ16335522?
Երկիր Ռուսաստան
Լեզուռուսերեն
ԸնկերությունArt Pictures Studio
Տևողություն89 րոպե
ՍիկվելԿախարդական բլուրները
Թվական2006
Բյուջե4 000 000 ₽

Էլկա (ռուս.՝ Элька), ռուսական լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է 2006 թվականին, որտեղ սպիտակ արջուկ Էլկան իր համար նոր ընկերներ է գտնում և փրկում է Անտարկտիդան չար ռոբոտից։ «Էլկան ու աստղային փոստատարը» մուլտֆիլմի շարունակությունն է (2004 թվական)։ Մասնակցել է Սուզդալ 2008 Անիմացիոն ֆիլմերի ռուսական բաց փառատոնին։ 2008 թվականի ապրիլից մուլտֆիլմն արտոնագրով DVD ձևաչափով թողարկվել է «Հնչյունի առեղծված» ընկերության կողմից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս պատմությունը տեղի է ունեցել Ամանորի նախօրեին։ Էլկա անունով սպիտակ արջուկը, որը սահում էր դահուկներով, պատահաբար բացահայտում է Ընկերության մոգական թունելը իր տան մոտ, որը միացնում է Հյուսիսային և Հարավային բևեռները և որը կարող են տեսնել միայն նրանք, ովքեր կարողանում են ընկերներ լինել։ Էլկայի մայրը նրան արգելում է մոտենալ թունելին, բայց իր որդուն պատմում է դրա մասին։

Այս թունելի շնորհիվ Էլկան Տաշա անունով պինգվին ընկերուհի է ձեռք բերում։ Նա պատմում է Էլկային, որ Անտակտիդայում, որտեղից ինքն է, սարսափելի ինչ-որ բան է կատարվում. չար մարդիկ, ստրկացված պինգվինների օգնությամբ, ձյուն են գողանում, և արդեն գրեթե ձյուն չի մնացել։ Արկտիկան նույնպիսի վտանգի առջև է կանգնած (Բարեկամության թունելը նույնպես պատահաբար բացվել է չորս նոր վատ մարդկանց կողմից, որոնք ավելացնում էին ձյան նմուշները)։ Էլկան և Տաշան անմիջապես ուղևորվում են Անտարկտիդան փրկելու։

Ժամանելով Հարավային բևեռ` հերոսներն անմիջապես հանդիպում են Մաքս Մաուսին, որը հսկայական ռոբոտ է և որն անցնում է անվերջ սառցե թափոններով և ստրկացված պինգվինների կողմից բերվող սառույցն օգտագործում է որպես վառելիք։ Նրանից փախչելով` Էլկան և Տաշան ընկնում են ծուղակի մեջ, բայց նրանց երկուսին էլ փրկում և իր իգլուն է տանում Տաշայի ընկերը` Մարտիկ անունով փոկը, որը համակարգչային հանճար էր։

Իգլուում Մարտիկը և Տաշան Էլկային պատմում են Մաքս Մաուսի մասին, որից հետո սպիտակ արջուկը խնդրում է Տաշային կանչել իր ընկերներին, բայց շուտով նա հիասթափվում է այս ձեռնարկից` վերջիններիս խիզախության պակասի պատճառով։ Մարտիկը նաև ցանկանում է նստել իր իգլուում, բայց տունը պատահաբար ոչնչացնում է Մաքս Մաուսը, և Մարտիկը գնում է կատարելու Էլկայի խնդրանքը` այն է` հետևել հսկայական ռոբոտին։ Իր հերթին, Էլկան և Տաշան ուղևորվում են Զվարճանքի պալատ, որի հետ կապված է Մաքս Մաուսը և որտեղ գտնվում են Տաշայի ընկեր երեխաները։

