Զելա Մարկոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զելա Մարկոսյան
Ծնվել էսեպտեմբերի 6, 1980(1980-09-06) (43 տարեկան)
Բեյրութ, Լիբանան
Երկիր Ավստրալիա
Մասնագիտությունդաշնակահարուհի
Գործիքներդաշնամուր
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Սիդնեյի երաժշտական կոնսերվատորիա

Զելա Մարկոսյան (անգլ.՝ Zela Margossian, սեպտեմբերի 6, 1980(1980-09-06), Բեյրութ, Լիբանան), հայկական ծագում ունեցող ավստրալիացի դաշնակահարուհի[1]։ Ծնվել է Բեյրութում, այժմ բնակվում է Սիդնեյում[2]։

Նա «Զելա Մարկոսյան հնգյակի» (անգլ.՝ Zela Margossian Quintet) հիմնադիրն է, որը 2019 թվականին առաջադրվել է ARIA մրցանակի՝ «Լավագույն համաշխարհային երաժշտական ալբոմ» անվանակարգում[3]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1988-1999 թվականներին Մարկոսյանը դաշնամուր է սովորել Բեյրութի (Լիբանան) Բարսեղ Կանաչյանի անվան համազգային երաժշտական քոլեջում։ Նա իր կրթությունը շարունակել է Լիբանանի բարձրագույն պետական կոնսերվատորիայում՝ ստանալով Բեյրութի Հայկազյան համալսարանի անգլիական գրականության բակալավրի կոչում[4]։

2002 թվականին ավարտելով Հայկազյան համալսարանը՝ Զելա Մարկոսյանը տեղափոխվել է Երևան (Հայաստան)՝ սովորելու Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Վիլլի Սարգսյանի դասարանում։ 2007 թվականին Մարկոսյանը դաշնամուրային կատարողականության մագիստրոսի կոչում է ստացել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից[4]։

Երևանում սովորելու ընթացքում Մարկոսյանը հետաքրքրվել է էթնո-ջազով և տեղափոխվել է Ավստրալիա՝ Սիդնեյ, որտեղ սովորել է Սիդնեյի երաժշտական կոնսերվատորիայի ջազային դաշնամուրային կատարման դասընթացում[4]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիդնեյ տեղափոխվելուց հետո Մարկոսյանը հիմնադրել է քննադատների կողմից ճանաչված էթնո-ջազ «Զելա Մարկոսյան հնգյակ» (անգլ.՝ Zela Margossian Quintet) խումբը։ Խմբի կազմում են Ալեքսանդր Ինման-Հիսլոփը (հարվածային գործիքներ), Ադեմ Յիլմազը (հարվածային գործիքներ), Ժակ Էմերին (բաս), Ստյուարտ Վանդեգրաաֆը (փողային գործիքներ) և Էլսեն Փրայսը (բաս)։ Խմբի երաժշտությունը մեծապես կրում է հայկական ավանդական երաժշտության ազդեցությունը[5]։

Հիմնադրման օրվանից խումբը հանդես է գալիս իր օրիգինալ երգացանկով ամբողջ աշխարհում՝ ելույթ ունենալով միջազգային ջազ փառատոներում, ներառյալ Ջազի կանանց փառատոնը (2017), Բեյրութի ջազ փառատոնը (2018) և Սիդնեյի իմպրովիզացված երաժշտական ասոցիացիայի Ձմեռային ջազ ծրագիրը (2018)։ Հնգյակը շրջագայել է նաև Ավստրալիայում և աշխարհով մեկ՝ ելույթ ունենալով Կանբերրայում, Մելբուռնում, Հոբարթում, Օքլենդում և Վելինգտոնում[4]։

«Զելա Մարկոսյան հնգյակը» իր առաջին՝ Transition ալբոմը, թողարկել է 2018 թվականի նոյեմբերին։ Այն դրական գնահատական է ստացել The Sydney Morning Herald-ի, DownBeat- ի, Jazzwise-ի, Heavy Blog is Heavy-ի և Everything is Noise-ի կողմից։ Ալբոմը 2019 թվականին առաջադրվել է ARIA մրցանակի՝ «Լավագույն համաշխարհային երաժշտական ալբոմ» անվանակարգում[6]։

Զելան ABC-ի համար 2021 թվականի սկզբին թողարկվել է Visions of Nar ալբոմը՝ սաքսոֆոնահար Ջերեմի Ռոուզի հետ[4]։

2022 թվականի փետրվարին թողարկվել է «Զելա Մարկոսյան հնգյակի» երկրորդ ալբոմը՝ The Road-ը, ամերիկյան միջազգային ձայնագրման Ropeadope լեյբլում[4]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Մանրամասներ Պիկ դիրքեր
AUS
Transition[7]
  • Թողարկվել է՝ 2018 թվականի նոյեմբեր
  • Լեյբլ` Art As Catharsis Records
  • Ձևաչափեր՝ CD, թվային

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Shand, John (16 December 2018), «Zela Margossian Quintet review: Splashing Armenian heritage across a jazz canvas», Sydney Morning Herald
  2. McDowall, Kerilie (June 2019), «Zela Margossian Quintet. Transition (Art As Catharsis)», Downbeat
  3. McPherson, Angus (24 September 2019), «2019 ARIA AWARD NOMINATIONS ANNOUNCED», Limelight
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Jazz, All About. «Zela Margossian musician - All About Jazz». All About Jazz Musicians (անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 25-ին.
  5. Jazz, All About (2022 թ․ փետրվարի 14). «Zela Margossian Quintet: The Road album review @ All About Jazz». All About Jazz (անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 25-ին.
  6. «Quintet Home». Zela Margossian (ավստրալիական անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
  7. «Transition, by Zela Margossian Quintet». Zela Margossian. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]