Էլլորա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ellora cave16 001.jpg

Էլլորա - ժայռակերտ տաճարներ ու վանքերի համալիր Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում, Աուրանգաբադ քաղաքից 32 կմ հարավ-արևմուտք։

Այս տաճարներն ու վանքերը հին հնդիկները նվիրել են Բուդդային, ինչպես նաև Շիվա և Վիշնու աստվածներին։ Շինարարական աշխատանքները տևել են շուրջ չորս հարյուր տարի։ Արտահայտում են երեք կրոնների` բուդդայականության, հինդուիզմի և ջայնիզմի ազդեցությունը, որի հետևանքով Էլլորայում գտնվող հուշարձաններում միաժամանակ արտահայտվում են ճարտարապետության երեք ոճ։ Էլլորայի ժայռակերտ տաճարները թվով երեսունչորսն են, որոնք ձգվում են երկու կիլոմետր։ Էլլորայի տաճարներում գերիշխում է քանդակագործությունը։ Շենքերի շուրջն ու ներսում քանդակել են աստվածներ, փղեր և այլ կենդանիներ։

Աղբյուրներ [խմբագրել]

  • Կամսար Ավետիսյան, Արևելքի մարգարիտը, Երևան, Հայպետհրատ, 1964, էջ 41-44։