Զավեն Պետրոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Զավեն Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 17, 1957 (67 տարեկան) |
Ծննդավայր | Ջուջևան, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | բանաստեղծ և նկարիչ |
Անդամություն | ՀԳՄ |
Զավեն Ասլիբեկի Պետրոսյան (փետրվարի 17, 1957, Ջուջևան, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գեղանկարիչ, բանաստեղծ, լրագրող։ Հայաստանի գրողների միության անդամ (2009)[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1957 թ. Նոյեմբերյանի շրջանի (այժմ Տավուշի մարզ) Ջուջևան գյուղում։ 1980 թվականին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի նկարչագծագրական ֆակուլտետը, ինչպես նաև հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ Զբաղվում է մանկավարժական և լրագրողական գործունեությամբ։ Իջևանում (2004 թ.), Նոյեմբերյանում (2007 թ.) ունեցել է գեղանկարչական անհատական ցուցահանդեսներ։ Նրա գրաֆիկական ձևավորումներով լույս են տեսել բազմաթիվ գրքեր[2]։
Բանաստեղծական ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականին արժանացել է 2008-2009 թթ տպագրված լավագույն գրքի համար Մկրտիչ Սարգսյանի անվան գրական մրցանակին։
Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2004 թ. Իջևանում գեղարվեստական անհատական ցուցահանդես։
- 2007 թ. Նոյեմբերյանում գեղարվեստական անհատական ցուցահանդես։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Զավեն Պետրոսյանի մասին Հայաստանի գրողների միության կայքում
- ↑ «AV Production - Զավեն Պետրոսյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ Petrosyan, Zaven (1999). Erknaluys. Hayastan.
- ↑ Պետրոսյան, Զավեն Ասլիբեկի (2001). Դրախտավայր: Բանաստեղծություններ, պոեմ. Հայաստան. ISBN 9785540018067.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «ԶԱՎԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ | Գրական Թերթ». Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.