Էդուարդ Մարգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուարդ Սարգսի Մարգարյան
Ծնվել էդեկտեմբերի 24, 1929(1929-12-24)[1] Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է2011[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունփիլիսոփա
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ
Գործունեության ոլորտփիլիսոփայություն և մշակութաբանություն
Ալմա մատերՄիջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ (1953)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր (1968)

Էդուարդ Սարգսի Մարգարյան (դեկտեմբերի 24, 1929(1929-12-24)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2011[1]), հայ փիլիսոփա, մշակութաբան։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1984

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Մարգարյանի հուշատախտակը Երևանում

Էդուարդ Մարգարյանը ծնվել է Երևանում։ 1953 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի իրավաբանական ֆակուլտետը։ 1958 թվականից եղել է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի գիտաշխատող։ 2006 թվականին ընտրվել է Ռուսաստանյան մշակութաբանական (գիտակրթական) ընկերության պատվավոր անդամ[2]։

Աշխատությունները վերաբերում են մշակութաբանության, ինչպես նաև համաշխարհային քաղաքակրթության դինամիկայի համատեքստում հայ ժողովրդի գոյատևման ու զարգացման հիմնախնդիրներին («Համաշխարհային ստրատեգիական կառավարման ունակությունը։ ՄԱԿ-ի համակարգի առաջիկա բարեփոխումը էվոլյուցիոն գոյատևման հրամայականների տեսանկյունից», անգլերեն, 1998 թվական)։ Մարգարյանը մարդկային գործունեությունը սահմանում է որպես սոցիալական ակտիվություն, որը ծրագրավորվում և իրականացվում է մշակույթի մեխանիզմների օգնությամբ։

Մարգարյանը հրապարակել է շուրջ 200 աշխատություն, այդ թվում՝ ավելի քան 30 մենագրություն, որոնք տպագրվել են Հայաստանում, Ռուսաստանում և այլ երկրներում[3][4]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • О консцепции локальных цивилизаций, Ереван, 1962.
  • Очерки теории культуры, Ереван, 1969.
  • Теория культуры и современная наука, Москва, 1983.
  • Маркарян Э. С. Избранное. Наука о культуре и императивы эпохи (Отв. ред. и составитель А. В. Бондарев), М.-СПб., 2014, 656 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://cyberleninka.ru/article/n/e-s-markaryan-1929-2011-osnovatel-armyanskoy-kulturologicheskoy-i-traditsiologicheskoy-shkoly/viewer
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. «Է. Սարգսյանը` մեր օրերի նշանավոր հումանիստ (ծննդյան 85-ամյակի առթիվ)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.
  4. «Գիտական հուշարձան Էդուարդ Սարգսյանին» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Культурология и глобальные вызовы современности к разработке гуманистической идеологии самосохранения человечества: Сборник научных статей, посвященный 80-летию Э. С. Маркаряна (Подобщ. ред. А. В. Бондарева и Л. М. Мосоловой), СПб., 2010.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Մարգարյան» հոդվածին։