Էդուարդ Բոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուարդ Բոկ
Ծնվել էհոկտեմբերի 9, 1863(1863-10-09)[1][2][3][…]
ԾննդավայրԴեն Հելդեր, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ
Վախճանվել էհունվարի 9, 1930(1930-01-09)[1][2][3][…] (66 տարեկան)
Վախճանի վայրԼեյք Ուելս, Փոլկ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
ԳերեզմանBok Tower Gardens
Մասնագիտությունլրագրող և գրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
Պարգևներ
ԱմուսինMary Louise Curtis Bok Zimbalist?
ԶավակներCurtis Bok?
ԱզգականներWillem Eduard Bok?
 Edward W. Bok Վիքիպահեստում

Էդուարդ Բոկ (ի ծնե Էդուարդ Վիլեմ Գերարդ Կեսար Հիդե Բոկ[5], անգլ.՝ Edward William Bok, հոկտեմբերի 9, 1863(1863-10-09)[1][2][3][…], Դեն Հելդեր, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ - հունվարի 9, 1930(1930-01-09)[1][2][3][…], Լեյք Ուելս, Փոլկ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[5]), հոլանդական ծագումով ամերիկացի լրագրող և գրող, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր։ 1889-1919 թվականներին եղել է Ladies' Home Journal ամսագրիի խմբագիրը։ Հանրահռչակել է բնակելի տների նախագծեր և ստեղծել Բոկ Թաուեր Գարդենզը այգին կենտրոնական Ֆլորիդայում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Բոկը ծնվել է Դեն Հելդերում (Նիդեռլանդներ)։ Վեց տարեկանում ընտանիքի հետ գաղթել է ԱՄՆ, որտեղ բնակություն է հաստատել Նյու Յորքի Բրուքլին քաղաքում։ Ընտանիքը աղքատ էր, և Բոկը ստիպված էր դպրոցից հետո աշխատել որպես հացատան պատուհանների լվացող, ինչպես նաև ամեն օր հավաքել  է ածուխ, որը պատահաբար ընկնում էր վագոններից[6]։

1882 թվականին Բոկը աշխատանքի է անցել գրահրատարակչական Henry Holt and Company ընկերությունում։ 1884 թվականին տեղափոխվել է Charles Scribner's Sons հրատարակչական ընկերություն, որտեղ ի վերջո դարձել է գովազդի մենեջեր։ 1884-1887 թվականներին Բոկը եղել է The Brooklyn Magazine ամսագրի խմբագիրը, իսկ 1886 թվականին հիմնել է սեփական Bork Syndicate Press ընկերությունը։

1889 թվականին Ֆիլադելֆիա տեղափոխվելուց հետո Բոկը դարձել է Ladies' Home Journal ամսագրի խմբագիր, երբ դրա հիմնադիր և խմբագիր Լուիզա Քնապ Քերթիսը որոշել է տեղափոխվել ոչ այդքան պատասխանատու պաշտոնի։ Ամսագիրը հրատարակվում էր Սայրուս Քերթիսի ընկերության կողմից, որը բազմաթիվ թերթեր և ամսագրեր հրատարակող հայտնի հրատարակչական ընկերության սեփականատերն էր։

1896 թվականին Բոկն ամուսնացոլ է Մերի Լուիզա Քերթիսի՝ Լուիզայի և Սայրուս Քերթիսի դստեր հետ[7]։ Մերին կիսում էր իր ընտանիքի հետաքրքրությունը երաժշտության, մշակութային գործունեության և բարեգործության նկատմամբ և շատ ակտիվ էր սոցիալական շրջանակներում։ Հարսանիքից անմիջապես առաջ Բոկը տղաների համար խորհուրդների գիրք է թողարկել։ Ի թիվս այլ բաների, դրանում գրել է, որ «մի մարդ, ով անկեղծորեն սիրում է իր մորը, կնոջը, քրոջը կամ սիրելիին, երբեք չի պատմում պատմություններ, որոնք նվաստացնում են իրենց սեռը ուրիշների աչքում»[8]։ Բոկի խմբագրությունում աշխատելու ընթացքում Ladies' Home Journal ամսագիրը դարձել է աշխարհում առաջին ամսագիրը, որը հատել է մեկ միլիոն բաժանորդի սահմանը։ Այն մեծ ազդեցություն է ունեցել ընթերցողների վրա՝ հոդվածների միջոցով հաղորդելով տեղեկատվական և առաջադիմական գաղափարներ[9]։ Ամսագիրը լուսաբանել է սոցիալական արդի խնդիրները։ 1920 թվականին հայտնվել է Բոկի՝ The Americanization of Edward Bok ինքնակենսագրությունը, որի ակնարկը պատրաստել էր Հենրի Մենկենը, ով լավ գիտեր Բոկի ամսագիրը։ Մենկենը նշել է, թե որքան անհաշտ էր Բոկը ամերիկյան տների ներքին հարդարանքի մռայլության հանդեպ և որքան էր ցանկանում վերափոխումներ կատարել՝ արդյունքում նրան անվանելով երկրի ամենաօգտակար քաղաքացին[10]։ 1921 թվականին Բոկի ինքնակենսագրությունն արժանացել Է Պուլիցերյան մրցանակի։

