Էդուարդ Մարգարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Эдуард Артемович Маркаров.jpg

Էդուարդ Մարգարովը ծնվել է 1942հունիսի 20-ին Բաքվում, ավարտել տեղի ֆիզկուլտուրայի ինստիտուտը, խաղացել «Լոկոմոտիվ» և «Նեֆտյանիկ» ակումբներում, 1966 թվականին տեղափոխվել է Երևան։ «Արարատի» կազմում 1971 թվականին նվաճել է ԽՍՀՄ արծաթե, 1973 թվականին՝ ոսկե մեդալներ, 1973, 1975 թվականներին դարձել ԽՍՀՄ գավաթակիր։

ԽՍՀՄ առաջնություններում, գավաթային խաղերում, Եվրոպայի գավաթակիրների մրցաշարերում խփել է 157 գնդակ։

ԽՍՀՄ հավաքականի կազմում 1966 թվականին մասնակցել է աշխարհի 8-րդ առաջնությանը։ Եղել է «Արարատի» ավագ մարզիչը, երկրորդ մարզիչը, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը։[1]

Աղբյուրներ[խմբագրել]