Էդուարդ Միանսարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուարդ Միանսարով
Ծնվել էհոկտեմբերի 24, 1933(1933-10-24)[1]
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մահացել է2018[2]
Մասնագիտությունդաշնակահար
Գործիքներդաշնամուր
ԿրթությունԵրևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան[1] և Մոսկվայի կոնսերվատորիա (1958)[1]
Պարգևներ
Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ

Էդուարդ Արսենի Միանսարով (հոկտեմբերի 24, 1933(1933-10-24)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - 2018[2]), դաշնակահար, ՌԴ վաստակավոր արտիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Միանսարովը ծնվել է 1933 թվականին, Երևանում։ Սովորել է Երևանի Չայկովսկու անվան և Բելառուսիայի կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցներում։ 1958 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան, 1963 թվականին՝ կից ասպիրանտուրան՝ Լ. Օբորինի դասարանը։ 1958 թվականին Մոսկվայի երաժիշտ-կատարողների միջազգային մրցույթում դարձել է դափնեկիր։ 1959 թվականից համերգներով հանդես է եկել ԽՍՀՄ քաղաքներում և արտասահմանում։

Համերգացանկում եղել են Շումանի, Շուբերտի, Լիստի, Շոպենի, Բրամսի, Սկրյաբինի, Պրոկոֆևի, Շոստակովիչի, Խաչատրյանի, Սվիրիդովի, Բաբաջանյանի, Շչեդրինի երկերը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 723.
  2. 2,0 2,1 2,2 https://avproduction.am/?ln=am&page=person&id=2752
  3. «Էդուարդ Միանսարովի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 523