Ladies' Home Journal ամսագիրը նաև առաջին ամսագիրն է, որը հրաժարվել է արտոնագրված դեղերի գովազդից[11]։

1919 թվականին, երեսուն տարի ամսագրում աշխատելուց հետո, Բոկը հրաժարվել է խմբագրի պաշտոնից։

1923 Բոկը ստեղծել է Ամերիկյան խաղաղության մրցանակը[12]։

«Որտեղ է Էդուարդ Բոկը ամենից շատ ուրախ՝ իր պարտեզում»[9]։ Լուսանկար Բոկի The Americanization of Edward Bok ինքնակենսագրականից։ Ամսաթիվը և վայրը հայտնի չեն:

1924 թվականին Մերի Լուիզա Բոկը Ֆիլադելֆիայում հիմնել է Քերթիսի երաժշտական ինստիտուտը, որը նվիրել է իր հորը՝ Սայրուս Քերթիսին։ 1927 թվականին Բոկերը սկսել են կառուցել Բոկ Թաուեր Գարդենս այգին իրենց ձմեռային տան մոտ՝ Ֆլորիդա նահանգի Մաունթին Լեյք Էստեյթս քաղաքում,  որը բացվել է 1929 թվականի փետրվարի 1-ին ԱՄՆ նախագահ Քալվին Քուլիջի կողմից։ Բոկի աշտարակը՝ «Երգող աշտարակը», երբեմն անվանում են տաճար․ այն ընդգրկված է Պատմական վայրերի ազգային գրանցամատյանում՝ որպես ազգային պատմական հուշարձան։ Բոկը որպես հմուտ զրուցակցի օրինակ է բերվում Դեյլ Քարնեգիի «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա» գրքում[13]։

Բոկը մահացել է 1930 թվականի հունվարի 9-ին Լեյք Ուելսում[14]։ Նրա թոռներից երկուսը մանկավարժ Դերեկ Բոկն ու ժողովրդական երգիչ Գորդոն Բոկն են։

Բոկ և ամերիկյան բնակարանային ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Բոկը շների հետ

1895 թվականին Բոկը սկսել է հրատարակել Ladies' Home Journal ամսագրում ամերիկյան միջին խավի համար մատչելի տների նախագծեր՝ 1500-ից 5000 դոլար արժողությամբ, ամբողջական բնութագրերով՝ հաշվի առնելով տարածաշրջանային գները։ Նյութերը փոստով ուղարկվել են 5 դոլարով։ Հետագայում Բոկը և Ladies' Home Journal ամսագիրը դարձել են «բունգալոյի»՝ Հնդկաստանից եկած բնակելի ոճի հանրահռչակման հիմնական ուժը։ Այս տների նախագծերն արժել են ընդամենը մեկ դոլար, և մեկուկես հարկանի բնակելի շենքերը, որոնցից մի քանիսը մինչև 75 մ2 էին, շուտով դարձել են երկրում նոր բնակարանային ճարտարապետության գերիշխող ձևը[15]։

Որոշ ճարտարապետներ բողոքել են, որ շենքերի նախագծերը զանգվածաբար հրապարակելով՝ Բոկը յուրացրել է իրենց իրավունքները, իսկ ոմանք, ինչպես Սթենֆորդ Ուայթը, համոզել են նրան անել դա, թեև Ուայթը հետագայում գրել է[15]

