Էլիզաբեթ Այնշտայն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիզաբեթ Այնշտայն
Ծնվել էապրիլի 11, 1904(1904-04-11)
Orăștie, Հունեդոարա, Ռումինիա
Մահացել էհունվարի 9, 1995(1995-01-09) (90 տարեկան)
Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ և Վայոմինգի համալսարան
Գործունեության ոլորտneurochemistry?
Ալմա մատերՎիեննայի համալսարան
Գիտական աստիճանպրոֆեսոր
Ամուսին(ներ)Հանս Ալբերտ Այնշտայն
 Elizabeth Roboz Einstein Վիքիպահեստում

Էլիզաբեթ Ռոբոզ Այնշտայն (անգլ.՝ Elizabeth Roboz Einstein, ապրիլի 11, 1904(1904-04-11), Orăștie, Հունեդոարա, Ռումինիա - հունվարի 9, 1995(1995-01-09), Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), կենսաքիմիկոս և նյարդաբան[1], նյարդաքիմիայի ոլորտի ռահվիրա, հայտնի է միելինի հիմնական սպիտակուցի առաջացման և ցրված սկլերոզի զարգացման գործում դրա դերի ուսումնասիրության վերաբերյալ աշխատանքներով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթ Ռոբոզը ծնվել է 1904 թվականին Սասվարոշ քաղաքում (հունգ.՝ Szászváros, Հունգարիայի թագավորություն, այժմ՝ Օրեշտիե, Ռումինիա) քաղաքի գլխավոր ռաբբիի ընտանիքում։ Հոր մահից հետո մայրը ընտանիքը տեղափոխել է հունգարական Նյուրեգհազա քաղաք[2]։

Բուդապեշտի համալսարանում հրեաների ընդունելության սահմանափակումների պատճառով Ռոբոզն ընդունվել է Վիեննայի համալսարան, որն ավարտել է 1928 թվականին գերազանցությամբ, օրգանական քիմիա մասնագիտությամբ։ Իր աստիճանը հաստատելու համար Հունգարիա վերադառնալուց հետո նա ստիպված է եղել նորից վերահանձնել քննությունները[2]։ Որպես ուսանող՝ ուսումնասիրել է բույսերի կենսաքիմիա։ Ավելի ուշ, արդեն Հունգարիայում, հիմնել է բույսերի սնուցման լաբորատորիա հունգարական գյուղատնտեսական ընկերությունում[2]։

1940 թվականին, հակասեմիտական տրամադրությունների աճի ֆոնին, Ռոբոզը գաղթել է Հունգարիայից Միացյալ Նահանգներ՝ գյուղատնտեսության մասնագետի վիզայով[2]։

1959 թվականին Էլիզաբեթ Ռոբոզը ամուսնացել է հանրահայտ Ալբերտ Այնշտայնի ավագ որդու՝ Հանս Ալբերտ Այնշտայնի (1904-1973) հետ[3]։ Ամուսնու մահից հետո՝ 1991 թվականին, գրել և հրատարակել է նրա կենսագրությունը[4]։ Ռոբոզի ակադեմիական կարիերան սկսվել է 1942 թվականին Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտում որպես գիտաշխատող, որտեղ աշխատել է Արի Յան Հաագեն-Սմիթի հետ։ Հետագայում աշխատել է Վայոմինգի համալսարանում, Ճարտարագիտական քոլեջում, Ստենֆորդի համալսարանում և Ստենֆորդի գիտահետազոտական ինստիտուտի Սննդի հետազոտության լաբորատորիայում[2][5]։

1952 թվականին Էլիզաբեթ Ռոբոզը տեղափոխվել է Ջորջթաունի համալսարան, որտեղ նաև դասավանդել է բժիշկ-ուսանողներին։ Հենց այդ ժամանակ էլ նրա մոտ հետաքրքրություն է առաջացել ցրված սկլերոզի նկատմամբ[2]։

1958 թվականին նա վերադարձել է Սթենֆորդի համալսարան, որտեղ ղեկավարում է Կոշլանդի նյարդաքիմիայի նոր լաբորատորիան[6]։ 1959 թվականին տեղափոխվել է Սան Ֆրանցիսկոյի Կալիֆորնիական համալսարան, այնուհետև՝ Բերկլիի Կալիֆորնիական համալսարան[7]։

Էլիզաբեթ Այնշտայնի աշխատանքների մեծ մասն աջակցության է արժանացել ԱՄՆ կառավարության կողմից Առողջապահության ազգային ինստիտուտի միջոցով, որտեղ նա հետազոտություններ է կատարել Հոգեկան առողջության ազգային ինստիտուտի կլինիկական լաբորատորիայում[8]։

