Զվարթնոցի արծիվ
Զվարթնոցի արծիվ | |
---|---|
Զվարթնոցի արծիվ հուշարձանը Երևան-Վաղարշապատ մայրուղու ձախ կողմում | |
Տեսակ | մշակութային արժեք |
Քանդակագործ | Երվանդ Քոչար և Ռաֆայել Իսրայելյան |
Երկիր | Հայաստան[1] |
Բնակավայր | Վաղարշապատ[1] |
Հասցե | 3 կմ աե[1] |
Ներկա վիճակ | Կանգուն |
ՀՀ ՊՄԱՀ | 4.2/19 |
Զվարթնոցի արծիվ, «Զվարթնոց» («Արծիվ») կոթող-ուղեցույց Հայաստանի Արմավիրի մարզում Երևան-Վաղարշապատ մայրուղու եզրին, Զվարթնոցի տաճարի հարևանությամբ։ Կառուցվել է 1957 թվականին։ Ընդգրկված է Վաղարշապատի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում (4.2/19)։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոթող-ուղեցույցը գտնվում է Երևան-Վաղարշապատ մայրուղու ձախ կողմում։ Ստեղծվել է Հայկական ԽՍՀ խճուղային ճանապարհների վարչության հանրապետության պատմական նշանակության հուշարձանների շրջակայքում ուղեցույց-կոթողներ ստեղծելու շինարարության ընթացքում[2]։ Երկու մետր բարձրությամբ բրոնզե արծվի քանդակը տեղադրված է գորշագույն վեց մետր բարձրությամբ տուֆե պատվանդանի վրա։ Քանդակը հիշեցնում է Զվարթնոցի տաճարի վրա կերտված արծվին, որը հին հայկական զինանշաններից մեկն է։ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով կառուցված պատվանդանի վրա վերևից ներքև խոշոր տառերով գրված է «ԶՎԱՐԹՆՈՑ»[3]։ Բրոնզե արծվի հեղինակն է Երվանդ Քոչարը[4]։
Արծվաքանդակ կոմպոզիցիայի խոշորաֆորմատ լուսանկարները գտնվում են Երվանդ Քոչարի թանգարանում։
Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քանդակագործ՝ Երվանդ Քոչար
- Ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Ուղեցույց կոթող, 1956 թ., հւնիսի 7, № 132
- ↑ ««Զվարթնոցի արծիվը»՝ ուղենիշ կոթող Զվարթնոցի ճանապարհին». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ Ինչպես ծնվեցին «Զվարթնոցի արծիվն» ու «Վարդան Մամիկոնյանը»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Զվարթնոցի արծիվ» քանդակի շուրջ ծավալված սկանդալը տեղափոխվում է իրավական հարթակ Արխիվացված 2017-07-08 Wayback Machine
Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 4.2/19 |