Տաշան, Էլկան և Որորը հասնում են Զվարճանքի պալատ` ոչ առանց Տաշայի ընկերների օգնության, որոնցից իր խոսքերով տպավորել էր Էլկան։ Պալատի միջանցքներում Հերդան հանդիպում է ընկերներին և նրանց տանում է իր` խաղալիքներով լիքը սենյակը, որտեղ նրանց է միանում նրա հրաշամանուկ եղբայր Քեյը։ Սկզբում Էլկան այնքան էլ չի վստահում Հերդային, բայց նա սկսում է կարեկցել նրան, երբ Տաշան ցույց է տալիս Քեյի և Հերդայի` սառեցրած ծնողներին և երբ նրանք դիտում են մարդկանց գործողությունների մասին պատմող տեսագրությունը։ Հերդան պնդում է գնալ բարեկամության թունել։

Միևնույն ժամանակ, Մաքս Մաուսին հետելու ընթացքում Մարտիկը հանդիպում է Բևեռախույզին, որն անհաջող կերպով փորձում է հաղորդագրություն ուղարկել` խնդրելով նրան փոխարինող ուղարկել։ Փոկն օգնում է հետախույզին ուղարկել նամակը և, ի պատասխան դրան, համացանցից օգտվելու հնարավորություն է ստանում` Մաքս Մաուսին լրտեսելու համար։ Որոշ ժամանակ անց Քեյը, որը վերահսկում է Մաքս Մաուսին, կապվում է Մարտիկի հետ, և վերջինս նրան մարտահրավեր է նետում համակարգչային խաղում։

Միևնույն ժամանակ, Հերդան, Էլկան և Տաշան գալիս են Բարեկամության թունելի մոտ, որտեղ Հերդան դավաճանում է վերջին երկուսին` նրանց համար բացահայտելով, որ ինքն իշխանություն ունի այն չար մարդկանց վրա, ովքեր կուրորեն կատարում են իր հրամանները։ Հերդան կապում է Էլկային և Տաշային, իսկ այնուհետև կապվում է Քեյի հետ, որը վիրտուալ աշխարհում պարտվել էր Մարտիկին։ Քեյը հնազանդվում է իր քրոջը և, Մաքսի Մաուսի օգնությամբ, Մարտիկին տանում է իր ընկերների մոտ, որից հետո նրան նույնպես կապում են։

Հերդան հրամայում է Քեյին թունելի վրա ջրամղիչի տեսքով պոմպ դնել, որը վատ մարդիկ են հորինել Հյուսիսային բևեռից ձյուն և սառույց հանելու համար։ Ձյունը հաջողությամբ թափվում է` գրեթե ծածկելով բևեռային հետախույզին, հերոսներին և չարագործներին, բացառությամբ` Քեյի և Հերդայի։ Վերջինս զգում է իր գերակայությունը, որից հետո հայտարարում է ամբողջ մոլորակով ձմեռային բևեռ կառուցելու ցանկության մասին։ Քեյը, Մաքս Մաուսի վրա նստած, ձյունե մի լեռ է վերցնում, որպեսզի հասնի Մարտիկին, բայց այնտեղից չար մարդկանց ձնահետքերով ազատված Էլկան, Մարտիկը և Տաշան դուրս են գալիս և հեռանում։

Հերդան մեղադրում է Քային սխալ հաշվարկի համար և, սպառնալով Մաքս Մաուսին խլել եղբորից` մտադրվում է իր հավատարիմ մարդկանց հետ վերադառնալ զվարճանքի պալատ։ Սակայն Քեյը քրոջ դեմ է դուրս գալիս և նրան թռիչքի է ուղարկում, որի արդյունքում վերջինս կորցնում է իր բոլոր մարդկանց։ Մաքս Մաուսը ոչնչացնում է պոմպը և գնում է Մարտիկին որոնելու։