Էլիզաբեթ Ռոբոզ Այնշտայնը եղել է Ամերիկյան քիմիական ընկերության, Փորձարարական կենսաբանության և բժշկության ընկերության և Նյարդաբանության ամերիկյան ակադեմիայի անդամ, որտեղ 1957 թվականին Մեյնարդ Կոենի և Դոնալդ Բ. Թաուերի հետ միասին ստեղծել է նյարդաքիմիայի բաժանմունք[2][9]։

Հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթ Ռոբոզ Այնշտայնը և Կարիան Կիզը բացահայտեցին միելինի հիմնական սպիտակուցը որպես հակամարմին ստեղծող, որը պատասխանատու է փորձարարական աուտոիմուն էնցեֆալոմիելիտում իմունային պատասխան գրգռելու համար և պայմաններ է ստեղծում ցրված սկլերոզի ու այլ դեմելինացնող հիվանդությունների ուսումնասիրության համար[10]։ Մինչ այդ հետազոտությունները գիտնականները չգիտեին, թե կոնկրետ ինչն է գրգռում իմունային պատասխանը[11]։ Այդ հայտնագործությունը հնարավորություն է տվել սահմանափակել հակածինների շրջանակը և կատարելագործել իմունոթերապիայի հետազոտության պոտենցիալ հնարավորությունները դեմելինացնող հիվանդությունների բուժման ժամանակ[12]։

1968 թվականին Ռոբոզ Այնշտայնը դրամաշնորհ է ստացել Ցրված սկլերոզի ազգային միությունից, որն օգտագործվել է Սան Ֆրանցիսկոյի Կալիֆորնիական համալսարանի գործընկերների հետ հետագա հետազոտությունների համար[7]։

Նա մշակել է նաև ուղեղային հեղուկում իմունոգլոբուլինի և գլիկոպրոտեինների մակարդակը չափելու մեթոդներ և ուսումնասիրել, թե ինչպես է դրանց փոփոխությունն ազդում հիվանդությունների վրա[2]։

1961-1962 թվականներին Ռոբոզ Այնշտայնը եղել է SEATO-ի թոշակառու Բանգկոկի համալսարանում[2] և հետազոտություն է անցկացրել Բանգկոկի Պաստերի ինստիտուտում՝ կատաղության դեմ պատվաստումից հետո էնցեֆալոմիելիտի ուսումնասիրության համար[13]։ Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանում ղեկավարել է նաև նյարդային հյուսվածքի սպիտակուցների ուսումնասիրությունը[7], իսկ Բերկլիի Կալիֆորնիական համալսարանում մասնակցել է վահանաձև գեղձի հորմոնների ազդեցության ուսումնասիրությանը միելինոգենեզի գործընթացի վրա, ինչը հնարավորություն է տվել հետագայում մշակել հիպոթիրեոզով տառապող նորածինների հորմոնային փոխարինող թերապիայի մեթոդը[14]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բերքլիի համալսարանն առաջարկում է Էլիզաբեթ Ռոբոզ Այնշտայնի կրթաթոշակ նրա պատվին այն դոկտորանտների համար, ովքեր հետազոտում են զարգացման նյարդաբանություն[15],
  • Me daglia d'Oro di Milano մրցանակ, Նյարդաքիմիայի միջազգային միություն, 1970[16],
  • 1984 թվակյանի Neurochemical Research ամսագրի հատուկ թողարկումը նվիրված է եղել Էլիզաբեթ_Այնշտայնին,
  • 1965 թվականին Սան Ֆրանցիսկոյի փորձագետների կողմից ճանաչվել է Բեյ Տարածքի տասը հարգարժան կանանցից մեկը[17],
  • Ռասկոբ Ֆակուլտետի մրցանակ կաթոլիկ համալսարանների հետազոտողների համար, Ջորջթաունի համալսարան, 1956[18]։

