Իան Պորտերֆիլդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Ջոն «Իան» Պորտերֆիլդ (փետրվարի 11-ին 1946 թ. - 11 սեպտեմբեր 2007 թ.) եղել է շոտլանդացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ և մարզիչ։ Մահից առաջ մարզել է Հայաստանի ազգային հավաքականը։

Կարիերա[խմբագրել]

Իան Պորտերֆիլդի կարիերան թվերով

ՌՈԹԵՐՀԵՄ 30.12.1979 – 30.06.1981

1979/80 – 13-րդ տեղ Անգլիայի 3-րդ դիվիզիոնում, (նախկինում կոչվում էր 2-րդ դիվիզիոն)։ 1980/81 – 1-ին տեղ, 2-րդ դիվիզիոնի ուղեգրի նվաճում

Ընդամենը՝ 69 խաղ - 31 հաղթանակ, 17 պարտություն, 21 ոչ-ոքի

ՇԵՖԻԼԴ ՅՈւՆԱՅԹԵԴ 01.07.1981 – 27.03.1986

1981/82 – 4-րդ տեղ Անգլիայի 4-րդ դիվիզիոնում (նախկինում կոչվում էր 3-րդ դիվիզիոն)։ 1982/83 – 11-րդ տեղ 3-րդ դիվիզիոնում 1983/84 – 3-րդ տեղ 3-րդ դիվիզիոնում, նվաճեց 2-րդ դիվիզիոնի ուղեգիր 1984/85 – 18-րդ տեղ, 2-րդ դիվիզիոն 1985/86 – 7-րդ տեղ 2-րդ դիվիզիոն։ Մարտին լքեց թիմը։

Ընդամենը՝ 226 խաղ – 98 հաղթանակ, 70 պարտություն, 58 ոչ-ոքի

ԱԲԵՐԴԻՆ (Շոտլանդիայի պրեմիեր լիգա). 05.11.1986 – 16.05.1988

”Աբերդինում” փոխարինեց Ալեքս Ֆերգյուսոնին, 1985/86 թիմի հետ հասավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ, որտեղ շվեդական Գյոթեբորգին զիջեց 2։2, 0։0 հաշվով

1986/87 – 4-րդ տեղ 1987/88 – 4-րդ տեղ 1986/87 –“Գավաթակիրների գավաթում” 2։1, 0։3 հաշվով զիջեց շվեյցարական “Սիոն” թիմին և դուրս մնաց 1-ին փուլից։

Ընդամենը՝ 67 խաղ – 37 հաղթանակ, 11 պարտություն, 19 ոչ-ոքի

ՌԻԴԻՆԳ (Անգլիա) 14.11.1989 – 01.03.1991

1989/90 – 10-րդ տեղ, 2-րդ դիվիզիոն 1990/91 – 15-րդ տեղ 2-րդ դիվիզիոն

Ընդամենը՝ 70 խաղ - 27 հաղթանակ, 21 պարտություն, 22 ոչ-ոքի

Չելսի ՖԱ 11.06.1991 – 15.02.1993

1991/92 – 14-րդ տեղ, Պրիմիեր Լիգա 1992/93 – 11-րդ տեղ, փետրվարին հեռացավ թիմից

Ընդամենը՝ 85 խաղ – 29 հաղթանակ, 29 պարտություն, 27 ոչ-ոքի

ԶԱՄԲԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ 1993 – 1994

Հասավ մինչև Աֆրիկյան ազգերի գավաթի եզրափակիչ, որտեղ զիջեց Նիգերիային 1-2 հաշվով։ 1993 թ ՖԻՖԱ-ի վարկանիշային ցուցակում 25-րդ տեղ, 1994 թ սեպտեմբերին 27-րդ տեղ

Ընդամենը՝ 18 խաղ – 10 հաղթանակ 4 պարտություն, 4 ոչ-ոքի

ԱԼ-ԻԹԹԻՀԱԴ (Սաուդյան Արաբիա) 1994/95

”Ասիայի գավաթի” խաղարկությունում գրավեց 3-րդ տեղը, Սաուդ. Արաբիայի գավաթի 1/2 եզրափակիչ

ԶԻՄԲԱԲՎԵԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ 1996 -1997

1996 թ նոյեմբեր -ՖԻՖԱ-ի վարկանիշային ցուցակում 18-րդ տեղ, 1997 թ՝ 19-րդ տեղ

Ընդամենը՝ 14 խաղ – 7 հաղթանակ, 4 պարտություն, 3 ոչ-ոքի

ՕՄԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ 1997-1998

1997 թ, նոյեմբեր -ՖԻՖԱ-ի վարկանիշային ցուցակում 82-րդ տեղ, 1998 թ դեկտեմբեր՝ 104-րդ տեղ։

Ընդամենը՝ 18 խաղ – 4 հաղթանակ, 6 պարտություն, 8 ոչ-ոքի

ՏՐԻՆԻԴԱԴ ԵՎ ՏՈԲԱԳՈՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ 2000 – 2002

Կարիբյան ավազանի երկրների հաղթող 2000 թ նոյեմբեր -ՖԻՖԱ-ի վարկանիշային ցուցակում 45-րդ տեղ, 2001 թ դեկտեմբեր՝ 25-րդ տեղ։

Ընդամենը՝ 56 խաղ – 25 հաղթանակ, 20 պարտություն, 11 ոչ-ոքի

ԱՍԱՆՏԵ ԿՈՏՈԿՈ (Գանա) 2002 – Տեխնիկական տնօրեն/գլխավոր մարզիչ

ՊՈւՍԱՆ (Հարավային Կորեա) 2002 – 2005

2004 – Կորեայի գավաթակիր 2005 – Կորեայի գարնանային մրցաշրջանի չեմպիոն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ 2006 - 2007

8 խաղ – 2 հաղթանակ, 3 պարտություն, 3 ոչ-ոքի։