Ես հավատում եմ, որ Էդուարդ Բոկը ամենից շատն է ազդել ամերիկյան բնակարանային ճարտարապետության վրա բարելավման ուղղությամբ, քան մեր սերնդի ցանկացած մարդ։ Երբ նա սկսել է հրապարակել նախագծեր․․․ ես հրաժարվեցի համագործակցել նրա հետ։ Եթե Բոկը հիմա գար ինձ մոտ, ես ոչ միայն նախագծեր կպատրաստեի նրա համար, այլև կհրաժարվեի դրանց վճարից՝ իմ անցյալի սխալը շտկելու համար։

Բոկը պաշտպանում էր living room տերմինի օգտագործումը (անգլ. թարգմանաբար՝ «հյուրասենյակ»)՝ նկատի ունենալով այն տարածքը, որը սովորաբար անվանել են parlor կամ drawing room՝ հյուրասենյակ, երբեմն Բոկին սխալմամբ վերագրում են այդ տերմինի գյուտը։ Նման սենյակն ավանդաբար օգտագործվում էր միայն կիրակի օրերին կամ պաշտոնական միջոցառումների համար, օրինակ՝ հուղարկավորությունից առաջ ընտանիքի մահացած անդամներին հրաժեշտ տալու համար. դա բուֆերային զոնա էր տան մնացած մասի ընդհանուր և մասնավոր տարածքների միջև։ Բոկը անիմաստ էր համարում թանկարժեք կահույքով սենյակ ստեղծելը, որը հազվադեպ է օգտագործվում, և առաջարկել է այլընտրանքային անուն՝ ընտանիքներին խրախուսելու համար սենյակն օգտագործել իրենց առօրյա կյանքում[16]։

Բոկի համար կարևոր էր պահպանել իդեալական ամերիկյան ընտանիքի իր սոցիալապես պահպանողական տեսլականը, ըստ որի՝ կինը պետք է լինի տնային տնտեսուհի և երեխաների դաստիարակ, իսկ երեխաները դաստիարակվեն առողջ, բնական միջավայրում՝ գետնին մոտ։ Այդ նպատակով Բոկը քարոզում էր արվարձանը՝ որպես հավասարակշռված տնային կյանքի լավագույն վայր[15]։

Թեոդոր Ռուզվելտը ասել է Բոկի մասին[15]

Բոկը միակ մարդն է, որի մասին ես լսել եմ, որ փոխել է մի ամբողջ ազգի ճարտարապետությունը դեպի լավը։ Եվ նա դա արել է այնքան արագ և արդյունավետ, որ մենք չգիտեինք, որ փոփոխությունները սկսվել են նախքան դրանց ավարտը։

Կանանց իրավունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ladies' Home Journal ամսագրում Բոկը հրատարակել է ավելի քան քսան հոդված կանանց ընտրական իրավունքի, աշխատող կանանց, կանանց ակումբների և կրթության դեմ։ Գրել է, որ ֆեմինիզմը կանանց հանգեցնելու է ամուսնալուծությունների, վատ առողջության և նույնիսկ մահվան։ Բոկը նախկին նախագահներ Գրովեր Քլիվլենդից և Թեոդոր Ռուզվելտից պահանջել է կանանց իրավունքների դեմ հոդվածներ (չնայած Ռուզվելտը հետագայում փոխել է իր միտքը և դարձել է կանանց ընտրական իրավունքի կողմնակից)։ Բոկը սուֆրաժիստներին դիտում էր որպես իրենց սեռի դավաճաններ՝ ասելով, որ «կնոջ համար ավելի մեծ թշնամի չկա, քան ինքը՝ կինը»[17]

Ladies' Home Journal ամսագրի լայն ազդեցությունը միջին դասի ամերիկացի կանանց վրա Բոկին դարձրել է հակա-ընտրական շարժման հիմնական դաշնակիցը[17]։ Կանանց ակումբները փորձել են բոյկոտել ամսագիրը, ինչի համար Բոկը նրանց սպառնացել է դատական հետապնդմամբ[9]։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոկի The Americanization of Edward Bok: The Autobiography of a Dutch Boy Fifty Years After (1920) ինքնակենսագրության[9] կամ կենսագրության համար արժանացել է Քաղաքական և հասարակական գիտությունների ակադեմիայի ոսկե մեդալի և 1921 թվականի Պուլիցերյան մրցանակի։