Ընտրված հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Proteins of the Brain and the Cerebrospinal Fluid in Health and Disease (1982).
  • Hans Albert Einstein: Reminiscences of his Life and our Life Together (1992).
  • Nakao, Akira; Davis, William J.; Einstein, Elizabeth Roboz (1966 թ․ նոյեմբերի 29). «Basic proteins from the acidic extract of bovine spinal cord: I. Isolation and characterization». Biochimica et Biophysica Acta (BBA) - General Subjects (անգլերեն). 130 (1): 163–170. doi:10.1016/0304-4165(66)90019-5. ISSN 0304-4165.
  • Einstein, Elizabeth Roboz; Robertson, Duncan M.; DiCaprio, Joseph M.; Moore, William (July 1962). «The Isolation from Bovine Spinal Cord of a Homogeneous Protein with Encephalitogenic Activity». Journal of Neurochemistry (անգլերեն). 9 (4): 353–361. doi:10.1111/j.1471-4159.1962.tb09461.x. ISSN 0022-3042. PMID 13889647. S2CID 34219651.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Adele J. Wolfson. One hundred years of American Women in biochemistry(անգլ.) // Biochemistry and Molecular Biology Education : журнал. — 2006. — В. 2. — Т. 34. — С. 75—77. — doi:10.1002/bmb.2006.49403402075
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Einstein, Elizabeth Roboz // The biographical dictionary of women in science: pioneering lives from ancient times to the mid-20th century / под ред. Marilyn Ogilvie, Joy Harvey. — Taylor & Francis, 2000. — Vol. 2. — ISBN 9780415920407
  3. K. A. I. L. Wijewardena Gamalath Einstein: His Life and Works. — Alpha Science International, 2012. — P. 386. — ISBN 9781842657348
  4. Elizabeth Roboz Einstein. Reminiscences of His Life and Our Life Together. — Айова-Сити: Iowa Institute of Hydraulic Research, University of Iowa, 1991. — 112 p. — ISBN 9780874140835
  5. «Elizabeth Roboz Einstein (1904-1995)». Смитсоновский институт (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
  6. Medical news : [անգլ.] // Journal of the American Medical Association. — 1958. — Vol. 167(10) (5 July). — P. 1254—1260. — doi:10.1001/jama.1958.02990270060017.
  7. 7,0 7,1 7,2 «News From University Of California San Francisco Medical Center» (անգլերեն). Калифорнийский университет в Сан-Франциско. 1967. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
  8. Mind, Brain, Body, and Behavior: Foundations of Neuroscience and Behavioral Research at the National Institutes of Health / под ред. Ingrid G. Farreras, Caroline Hannaway, Victoria Angela Harden. — IOS Press, 2004. — P. 366. — ISBN 9781586034719
  9. Donald B. Tower. The American Society for Neurochemistry (ASN): Antecedents, Founding, and Early Years : [անգլ.] // Journal of Neurochemistry. — 1987. — Vol. 48(1) (January). — P. 313—326. — doi:10.1111/j.1471-4159.1987.tb13164.x.
  10. Lewis P. Rowland NINDS at 50: An Incomplete History Celebrating the Fiftieth Anniversary of the National Institute of Neurological Disorders and Stroke. — Бетесда: U.S. Dept. of Health and Human Services, Public Health Service, National Institutes of Health, 2001. — P. 326.
  11. Peter R. Dunkley. Isolation of Myelin Basic Proteins : [անգլ.] / Peter R. Dunkley, Patrick R. Carnegie // Research Methods in Neurochemistry. — 1974. — Vol. 2. — P. 219—245. — doi:10.1007/978-1-4615-7751-5_9.
  12. Byron H. Waksman. Preface : [անգլ.] // Neurochemical Research. — 1984. — Vol. 9 (October). — P. 1355–1357. — doi:10.1007/BF00964662.
  13. Elizabeth Roboz Einstein. Introduction and Comments : [անգլ.] // Myelination and Demyelination. — 1977. — Vol. 100, no. Advances in Experimental Medicine and Biology. — P. 1—16. — doi:10.1007/978-1-4684-2514-7.
  14. Paola S. Timiras. Elizabeth Roboz Einstein, (1904–1995) : [անգլ.] // Neurochemical Research. — 1995. — Vol. 20 (July). — P. 885. — doi:10.1007/bf00969703.
  15. «Fellowships». Department of Molecular & Cell Biology (անգլերեն). 2011 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
  16. (System), University of California (1969). University Bulletin: A Weekly Bulletin for the Staff of the University of California (անգլերեն). Office of Official Publications, University of California.
  17. «Hartford grant». UCSF News. 1967 թ․ ապրիլի 4. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 13-ին.
  18. Ogilvie, Marilyn Bailey; Harvey, Joy Dorothy, eds. (2000). The biographical dictionary of women in science : pioneering lives from ancient times to the mid-20th century. New York: Routledge. ISBN 978-0203801451. OCLC 606390201.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Այնշտայն» հոդվածին։