Զարլուի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Զարլուի
ֆր.՝ Sarrelibre
Դրոշ Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Հիմնադրված է1680 թ.
Մակերես43,3 կմ²
ԲԾՄ181 մետր
Բնակչություն34 717 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ06831
Փոստային դասիչ66740
Ավտոմոբիլային կոդSLS
Պաշտոնական կայքsaarlouis.de
Զարլուի (Գերմանիա)##
Զարլուի (Գերմանիա)

Զարլուի, Սաարլուի[2] (գերմ.՝ Saarlouis [zaːrˈlʊɪ], произношение . 1936 թվականի հունվարի 15-ից[3] մինչև 1945 թվականի հուլիսի 14-ը[4] անվանվել է Զարլաուտերն), արդյունաբերական քաղաք Գերմանիայի Սաար երկրամասում, որի կազմի մեջ մտնող նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Հանդիսանում է պողպատաձուլական արդյունաբերության կենտրոն։ Զբաղեցնում է 43,3 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2020 թվականի մարտի 31-ի տվյալներով եղել է 34 442[5]։

Տարի Բնակչություն
1975 39 974 [6]
2016 34 849 [7]
2017 34 532 [8]
2019 34 552 [9]
2021 34 445 [10]
2022 34 717 [1]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրը ծնունդ է առել 1680 թվականին՝ որպես Լյուդովիկոս XIV-ի ամրոց և նրա պատվին անվանվել է Սար-Լուի (ֆր.՝ Sarre-Louis): Ամրությունները նախագծվել ու կառուցվել են թագավորի գլխավոր ճարտարագետ Վոբանի ղեկավարությամբ, ով հետագայում արժանացել է Ֆրանսիայի մարշալի կոչման։ Նապոլեոնյան պատերազմներից հետո բնակավայրը հանձնվել է Պրուսիային։ Նացիստների տիրապետության շրջանում վերանվանել են Զարլաուտերն, որպեսզի խույս տան ֆրանսիացի թագավորի անվան հիշատակումից[3] (գերմ.՝ Saarlautern)[4]:

1986 թվականին Զարլուին եղբայրացել է այդ ժամանակ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության տարածքում գտնվող Այզենհյուտենշտադտ քաղաքի հետ[11]. դա ԳԴՀ-ի և ԳՖՀ-ի քաղաքների եղբայրացման առաջին դեպքն էր[11][12]։

Պողպատաձուլական գործարաններից զատ՝ Զարլուիում գործող խոշոր ձեռնարկություններից է շոկոլադի արտադրության Ludwig Schokolade GmbH & Co. KG ֆաբրիկան, որը թողարկում է Schogetten, Mauxion և այլ շոկոլադներ, ալկոհոլային պրալինե Trumpf, ծամոն-կոնֆետներ FRITT և լայն պահանջարկ վայելող այլ արտադրատեսակներ[13]։

Անվանի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միշել Նեյ (10 հունվարի 1769 թ., Զարլուի — 7 դեկտեմբերի 1815 թ.) — նապոլեոնյան պատերազմների ժամանակների մարշալ, Էլխինգենի դուքս (ֆր.՝. duc d’Elchingen), Մոսկովիայի իշխան (ֆր.՝ prince de la Moskowa):
  • Հայնրիխ Մարքս (1777–1838), Կարլ Մարքսի հայրը, իրավաբան
  • Շառլ-Նիկոլյա Պոսելիե (1832–1913), գեներալ և գյուտարար, Պոսելիե-Լիպկինի մեխանիզմի համահեղինակ
  • Էդուարդ ֆոն Կնոռ (1840–1920), կայսերական Գերմանիայի նավատորմի ծովակալ, արևելաասիական էսկադրիլիայի հրամանատար
  • Ալոիս Շպանիոլ (1904–1959), Սաարի նացիստական կուսակցության ղեկավար

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարլուիի քույր քաղաքներն են[14]՝

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2022 (գերմ.)DESTATIS, 2023.
  2. «Саарлуи». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. 3,0 3,1 Saarbrücker Zeitung (2011 թ․ նոյեմբերի 24). «Wie vor 70 Jahren die Stadt Saarlautern entstand». Saarbrücker Zeitung (գերմաներեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 22-ին.
  4. 4,0 4,1 Amtsblatt des Regierungspräsidiums Saar Nr. 2/1945, S. 3.
  5. Statistiches Amt Saarland (2020 թ․ մարտի 31). «Tabelle_Fläche_und_Bevölkerung_2020_03» (PDF). Saarland.de (գերմաներեն). Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 27-ին.
  6. Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.1975Federal Statistical Office, 2018.
  7. https://www.saarland.de/dokumente/thema_statistik/FB_311216_nZ.pdf
  8. Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2018 (4. Quartal)Federal Statistical Office.
  9. https://www.statistikportal.de/de/produkte/gemeindeverzeichnisFederal Statistical Office.
  10. register of German municipalities (4th quarter 2022) (գերմ.)DESTATIS, 2023.
  11. 11,0 11,1 Deutsche Welle (2010 թ․ փետրվարի 1). «Unterzeichnung der ersten deutsch-deutschen Städtepartnerschaft zwischen Saarlouis und Eisenhüttenstadt am 19.9.86 - Zwischenbilanz nach 18 Monaten». dw.com (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 22-ին.
  12. Johannes Werres (2020 թ․ օգոստոսի 17). «Städtepartnerschaften: Partner von Saarlouis, Eisenhüttenstadt, wird 70 Jahre alt». Saarbrücker Zeitung (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 22-ին.
  13. «Startseite». Ludwig Schokolade (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 27-ին.
  14. «Städtepartnerschaften». saarlouis.de (գերմաներեն). Saarlouis. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զարլուի» հոդվածին։