Զբիգնև Զալուսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զբիգնև Զալուսկի
լեհ.՝ Zbigniew Załuski
հուլիսի 31, 1926(1926-07-31)[1][2] - մարտի 5, 1978(1978-03-05)[1] (51 տարեկան)
ԾննդավայրԿիվերցի, Վոլինի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրՎարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն
ԳերեզմանՊովոնզկի ռազմական գերեզմանատուն
Քաղաքացիություն Լեհաստան
Կոչումգնդապետ
Մարտեր/
պատերազմներ
Երկրորդ համաշխարհային պատերազմ
Պարգևներ
«Աշխատանքի դրոշ» 1-ին աստիճանի շքանշան Աշխատանքի դրոշ 2-րդ աստիճանի շքանշան Ծառայության ոսկե խաչ Լեհաստանի վերածննդի շքանշանի աստղով կոմանդոր Լեհաստանի վերականգնման շքանշանի ասպետ «Ժողովրդական Լեհաստանի 30-ամյակ» մեդալ և Medal for fighting for Berlin

Զբիգնև Զալուսկի (լեհ.՝ Zbigniew Załuski, հուլիսի 31, 1926(1926-07-31)[1][2], Կիվերցի, Վոլինի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 5, 1978(1978-03-05)[1], Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), լեհ սպա, գրող և խորհրդարանի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Վոլինի վոևոդությունում։ 1940 թվականին՝ խորհրդային զորքերի ներխուժումից շատ չանցած, աքսորվել է Ղազախստան։ 1944 թվականին՝ Լեհաստանի Ժողովրդական Հանրապետության զորքին միանալուց հետո, նա մասնակցել է Կոլբերգի և Բեռլինի մարտերին։ Զալուսկին միացել է Լեհ աշխատավորների կուսակցությանը և հաճախել Քաղաքական կրթության ակադեմիա[3], ի վերջո հասել է մինչև գնդապետի կոչման[4]։

Որպես խմբագիր աշխատել է Wojsko Ludowe[5] (Ժողովրդական բանակ) ամսագրում և գրել մի շարք գրքեր ռազմի և Լեհաստանի պատմության մասին։ Զալուսկին եղել է նաև որոշ ֆիլմերի սցենարիստ և խորհրդատու։

Զբիգնև Զալուսկու գերեզմանը

1969 թվականին նա Լեհաստանի միավորված աշխատավորական կուսակցության կողմից ընտրվել է Սեյմի անդամ և պատգամավոր եղել մինչև մահ։ 1974 թվականին դարձել է լեհ-խորհրդային բարեկամության վարչական խորհրդի անդամ։ Զալուսկին մինչև մահ Լեհաստանի գրողների միությունում գլխավորել է Լեհաստանի միավորված աշխատավորական կուսակցության սկզբնական կազմակերպությունը[6]։ Մահացել է սրտամկանի ինֆարկտից։

Հրապարակախոսություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Siedem polskich grzechów głównych[7]
  • Wojsko polskie — ojczyzny wierna straż
  • Polacy na frontach II wojny światowej
  • Czterdziesty czwarty
  • Finał 1945
  • Przepustka do historii

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Այնուհետև կտիրի լռություն (լեհ.՝ Potem nastąpi cisza) – 1965
  • Ուս ուսի / Ուղղություն դեպի Բեռլին (լեհ.՝ Kierunek Berlin) – 1968
  • Վերջին օրերը (լեհ.՝ Ostatnie Dni) – 1969
  • Ազատագրում – 1969-1971
  • Լեգենդը (լեհ.՝ Legenda) – 1970
  • Հաղթանակ (լեհ.՝ Zwycięstwo) – 1974
  • Ազատության զինվորներ – 1977

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://bs.sejm.gov.pl/F?func=find-acc&acc_sequence=000015035&find_code=SYS&local_base=ARS10
  2. 2,0 2,1 2,2 https://katalog.bip.ipn.gov.pl/informacje/42805
  3. Ակադեմիան վերանվանվել է Ակադեմիա քաղաքական սպաների համար 1949 թվականին։ Նրա հիման վրա 1951 թվականին հիմնադրվել է Ձերժինսկու քաղաքական-ռազմական ակադեմիան Վարշավայում։
  4. Die Polnische Heimatarmee, Oldenburg Science Press, 2003 [ISBN 3-486-56715-2]. Page 702.
  5. Wojsko Ludowe-ն ամսագիր է, որ հրատարակվել է Բանակի գլխավոր քաղաքական վարչության կողմից։
  6. «A report by Radio Free Europe». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  7. A critique

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զբիգնև Զալուսկի» հոդվածին։