Զինջիրլի մեդրեսե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զինջիրլի մեդրեսե
Zıncırlı medrese
Տեսակմեդրեսե
Երկիր Ուկրաինա և  Ռուսաստան
ՏեղագրությունԲախչիսարայ
Հարկեր1
Կառուցման սկիզբ1500
Հիմնադրված է1500
ՀիմնադիրMeñli I Giray?
Վերանորոգվել է2007
Ժառանգության կարգավիճակֆեդերալ նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Զինջիրլի մեդրեսե (Ղրիմի թաթարերեն՝ Zıncırlı medrese, ուկրաիներեն՝ Зинджирли-медресе, Медресе Ланцюгів[1], թարգմանաբար՝ շղթայով մեդրեսե), մեդրեսե, որը 1500 թվականին հիմնադրել է Մենգլի I Գերայը Սալաչիկում (այժմ այն Բախչիսարայի արվարձաններից է)։ Մինչև 2014 թվականը այս մեդրեսեն իրենից ներկայացնում էր Ուկրաինայի տարածքում գտնվող պահպանված հնագույն ուսումնական հաստատություն։ Այն նաև խորհրդային ժամանակաշրջանում միակ պահպանված պատմական մեդրեսեն է Ղրիմի տարածքում։ Անվանումն ստացել է մուտքի դռան մոտ կախված շղթայից, որի պատճառով մեդրեսե մտնող ամեն մի մարդ ստիպված է լինում կռացնել գլուխը։

Ֆեդերալ նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ է։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինջիրլի մեդրեսեի շենքը քարից է, ունի քառակուսի նախագիծ, մեկհարկանի է, ներքին փոքրիկ բակով, որտեղ հնում գտնվել է շատրվան (2007 թվականի վերականգնումից հետո բակի վերևում սարքվել է ապակե տանիք)։ Մեդրեսեի փոքրիկ բակի ամբողջ երկարությամբ կամարապատ պատշգամբասրահ է՝ ծածկված տասը կիսագնդաձև գմբեթներով, որոնք հենվում են սլաքաձև կամարների և սյուների վրա։ Պատշգամբասրահի երեք կողմերում տեղակայված են սլաքաձև ծածկերով կացության և ուսումնական տեղերը։ Կառույցի բավականին խիստ արտակազմվածքը ամրոց է հիշեցնում։ Միակ դռան որմնախոռոչում կախված է երկաթե շղթա, որպեսզի յուրաքանչյուրը, որ կմտնի մեդրեսե, խոնարհի գլուխը։ Դռան վրա տեղակայված է հետևյալ գրությունը.

Այս ուսումնարանը Ամենաողորմած Աստծո օգնությամբ հրամայել է կառուցել Մենգլի Գերայը՝ Հաջի Գերայ խանի որդին. թող շարունակի Աստված նրա արքայությունը մինչև դարի վերջ։ 906[2] թվական

2007 թվականին Թուրքիան Զինջիրլի մեդրեսեի և մոտերքում գտնվող առաջին ղրիմյան Հաջի I Գերայ խանի դյուրբեի վերականգնման համար հատկացրեց $ 2,75 մլն[3]։

2015 թվականի հոկտեմբերից «Զինջիրլի մեդրեսե» դպրոցը հանդիսանում է ֆեդերալ նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]