Բավական հեռանալով` հերոսները վերջապես պարզ հասկանում են. Քեյը և, հատկապես, Հերդան, Հարավային Բևեռում տեղի ունեցած դժբախտությունների հիմնական պատճառներն են։ Հերդան նրանց մոտ անկում է կատարում և համոզում նրանց թույլ տալ, որ իրեն օգնեն Մաքս Մաուսի դեմ պայքարում։ Զվարճանքի պալատի ճանապարհին Հերդան պատմում է կատարված ամեն ինչի պատճառը. Մաքս Մաուսը Քեյի խաղալիքն էր, որը վերջինս «բարելավել է», և որը, մինչև Մարտիկը, նրա միակ ընկերն էր։ Օգտվելով դրանից` Հերդան սառեցրել է իր ծնողներին` իր դեմ կիրառած արգելքների պատճառով, այնուհետև գրավել է Անտարկտիդան և վերակառուցում է իր ընդլայնված տունը` դարձնելով այն զվարճանքի պալատ, որը, ըստ նրա, «աշխարհի ամենամեծ սառնարանն էր»։

Հերոսները մտնում են պալատ և նրանք նորից բաժանվում են. Մարտիկը և Տաշան գնում են անջատելու պալատական համակարգերը, իսկ Էլկան գնում է Հերդային հետևելու իր սենյակ, որտեղ վերջիններս ընկնում են Քեյի կողմից լարված ծուղակի մեջ։ Մենամարտից հետո Քեյը սպառնում է Հերդային ուտել նրա պալատը, ինչը վերջինիս վրդովեցնում է։ Հանգստանալուց հետո Հերդան Էլկային ասում է, որ սառույցը վառելիք է, որը թույլ չի տալիս ռոբոտին գերտաքանալ և, համապատասխանաբար, պաշտպանում է ինքնաոչնչացումից։ Էլկան, ոչ առանց Հերդայի օգնության, փախչում է սենյակից, որից հետո նա հանդիպում է Մարտիկին և տեսնում է Մաքսի Մաուսի ժամանելը։ Հերդան որոշում է մնալ և պայքարել Մաքսի Մաուսի հետ իր պալատի համար, Մարտիկը որոշում է հեռանալ միայն շատ համոզումներից հետո։ Մինչդեռ Տաշան շեղում է պինգվինբոլի վրա գտնվող վատ մարդկանց, որից նա հաջողությամբ դուրս է գալիս փողոց, որտեղ նրան դիմավորում են Էլկան և Մարտիկը։

Մինչդեռ Հերդան էլեկտրական լարերի օգնությամբ գրեթե ոչնչացնում է Քեյին` Մաքս Մաուսի հետ, բայց նրան ժամանակին կանգնեցնում են Էլկան և Տաշան։ Այնուամենայնիվ, Հերդան պատրաստվում է սպանել նրանց, քանի որ նրանք խանգարել են նրան։ Բարեբախտաբար, Էլկան և Տաշան փրկվում են Մարտիկի միջոցով, որը, ոչ առանց Որորի օգնության, հոսանքից անջատում են ամբողջ պալատը, որից հետո ծանր վնասված Մաքս Մաուսը ոչնչացնում է այն։ Այս ամենից հետո Հերդան և Քեյը վերամիավորվում են իրենց ծնողների հետ, նրանք սառեցված մարդկանց հալեցնում են, վատ մարդիկ ավելի բարիանում են, Անտարկտիկայում լույս է բացվում և Բևեռախույզի համար հերթափոխ է ժամանում։

Վերջում Էլկան իր ընկերների և ընտանիքի հետ Նոր տարին նշում է Հյուսիսային բևեռում։ Նրանց այցելում են Քեյի և Հերդայի ընտանիքները, ինչպես նաև վերականգված Մաքս Մաուսը, որը Էլկայի տան մոտակայքում սատանայի անիվ է դնում, որը Քեյը պատրաստել է իրեն նվիրած հեծանիվից։