Երկրորդ համաշխարհային պատերազմի «Լիբերթի» տիպի նավը՝ SS Edward W. Bok-ը, անվանվել է Բոկի պատվին։

Ընտրյալ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. https://www.pulitzer.org/prize-winners-by-category/222
  5. 5,0 5,1 «Edward Bok». Internet Accuracy Project. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 22-ին.
  6. Edward William Bok (1915). Why I Believe In Poverty. Curtis Publishing Company. էջեր 6–9. LAGE-4427767.
  7. Hamersly, Lewis R. (1904). Who's who in Pennsylvania: A Biographical Dictionary of Contemporaries. L.R. Hamersly & Co. էջ 66. «Источник». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 2. Վերցված է 2022 թ․ հունվարի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  8. P. 142 of Successward: A Young Man’s Book for Young Men, by Edward William Bok, 1895
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Bok, Edward William (1922). The Americanization of Edward Bok: The Autobiography of a Dutch Boy Fifty Years After (անգլերեն). Charles Scribner's Sons. ISBN 978-0-7222-8996-9. «Источник». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 2. Վերցված է 2022 թ․ հունվարի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  10. Mencken, H. L. «The Incomparable Bok», Smart Set (January 1921), pp. 140—142. Review of The Americanization of Edward Bok (New York: Scribner, 1920)
  11. Bok, Edward William. «Cleaning Up the Patent-Medicine and Other Evils». The Americanization of Edward Bok. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 2-ին.
  12. «American Peace Award». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 21-ին.
  13. He appears in Part Two, Chapter 4 («How to Become a Good Conversationalist»).
  14. Gardens, Bok Tower. «Edward Bok - Author & Philanthropist - Bok Tower Gardens». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 2-ին.
  15. 15,0 15,1 15,2 15,3 Jackson, Kenneth T. (1985), Crabgrass Frontier: The Suburbanization of the United States, New York: Oxford University Press, ISBN 0-19-504983-7, p.186
  16. Anonymous. «The Living Room is Born». Ladies Home Journal. 125.
  17. 17,0 17,1 Marshall, Susan E. (1997). Splintered Sisterhood. University of Wisconsin Press. էջ 85, 104. ISBN 9780299154639. «Источник». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 2. Վերցված է 2022 թ․ հունվարի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bogardus, Ralph F. «Tea Wars: Advertising Photography and Ideology in the Ladies' Home Journal in the 1890s.» Prospects 16 (1991) pp: 297—322.
  • Damon-Moore, Helen. Magazines for the millions: Gender and commerce in the Ladies' Home Journal and the Saturday Evening Post, 1880—1910 (SUNY Press, 1994)
  • Kitch, Carolyn. «The American Woman Series: Gender and Class in The Ladies' Home Journal, 1897.» Journalism & Mass Communication Quarterly 75.2 (1998): 243—262.
  • Knight, Jan. «The Environmentalism of Edward Bok: The Ladies' Home Journal, the General Federation of Women’s Clubs, and the Environment, 1901-09.» Journalism History 29.4 (2004): 154.
  • Krabbendam, Hans. The Model Man: A Life of Edward William Bok, 1863—1930 (Rodopi, 2001)
  • Lewis, W. David. «Edward Bok: the editor as entrepreneur.» Essays in Economic & Business History 20 (2012).
  • Mott, Frank Luther. A history of American magazines. vol 4. 1885—1905 (Harvard UP, 1957) pp 536–555. covers Ladies Home Journal.
  • Shi, David. « Edward Bok & The Simple Life» American Heritage (1984) 36#1 pp 100–109
  • Snyder, Beth Dalia. «Confidence women: Constructing female culture and community in» Just Among Ourselves" and the Ladies' Home Journal." American Transcendental Quarterly 12#4 (1998): 311.
  • Steinberg, Salme Harju. Reformer in the Marketplace: Edward W. Bok and the Ladies' Home Journal (Louisiana State University Press, 1979)
  • Ward, Douglas B. «The Geography of the Ladies' Home Journal: An Analysis of a Magazine’s Audience, 1911-55.» journalism History 34.1 (2008): 2+