Զարիշատի լեռներ, Զարիշատ, Չալդիր, Չալդիրի լեռներ, Չըլդըր, Չլդըր, Չլդըրի լեռներ, Չլտրի լեռներ, լեռներ Հայկական լեռնաշխարհում, Կարսի բարձրավանդակի հյուսիսային սահմանագլխին։ Սկսվում են Ջավախքի լեռներիԱչքասար գագաթից և Հայաստանի և Վրաստանի սահմանով ձգվում է արևմուտք, Արդահանի դաշտի արևելյան մասով։ Երկարությունը 40 կմ է, Հայաստանի տարածքում՝ 22 կմ։ Առավելագույն բարձրությունը Խորձիան լեռն է՝ 3192 մ (Թուրքիայի տարածքում), Հայաստանի տարածքում Զարիշատ լեռը՝ 2982 մ։ Կազմված Է նորագույն հրաբխային գոյացումներից։ Կլիման չափավոր ցամաքային է, տարածված են լեռնային մարգագետինները։ Ջրբաժան Է Կուրի վերին հոսանքի և Կարսի գետի միջև[1][2]։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 44 — 150 էջ։