Լուսագրերից հետո հանդիսատեսին ցուցադրվում է «Շարունակելի...» մակագրությունը։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Վլադիմիր Սակով
Սցենարի հեղինակներ Ալեքսեյ Լուկյանչիկով, Վլադիմիր Սակով
Բեմադրող նկարիչներ Լեոնիդ Պոժիդաև, Ալեքսեյ Լուկյանչիկով
Նկարիչներ Յուլյա Արալովա, Ի. Մակարովա, Կ. Կոմարդին, Վիկտորյա Կալեգաևա
Անիմատորներ Վ. Օռլով, Դենիս Ժուրավլև, Օ. Կրեպս, Ե. Շամբանովա, Վասիկո Բեդոշվիլի, Մարինա Տյաբուտ, Դմիտրի Կուպրիյանով, Ալեքսեյ Շտիխին, Ե. Վոլկովա, Ա. Ցիգանկով, Ալեքսեյ Միրոնով, Վյաչեսլավ Կայուկով, Ալեքսեյ Ֆյոդորովիչ, Մարիյա Նիկուլինա, Կսենիյա Կորնևա, Վասիլի Շևչենկո, Ռաֆիկ Այմալետդինով, Ա. Պոդկոլին, Դարյա Բրեժնևա, Դմիտրի Կուլիկով, Մ. Շամբանովա, Յուրի Բուտիրին, Մ. Տարասով, Ալեքսանդր Մազաև, Տատյանա Յացինա, Վլադիմիր Վիշեգորոդցև, Վ. Ուլիտին, Մարինա Նեֆեդովա, Տ. Կիսելևա, Օլեգ Հրուշկով
Լուսագրերում չնշված անիմատորներ Լեոնիդ Շվարցման, Մայա Միրոշկինա
Գծագրման օգնականներ Իրինա Լյարսկայա, Դմիտրի Սեմյոնով, Իրինա Տերեխովա
Պրոդյուսերներ Միխայիլ Էնտին, Դմիտրի Ռուդովսկի
Կոմպոզիտոր Իվան Բուրլաչկո[1]
Հնչյունային օպերատորներ Վլադմիր Օրել, Վադիմ Կրուգլով
Խմբագիրներ Ռաիսա Ֆրիչինսկայա, Միխայիլ Էնտին, Դմիտրի Ռուդովսկի
Տնօրեն Լյուբով Բուտիրինա

Դերերը հնչյունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լարիսա Բրոխման` Էլկա
  • Օլգա Շորոխովա` Տաշա
  • Դմիտրի Ֆիլիմոնով` Մարտիկ
  • Ելենա Գաբեց` Մայրիկ
  • Ալեքսանդր Ֆիլիպենկո` Բևեռախույզ
  • Ելենա Վորոբեյ (Լեբենբաում)` Որոր
  • Ալեքսեյ Բուլդակով` Առաջնորդ
  • Ալեքսանդր Պոժարով` Ումկա, Էլկայի պապիկը
  • Յուրի Գալցև` Գերը
  • Ալեքսեյ Կոլգան` Քայը
  • Լյուդմիլա Դրեբնյովա` Էլկայի մայրիկը
  • Ալեքսեյ Սիմոնովսկի` Բևեռախույզ
  • Դարյա Բելոուսովա` Տատիկը

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էլկան վերջին մի քանի տարիներին նկարահանված առաջին ռուսական լիամետրաժ անիմացիոն ֆիլմն է[1], որը նախատեսված է 4-12 տարեկան երեխաների համար։
  • Ֆիլմը ստեղծվել է 2,5 տարվա ընթացքում։
  • Արջուկ Էլկան ամենամյա համառուսական «Ռուսաստանի դահուկահետք» զանգվածային մրցավազքի խորհրդանիշն է։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006 թվական` Վիզուալ արվեստների համառուսական փառատոն «Արծվիկ» համառուսաստանյան մանկական կենտրոնում. Գրան-պրի «Ռուսական անիմացիայում մանկական նոր հերոսի կերպարի զարգացման համար»։
  • 2006 թվական` Մանկական անիմացիոն ֆիլմերի «Ոսկե ձկնիկ» 11-րդ միջազգային փառատոն. փառատոնի «Մանկական անիմացիոն ֆիլմերի լավագույն կերպար» մրցանակը շնորհվել է Էլկա արջուկին[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ««Элька»». Первый канал. Всемирная сеть — Все проекты. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 27-ին.
  2. Подведены итоги 11-го международного фестиваля детского анимационного кино «Золотая рыбка». 5.10.2006

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]